Սև կոթող, գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը, գրվել է 1956 թվականին։ Վեպը ներկայացնում է Գերմանիան 1920-ական թվականների սկզբներին։ Այդ ժամանակաշրջանը հայտնի էր հիպերինֆլացիայով և աճող նացիոնալիզմով։

Սև կոթող
Der schwarze Obelisk
ՀեղինակԷրիխ Մարիա Ռեմարկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1923
Էջեր483
Հրատարակման տարեթիվ1956

Գրքի գլխավոր հերոսը՝ Լյուդվիգը, իր ընկերներից շատերի պես Առաջին աշխարհամարտի վետերաններից է։ Չնայած նա իր ողջ կյանքը ձգտել է բանաստեղծ դառնալ, այժմ նա աշխատում է իր ընկերոջ՝ Ջորջի փոքր կազմակերպությունում, որը զբաղվում է գերեզմանաքարեր մշակելով։ Նա փորձում է հավելյալ գումար վաստակել՝ աշխատելով որպես մասնավոր ուսուցիչ գրախանութի սեփականատիրոջ տղայի հետ, ինչպես նաև տեղի եկեղեցում երգեհոն է նվագում։

Իր բազմակողմանի զարգացած լինելու շնորհիվ Լյուդվիգը համագործակցում է գերմանական բնակչության լայն զանգվածների և շրջակա գյուղերի հետ և մենք ականատես ենք լինում այդ ամենին։ Օրինակ, մենք տեսնում ենք, որ բիզնեսմեններից ոմանք փորձում են հավատարիմ մնալ հին սկզբունքներին և արդյունքում սնանկանում են, մյուսները սպեկուլիացիայով զբաղվելով, այդ կերպ շահարկելով համակարգը, հարստանում են անորոշ և կասկածելի ձևերով։ Մենք տեսնում ենք, որ պատերազմի վետերաններից ոմանք շատ քննադատորեն են վերաբերվում հին ձևերին, որը հանգեցնում է պատերազմում անհաջողություններ կրելուն, իսկ մյուսները ձգտում են վերադարձնել ռազմական կարգի հին օրերը։

Շատ դեպքեր կապված են կանանց հետ։ Նրանցից երկուսը լքում են Լյուդվիգին այն պատճառով, որ նա չի կարողանում իր գոյությունը պահել ագահության և փողի դարաշրջանում։ Նա նախընտրում է «մաքուր» կյանքը։ Միգուցե և դա նրա ընտրությունը չէր, բայց նա հավատարիմ է իր սկզբունքներին և հիմա ստիպված է իր ընտրության պատճառով այդպես ապրել։ Երրորդ կինը՝ Ժենեվյև Տերհովենը, ում Լյուդվիգը հանդիպում է հոգեբուժարանում, հավանաբար ամենակարևոր դերն ուներ նրա կյանքում։ Նա այնտեղ է շիզոֆրենիա հիվանդության պատճառով և կարծում է, որ իր անունը «Իզաբել» է։ Լյուդվիգը ավելի ու ավելի է կապվում այդ կնոջ հետ՝ զգալով «մաքուր» սեր նրա հանդեպ, որովհետև նա աշխարհը ուրիշ գույներով է տեսնում։

Այլ փաստեր խմբագրել

  • Էմիր Կուստուրիցայի 1998 թվականին նկարահանած «Սև կատու, սպիտակ կատու» (սերբ.՝ Crna mačka, beli mačor) ֆիլմում կա մի տեսարան, որտեղ Սև Կոթող մականունով մի կին իր հետույքով մեխ է քաշում տախտակից, ինչն ուղղակի հղում է Ռեմարկի վեպին։ Այնտեղ Ֆրաու Բեքմենը կատարում է նույն գործողությունը։
  • «Մի մարդու մահը ողբերգություն է, միլիոնավոր մարդկանց մահը՝ վիճակագրություն» (գերմ.՝ Aber das ist wohl so, weil ein einzelner immer der Tod ist — und zwei Millionen immer nur eine Statistik) տողը հաճախ վերագրվում է ոչ թե գրքին, այլ Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինին։ Անգլերենում «One death is a tragedy. A million deaths is just a statistic.» տարբերակը հայտնվել է 1958 թվականից ուշ։ Անգլերեն ձեռնարկում ժամանակ առ ժամանակ հղում է կատարվում Չերչիլին` չնշելով աղբյուրը[1]։
  • Վեպը հիշատակվում է 1973 թվականին նկարահանված «Հետաքննությունը վարում են գիտակները. Գործ համար 9, Վկան» ֆիլմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ремарк, Эрих Мария // Словарь современных цитат / составитель К. В. Душенко — М.: изд-во «Эксмо», 2006.