Սև սկյուռ (լատին․՝ Nigrum sciurus), արևելյան գորշ սկյուռի և աղվեսանման սկյուռի մելանոս ենթատեսակը[1]։

Սև սկյուռ
Սև սկյուռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Սկյուռանմաններ
Ցեղ Սկյուռիկներ
Տեսակ Սև սկյուռ
Լատիներեն անվանում
nigrum sciurus
Հատուկ պահպանություն

Համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք նահանգների և քաղաքային բնակավայրերի խորհրդանիշը։ Տարածված են բացառապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայի արևելքում և Մեծ Բրիտանիայի հյուսիսարևմուտքում։

Նկարագրություն և պատմություն խմբագրել

Սև սկյուռները համարվում են սկյուռանմանների ընտանիքի ներկայացուցիչներ արևելյան գորշ սկյուռի և աղվեսանման սկյուռի մուտացիոն մելանոս ենթատեսակը։

Ապրում են այն արեալներում, որտեղ և ապրում են մոխրագույն և գազարագույն գունավորում ունեցող կրծողները։ Ի տարբերություն արևելյան սկյուռերի, մոխրագույն սկյուռերը զուգավորման արդյունքում չեն կարող արտադրել սև մորթու գույն ունեցող առանձնյակ[2]։

Եթե առանձնյակի ծնողական երկու գեներն էլ բնորոշ են սև գունավորումը, ապա ծնված նոր տեսակին բնորոշ կլինի ռեակտիվ, ցայտուն սև մաշկի գունանյութը[3]։ Սկյուռերը տարածված են բարձր կոնցենտրացիաներ ունեցող աշխարհագրական լայնություններում։

Մինչ 16-րդ դարը սև սկյուռերը գերիշխող էին Հյուսիսային Ամերիկայի անտառներում[4][5][6]։ Ամեն ինչ փոխվեց, երբ Ամերիկայում հայտնվեցին եվրոպացիները (իսպանացիներ, անգլիացիներ, հոլանդացիներ)։ Դրանից հետո կենդանիների թիվը սկսեց մեծ քանակությամբ նվազել։

Դա պայմանավորված էր հիմնականում մեծ տեմպերով կատարվող որսորդություններով և անտառահատումներով։ Սև սկյուռերը առավել մեծ քանակությամբ տարածված են մասնավորապես Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածում։

Բացի Կանադայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների արեալներից, որոշ քանակությամբ առանձնյակներ տարածված են նաև Մեծ Բրիտանիայի (Շոտլանդիայի) հյուսիսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Black Squirrels». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  2. McRobie, H.; Thomas, A.; Kelly, J. (2009). «The genetic basis of melanism in the gray squirrel (Sciurus carolinensis)». Journal of Heredity. 100 (6): 709–714. doi:10.1093/jhered/esp059. PMID 19643815.
  3. «Regions Black Squirrels Offer». Masslive.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 28-ին.
  4. Pille, Gayle. «What About Those Black Squirrels?». Woodlandhabitat.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 7-ին.
  5. Black Squirrels Արխիվացված 2015-05-19 Wayback Machine. eNature.com. Retrieved 1 December 2008.
  6. Lawniczak, M. (2002). Sciurus carolinensis, Animal Diversity Web. Note especially entries for 'physical description' and 'Other comments'.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև սկյուռ» հոդվածին։