Սև օր, խոսակցական արտահայտություն, որը նկարագրում է երկրի մթնոլորտի թափանցիկության տեղական նվազման դեպքերը։ Դրանք բացատրելու համար առաջ քաշված վարկածները բազմաթիվ են։ Օրինակ՝ անտառային հրդեհը կամ մթնոլորտում փոշու մասնիկների տեղական փոխադրումը կարող է լինել այս երևույթի հնարավոր բացատրությունը։

Կրոնական հեղինակները որպես աստվածաշնչյան կատարված մարգարեության օրինակ են բերում 1780 թվականի մայիսի 19-ը, երբ Հյուսիսային Ամերիկայի մի մեծ մասում (Նոր Անգլիայում և Կանադայի որոշ հատվածներում տեղական ժամանակով ժամը 10:00-ին) մթնոլորտի թափանցիկությունը նվազել է։ Ականատեսները երևույթը նկարագրել են որպես «երկինքը ծածկող սև կտավ»։ Աստղեր կամ լուսին չէին երևում, թեպետ լիալուսին էր։ Մյուս առավոտը բավականին սովորական էր։ Երևույթը նկարագրված է «Բոստոնի անկախ քրոնիկոնում» 1780 թվականի մայիսի 22-ին և նշված է Վեբստերի բացատրական բառարանում։ Միսսուրիի ամերիկյան համալսարանի հետազոտողների կարծիքով «սև օրվա» պատճառը Կանադայում ուժեղ անտառային հրդեհներն են եղել[1]։

Այլ իմաստներԽմբագրել

Ավելի լայն, փոխաբերական իմաստով «սև օրը» նշանակում է մարդու կամ հասարակության համար ծանր ժամանակաշրջան, ճգնաժամային իրավիճակ կամ աղետալի, դժվար, կարիքի, դժբախտության ժամանակներ[2]։ Օրինակ ՝ «սև օրվա պաշար հավաքել» նշանակում է «պատրաստվել դժվարին ժամանակին, երբ ուտելու բան չի լինի»։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Кольца деревьев помогли разгадать тайну «чёрного дня» Новой Англии» (ռուսերեն)։ РИА Новости։ 2008-06-07։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-02-ին։ Վերցված է 2010-05-19 
  2. «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Աշոտ Մուրադի Սուքիասյան եւ Սերգեյ Աշոտի Գալստյան - սև օր»։ www.nayiri.com։ Վերցված է 2021-06-04 

Արտաքին հղումներԽմբագրել