Վադիմ Չերեպով (ռուս.՝ Вадим Георгиевич Черепов, հունիսի 25, 1934(1934-06-25), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Վադիմ Չերեպով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 25, 1934(1934-06-25) (89 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

1959 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1959 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1959-1961 թվականներին՝ Մումբայում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության ռեֆերենտ։
  • 1961-1963 թվականներին՝ Մումբայում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության քարտուղար։
  • 1963-1964 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի բաժանմունքի ռեֆերենտ։
  • 1964-1965 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի բաժանմունքի ատաշե։
  • 1965-1970 թվականներին՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1970-1979 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի բաժանմունքի առաջին քարտուղար, Բանգլադեշում ԽՍՀՄ դեսպանատան առաջին քարտուղար, խորհրդական։
  • 1979-1990 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Հարավային Ասիայի բաժնի վարիչ, Մադրասում (Հնդկաստան) ԽՍՀՄ գլխավոր հյուպատոս, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության փորձագետ։
  • 1990-1992 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության պետի տեղակալ, հյուպատոսական վարչության պետի տեղակալ։
  • 1992 թվականի մարտի 27-ից մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը Թուրքմենիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Գրականություն խմբագրել

  • * Кто есть кто в России и в ближнем зарубежье: Справочник. - М: Издательский дом «Новое время», «Всё для Вас», 1993. - С. 704. - ISBN 5-86564-033-X

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 27 марта 1992 № 317 «О назначении Черепова В. Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Туркменистане»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել