Սև ակացիա
Acacia melanoxylon.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր
Տիպ/Բաժին Անոթավորբույսեր(Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավորբույսեր(Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ(Fabales)
Ընտանիք Բակլազգիներ(Fabaceae)
Ցեղ Սև ակացիա (AcaciamelanoxylonR.Br.,1813)
Բրաուն, 1813
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սև ակացիա (լատ.՝ Acácia melanóxylon), սերում է Ակացիա (Acacia) ծառի տեսակը Լոբազգիների (Fabaceae) ընտանիքից։

Բնության մեջ բուսատեսակի տարածումը ներառում է Ավստրալիա՝ Վիկտորիա նահանգ, Նոր Հարավային Ուելս, Հարավային Ավստալիա և Թասմանիա կղզի երկրամասերը։ Վերաաճեցվել է Նոր Զելանդիայում, Հարավային Ամերիկայում և ԱՄՆ-ի մի շարք նահանգներում (Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Հավայի)[1]։

Բուսաբանական նկարագրությունԽմբագրել

 
Սև(չաշխատող հղում) ակացիայի տերևներ
 
Սև(չաշխատող հղում) ակացիայի սերմեր

18-30 մ բարձրությամբ ծառ, 50-90 սմ տրամագծով ուղիղ ցողունով։ Կեղևը շագանակագույն է, արծաթափայլ շերտով, ճեղքված, երկայնական մուգ շերտերով։

Տերևները կրկնակի զուգափետուր են, հաճախ փոխարինվում է ֆիլոդիայով, վերջիններս լայն նշտարաձև տերևներ ունեն, մեկ ուռուցիկ և մեկ այլ ուղիղ եզրով, երբեմն թրաձև, 6-10,5սմ երկարությամբ, 7-30մմ լայնությամբ, կաշվե, անփայլ մուգ կանաչ, 3-5 կտրուկ արտահայտված երկայնական կարճ չորացրած երակներով, շագանակագույն տերևների երկարությունը մոտ 5մմ, հաճախ ֆիլլոդիայի վերին մասում կրկնակի զուգափետուրով և երբեմն ուղղակի փետուրե տերևիկներով։

Ծաղկատերևները քառանիստ են, վերևում մեծանում է գնդաձև գլխիկը, ծածկված մուգ շագանակագույն մազիկներով։

Ծաղկաբույլը հազվագյուտ փունջ է, որը պարունակում է 1-3 (մինչև 6) գլուխ՝ 6-9 մմ տրամագծով, պատյանի երկարությունը՝ 5-10մմ, ֆիլոդիայի տերևանութում։ Ծաղկաբաժակը 5 լայնածավալ դեղնավուն ծաղկաթերթիկներից է, սերտաճած գրեթե վեր, վերևում մուգ շագանակագույն խիտ աղվամազով մազիկներն են։ Ծաղկաթերթիկները դեղնավուն են, կիսով չափ սերտաճած, մուգ շագանակագույն մազերի սրագագաթ թմբիկով։ Առէջները բազմաթիվ են, երկար թելիկներով և դեղնավուն մանր փոշանոթով. թելանման, հաստ վարսանդ, անցնելով առէջները։

Պտուղները հարթ են, փոքր-ինչ ոլորված, 8-15սմ երկարությամբ, լայնությունը՝ 6-9մմ, նեղացող ծայրերով, դրսից և ներսից բաց շագանակագույն, 3-11 սերմերով։ Սերմերի երկարությունը՝ 4-5մմ, լայնությունը՝ 2մմ, հաստությունը՝ 1մմ, սև, փայլուն։ Սերմնակոթը կրկնակի փաթաթված է ալիքաձև, հրակարմիր սերմերի շուրջը։

Նշանակություն և կիրառումԽմբագրել

Զբոսայգու գեղեցիկ ծառ, որը աճեցվում է մերձարևադարձային բոլոր երկրներում։

Ունի մուգ ենթակեղևաշերտ բնափայտ, բացառիկ ամրությամբ, նման մուգ ընկույզի ծառին, օգտագործվում է կահույքի արտադրության մեջ, նավակներ, երաժշտական գործիքների մասեր, բռնակներ և այլ իրեր պատրաստելիս։ Կարող է օգտագործվել որպես վառելիք։

Կեղևը պարունակում է 10-12% տանիդներ։

ՊատկերասրահԽմբագրել

Սև ակացիայի ծիլը, ծաղիկը, սերմը, պտուղը և ծառը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. По данным сайта GRIN (см. карточку растения).

ԳրականությունԽմբագրել

  • ԽՍՀՄ Ֆլորա ։ 30 հատորով / գլ. խմբ. Վ. Լ. Կոմարով։ ԽՍՀՄ ԳԱ հրատարակչություն, 1945. — Հատոր 11 / խմբ. Բ. Կ. Շիշկինի կողմից։ - Էջ 13. - 432 էջ - 4000 օրինակ։
  • ԽՍՀՄ ծառեր և թփեր. Վայրի բույսերի աճեցումը հեռանկարային ինտրոդուկցիայի համար։ / խմբ. Ս. Յա. Սոկոլով։ ԽՍՀՄ ԳԱ հրատարակչություն, 1958. — հատոր IV. Покрытосеменные. Լոբազգիների ընտանիք — Նռնենիներ. — Էջ 30. — 976 էջ. — 2500 օրինակ.

Արտաքին հղումներԽմբագրել