Սև կոն
Սև կոն կամ Քաղաքացիական անհնազանդության հուշարձան (իսլ.՝ Svarta Keilan, Minnisvarði um Borgaralega Óhlýðni, անգլ.՝ The Black Cone, Monument to Civil Disobedience), քար հուշարձան Ռեյկյավիկում։ Տեղադրված է Իսլանդիայի պառլամենտի՝ Ալթինգի շենքի դիմաց[1]։ Բացվել է 2012 թվականին 2008-2011 թվականների ֆինանսական ճգնաժամի դեմ բողոքի ակցիաների՝ «Կաթսաների հեղափոխության» երրորդ հոբելյանի օրերին։ Հուշարձանի հեղինակը իսպանացի նկարիչ Սանտյագո Սիերան է[2]։
Սև կոն իսլ.՝ Svarta Keilan, Minnisvarði um Borgaralega Óhlýðni | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Santiago Sierra? |
Բարձրություն | 1,8 մետր |
Երկիր | Իսլանդիա |
Ներկա վիճակ | կանգուն |
Հուշարձան
խմբագրելՀուշարձանը համարյա երկու մետր բարձրությամբ (վեց ոտնաչափ) սև կոնաձև՝ մեջտեղից ճեղքված քար է։ Քարին ամրացված է երկլեզու՝ մարդու և քաղաքացու իրավունքներից (ոչ թե 1789 թվականի, այլ 1793 թվականի ընդլայնված տարբերակից[3])՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության և մարդու իրավունքների պաշտապանության պատմության կարևոր փաստաթղթից, իսլանդերեն և անգլերեն քաղվածքով տախտակ։
Եթե կառավարությունը խախտում է մարդկանց իրավունքները, ապստամբությունը նրանց սրբազան իրավունքն ու պարտականությունն է[2] |
Þegar ríkisstjórn brýtur á rétti þegnanna, þá er uppreisn helgasti réttur og ófrávíkjanlegasta skylda þegnanna sem og hvers hluta þjóðarinnar.
When the government violates the rights of the people, insurrection is for the people and for each portion of the people the most sacred of rights and the most indispensable of duties.
Տեղադրման վայր
խմբագրելՀուշարձանը պառլամենտի շենքի դիմաց նախապես տեղադրվել է Ռեյկյավիկի Գեղարվեստի թանգարանի կազմակերպած «NO» ցուցահանդեսի շրջանակներում։ Սանտյագո Սիերան ճեղքել է քարը տեղադրման ժամանակ։ Ցուցահանդեսի ավարտից հետո հեղինակը հուշարձանը նվիրել է քաղաքին՝ պայմանով, որ այն կմնա պառլամենտի շենքի դիմաց։ Առաջարկը լուրջ վեճերի առիթ է տվել, բայց արդյունքում՝ քաղաքային խորհուրդը որոշել է արձանը թողնել իր տեղում, միայն տեղափոխելով այն Օստուրվյոլյեր հրապարակի հարավ-արևմտյան անկյուն[4]
Գրականություն
խմբագրել- Eleanor Heartney, Hans Ulrich Obrist, Uri Gordon, Hafthor Yngvason Santiago Sierra: The Black Cone, Monument to Civil Disobedience. — Reykjavik: Reykjavik Art Museum, 2013. — 145 с. — ISBN 9979769475 , ISBN 978-9979769477
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Իսլանդիայի ժողովրդի նվերը հայ ժողովրդին». lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 2,0 2,1 «The Black Cone, What this monument means about the Pots and Pans Protest». grapevine.is. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Денис Пилаш. Левые на краю света. Часть 2: Исландия // Спільне. — 12.01.2017
- ↑ «Sierra's 'Black Cone' Causes Controversy in Reykjavík». icelandreview.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 29-ին.(չաշխատող հղում)