Սև թռչուն-ռնգեղջյուր
Սև թռչուն-ռնգեղջյուր (լատին․՝ Anthracoceros malayanus), ռնգեղջյուրաթռչունների ընտանիքի քորդավոր կենդանի[1][2]։ Տարածված է Հարավ-արևելյան Ասիայի երկրներում՝ Ինդոնեզիայում, Մալայզիայում, Ֆիլիպիններում և այլն։
Սև թռչուն-ռնգեղջյուր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Anthracoceros malayanus (Raffles, 1822) |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Սև թռչուն-ռնգեղջյուր | |
Նկարագրություն
խմբագրելՍև թռչուն-ռնգեղջյուրը միջին չափի թռչուն է։ Երկարությունը հասնում է մինչև 75-80 սմ-ի։ Փետուրների մեջ գերակշռում է սև գույնը, սակայն տեղ-տեղ նկատվում են նաև սպիտակ նշաններ։ Կան նաև տեսակի ալբինոս ձևեր, որոնք ունեն բացառապես սպիտակ փետուրներ և գունավորում։ Աչքերը լինում են հիմնականում դեղին, իսկ աչքերի շուրջը գտնվող մաշկը՝ վարդագույն կամ վարդագույնի այլ երանգներ։ Լարված իրավիճակներում արձակում են բարձր հնչյուններ, որոնց բնորոշ է կոպտությունը և խռպոտությունը[1]։
Տարածվածություն
խմբագրելԱյս տեսակի թռչունները նախընտրում են ապրել խոնավ ու ճահճային բնակավայրերում, որը հիմնականում հանդիսանում է Ասիայի խոնավ, մշտադալար այգիները ու տափաստանները։ Տարբեր վայրերում նրանք կարող են հանդիպել տարբեր բարձրությունների վրա։ Մի վայրում կարող են հանդիպել մինչև 250, իսկ մյուսում 500 մետր բարձրություններում։ Իսկ Մալայզիա թերակղզում հանդիպող թռչունները հանդիպում են մինչև 1500 մետր բարձրություններում։
Բացառություն են կազմում միայն Մյանմայում հանդիպող սև թռչուն-ռնգեղջյուրները, որոնք ապրում են ավելի շատ փշատերև անտառներում։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Craig Robson: New Holland field guide to the birds of South-East Asia. New Holland Publishers, 2005, ISBN 1-84330-746-4, S. 44.
- ↑ Morten Strange: A Photographic Guide to the Birds of Indonesia. 2 Auflage. Princeton University Press, 2003, ISBN 0-691-11495-1, S. 201.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև թռչուն-ռնգեղջյուր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև թռչուն-ռնգեղջյուր» հոդվածին։ |