Ազատության հրապարակ (Կազան)

հրապարակ Կազանում

Ազատության հրապարակ (թաթ.՝ Ирек мәйданы), Կազանի երկու հիմնական (Հազարամյակի հրապարակի հետ միասին) հրապարակներից մեկը, որը գտնվում է քաղաքի Վախիտովսկի շրջանում, պատմական կենտրոնում։ Հրապարակով են անցնում Պուշկինի և Թատերական փողոցները հյուսիսից դեպի հարավ և Կարլ Մարքսի ու Բոլշայա Կրասնայա փողոցները` արևմուտքից դեպի արևելք։

թաթ.՝ Ирек мәйданы
Ազատության հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Միանում էՊուշկինի փողոց
Մակերես50 000 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Նախկին անունը` Թատերական հրապարակ։ Ժամանակակից անունը կրում է 1924 թվականի սեպտեմբերի 23-ից։ Հակառակ ներկայիս վիճակի, 20-րդ դարի սկզբին ներկայիս հրապարակի տարածքում եղել է քաղաքի հիմնական թատրոնի շենքը, իսկ ներկայիս օպերայի և բալետի թատրոնի շենքի տեղում` Դերժավինի այգին և Դերժավինի հուշարձանը (1870 թվականից մինչև 1932 թվականին ոչնչացումը) և պուրակը` Կուտուզովի հուշարձանով (1915 թվականից)։

1951 թվականին Մայիսի 1-ի հրապարակից (որտեղ տեղադրվել է Ստալինի հուշարձանը) պուրակ է տեղափոխվել Լենինի հուշարձանը։ 1954 թվականի նոյեմբերի 7-ին հրապարակի կենտրոնում տեղադրվել է Լենինի նոր հուշարձանը պատվանդանով` ըստ քանդակագործ Պ. Յացինոյի և ճարտարապետ Ա. Գեգելոյի նախագծի։

Այժմեականություն խմբագրել

Հրապարակը կարևոր է ոչ միայն բազմաթիվ ճարտարապետական և պատմական հուշարձաններով, այլև նրանով, որ այնտեղ տեղակայված են քաղաքի և հանրապետության կյանքում կարևոր դերակատարություն ունեցող հաստատություններ[1]։ Խորհրդային ժամանակներում հրապարակում անցկացվում էին համաքաղաքային մայսիմեկյան և հոկտեմբերյան շքերթներն ու այլ ցույցեր ու հանրահավաքները։ Հետխորհրդային շրջանում հրապարակում անցկացվում էին հանրահավաքներ և տոների ու փառատոների հետ կապված այլ միջոցառումներ։ 2012 թվականին հրապարակում անցկացվեց Հաղթանակի օրվան նվիրված շքերթ։

Հրապարակով են անցնում մի շարք ավտոբուսային երթուղիներ, արևմտյան և արևելյան ուղղություններովԿարլ Մարքսի փողոցով, հարավային ուղղությամբ, Պուշկինի փողոցով։ Բացի այդ Կարլ Մարքսի փողոցի արևելյան, Պուշկինի փողոցի հարավային ուղղություններով միակողմանիորեն անցնում են № 2,3,5,7,8 տրոլեյբուսային երթուղիները (նախկինում տարբեր ժամանակներում եղել են № 17,19,20,21), իսկ մինչև 2008 թվականն անցնում էին № 5,12,20,21 տրամվայների երթուղիները (նախկինում տարբեր ժամանակներում եղել են № 3,8,18,22,23), որոնք Կարլ Մարքսի և Պուշկինի փողոցներով լուծարվել են։

Հրապարակում են գտնվում հետևյալ կառույցները`

  • Թաթարստանի նախարարների կաբինետ
  • Թաթարստանի սահմանադրական դատարան
  • Թաթարստանի մշակույթի նախարարություն
  • Ս. Սայդաշևի անվան պետական մեծ համերգասրահ
  • Կազանի Ն. Գ. Ժիգանովի անվան պետական կոնսերվատորիա
  • Կազանի ռատուշա (1845-1852 թթ., նախկին Ազնվական ժողովը, Սպայի տուն, ճարտարապետ` Մ. Պ. Կորինֆսկի, վերափոխել է ճարտարապետ Ի. Պ. Էֆիմովը)
  • Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան օպերայի և բալետի թատրոն (1956 թ., ճարտարապետներ` Ն. Ա. Սկվորցով, Ի. Գ. Գայնուտդինով)
  • Թաթարների համաշխարհային կոնգրես
  • Կազանի Ա. Ն. Տուպոլևի անվան ազգային հետազոտական տեխնիկական համալսարան, 5-րդ շենք
  • Կազանի առաջին շախմատային ակումբ
  • Վլադիմիր Իլյիչ Լենինի հուշարձանը պատվանդանով


Հրապարակի համայնապատկեր


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Казан урамнары: Ирек мәйданы элек шәһәрнең чите булган». intertat.tatar (թաթարերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Их именами названы улицы Казани», Казань, Татарское книжное издательство, 1977.
  • Амиров К. «Казань: Где эта улица, где этот дом», Казань, 1995.