Բացել գլխավոր ցանկը

Սև կատու (սնահավատություն)

սնահավատություն
Շատ ազգերի մոտ սնահավատություն գոյություն ունի կապված սև կատուների հետ

Սև կատու, սնահավատության առարկա տարբեր ազգերի մոտ: Մի շարք սնահավատների կարծիքով՝ այն դժբախտության ավետիչ է (օրինակ՝ եթե սև կատուն հատում է ճանապարհը, ապա դա հանգեցնում է հետագա անհաջողությունների): Այլ սնահավատների կարծիքով՝ օրինակ՝ տանը ապրող սև կատուն հաջողություն է բերում: Նախապաշարմունքները կախված չեն կատվի տեսակից և վերաբերում են միայն նրա գույնին[1]:

Պատմական զուգորդություններԽմբագրել

ՍնահավատությունԽմբագրել

 
«Սև կատու» կաբարեի գովազդային պաստառը. հեղինակ՝ Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլեն

Սև կատուների կերպարի մեկնությունը տարբեր ազգերի մոտ և մշակույթում տարբեր են: Մեծ Բրիտանիայում սև կատուն համարվում է հաջողության խորհրդանիշ: Շոտլանդացիները հավատում են, որ սև կատուն, որը տուն է մտել, հարստություն և բարգավաճություն կնվիրի, իսկ սև կատվի տիրուհին շատ երկրպագուներ կունենա: Այնուամենայնիվ, արևմտյան մշակույթում սև կատուները հաճախ վատ նախանշանի խորհրդանիշներ են:

Սև կատուն վհուկների սիրելին և օգնականն է (ինչպես սև գույնի այլ կենդանիներ, օրինակ ագռավը): Ազգային բանավոր ստեղծագործություններում սև կատուն հաճախ մարդկային կերպարանք էր ստանում և լրտեսում մարդկանց կախարդների և դևերի հրամանով: Միջին դարերում նախապաշարմունքներն ստիպում էին մարդկանց սպանել սև կատուներին: Դա հանգեցրել է առնետների վերարտադրության մեծացմանը, կրծողների միջոցով ժանտախտի և այլ հիվանդությունների տարածմանը:

Երբեմն սև կատուներին վերագրվող գերբնական հատկանիշները դրական են համարվում, օրինակ՝ նավաստիները ենթադրում են, որ նավային սև կատուն հաջողություն կբերի նավարկության ժամանակ[2]:

ԱնարխիզմԽմբագրել

1880-ական թվականներին սև գույնը սկսեց զուգորդվել անարխիզմի հետ, իսկ սև կատուն դարձավ անարխիզմի խորհրդանիշը: 1918 թվականին աշխարհի արդյունաբերական աշխատավորների կազմակերպության ղեկավարների դատավարության ժամանակ Ռալֆ Չապլինը, որը սև կատու խորհրդանիշի հեղինակն է, նշել է, որ սև կատուն զուգորդում է բողոքի հետ և այն գործատուների մոտ վախ է առաջացնում[3]:

Սև կատուն մշակույթումԽմբագրել

ԲոհեմԽմբագրել

  • Սև կատու կաբարեն ( ֆր.՝ Le Chat Noir) 19-րդ դարի փարիզյան հայտնի հաստատություն էր: Այն բացվել էր 1881 թվականի նոյեմբերի 18-ին նկարիչ Ռոդոլֆ Սալիսի կողմից և փակվել է 1897 թվականին[4]:
  • Black Cat Bar-ը Սան Ֆրանցիսկոյում հայտնի է նրանով, որ բացվել էր Չոր օրենքի ժամանակ, 1933 թվականին, զբաղվում էր սպիրտի վաճառքով և աշխատել է 30 տարի, մինչև 1963 թվականը[5]:

ԳրականությունԽմբագրել

  • «Սև կատու»՝ Էդգար Պոյի պատմվածքը, 1843 թվական[6]:
  • «Սև կատու» հրոսակախումբ՝ Բայներ եղբայրների «Գթասրտության դարաշրջան» վեպում (գործողությունները տեղի են ունենում 1945 թվականին):
  • Նիլ Գեյմանի 2002 թվականի երեխաների համար նախատեսված «Քորալայն» վեպում, սր կատուն գլխավոր կերպարներից մեկն է, որը կարողանում է ճանապարհորդել աշխարհների միջև:

Կոմիքսներ և մանգաԽմբագրել

 
Ֆրագմենտ Մանեի «Օլիմպիա» կտավից
  • Black Cat՝ Յաբուկա Կենտարոյի հայտնի մանգան
  • Սև կատու՝ Marvel Comics-ի կերպարը
  • Սև կատու՝ Harvey Comics-ի հերոսուհին
  • El Gato Negro (իսպ.՝ )՝ կոմիքսների անկախ ժողովածու

ԿինոԽմբագրել

  • Ֆելիքս կատու, աշխարհում առաջին անիմացիոն կերպարներից մեկը, ստեղծվել է համր կինոյի դարաշրջանում:
  • Սև կատու՝ (ֆիլմ, 1934 թվական)
  • Սև կատու՝ (ֆիլմ, 1981 թվական)
  • Սև կատու՝ (ֆիլմ, 1989 թվական)

ՍպորտԽմբագրել

1969 թվականի սեպտեմբերի 9-ին բեյսբոլի Chicago Cubs և New York Mets թիմերը վճռական հանդիպման էին: Մրցախաղի ժամանակ երկրպագուները սև կատու են բաց թողնում դաշտ, որը վազում է The Cubs թիմի խաղացող Ռոն Սանտոյի, այնուհետև թիմի այլ անդամների ուղղությամբ: The Cubs-ը պարտվեց ոչ միայն այդ մրցախաղի ժամանակ, այլ անհաջող մրցախաղերի մի շարք ունեցավ, արդյունքում հաղթանակների և պարտությունների հաշիվը կազմեց 8-17:

Սանդերլենդ ֆուտբոլային ակումբի մականուներից մեկը The Black Cats (սև կատուներ) է:

ԵրաժշտությունԽմբագրել

  • «Black Cat»՝ Ջանեթ Ջեքսոնի երգը, որը գլխավորել է Billboard Hot 100-ը:
  • «The Black Cat»՝ London After Midnight-ի երգը, որը թողարկվել է «Selected Scenes from the End of the World» ալբոմում:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Black Cat Myths.»։ NBC Universal։ 2000։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2009-11-29 
  2. «A Dictionary of English Folklore.»։ Oxford University Press։ 2000։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-13-ին։ Վերցված է 2009-11-25 
  3. Lepper M, Kass PJ, Hart LA. Prediction of adoption versus euthanasia among dogs and cats in a California animal shelter. Journal of Applied Animal Welfare Science, 2002;5(1):29-42. Psyeta.org
  4. Red November, Black November: Culture and Community in the Industrial Workers of the World, Salvatore Salerno, 1989, SUNY Press, page 178, from U.S. v. W.D. Haywood, et al., testimony of Ralph Chaplin, July 19, 1918, IWW Collection, Box 112, Folder 7, pp. 7702 & 7711, Labor History Archive, Wayne State University.
  5. AU LAPIN AGILE: PICASSO’S FAVORITE CABARET | Paris-Insider
  6. Emily the Strange Official Site

Արտաքին հղումներԽմբագրել