Սևրան
Սևրան (ֆր.՝ Sevran. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( ). səvʁɑ̃), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ-դե-Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Զբաղեցնում է 7,28 քառակուսի կիլոմետր տարածք։ 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 51.778։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սևրան | |||
ֆր.՝ Sevran[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Սենա և Ուազա, Սեն-Սեն-Դենի, arrondissement of Le Raincy? և Մեծ Փարիզ | ||
Մակերես | 7,28 կմ² | ||
ԲԾՄ | 55 մետր, 46 մետր, 66 մետր | ||
Բնակչություն | ▲51 845 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 93270[3] | ||
Պաշտոնական կայք | ville-sevran.fr(ֆր.) | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելՍևրանը գտնվում է Ուրկի ջրանցքի ափերին։ Փարիզի արվարձանն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից մոտավորապես 18 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք՝ Իլ դը Ֆրանսի չափազանց ուրբանիզացված տարածքում. համայնքի զբաղեցրած 7,28 քառակուսի կիլոմետր տարածքըը գործնականում ամբողջությամբ կառուցապատված է։ Սահմանակից համայնքներն են հյուսիսում՝ Վիլպենը, արևմուտքում ՝ Օլնե սու Բուան, արևելքում՝ Վոժուրը և հարավում ՝ Լիվրի-Գարգանը։
Պատմություն
խմբագրել1865 թվականին Նապոլեոն III-ի կարգադրությամբ Սևրանում կառուցվել է վառոդի պատրաստման խոշոր գործարան՝ Poudrerie nationale de Sevran-Livry-ն, որը գործել է 1873-ից 1973 թվականներին՝ ունենալով 3.000-ից ավելի աշխատող։ 1982 թվականին ձեռնարկությունը վերածվել է թանգարանի, որի շուրջ ստեղծվել է 137 հեկտար տարածք զբաղեցնող Parc de la Poudrerie-ն ։[4]
1947 թվականից մինչև 1955 թվականը Poudrerie-ի մասնաճյուղ է գործել Ֆորտ դը Վոժուրի տարածքում, և այնտեղ պայթուցիկ նյութերով փորձարկումներ են կատարվել։
Բնակչության դինամիկան
խմբագրելՊատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[5] and INSEE (1968-2017)[6] |
51.778 բնակչով ( 1. 2020 թվականի հունվար ) Սևրանը Սեն-Սեն Դենի դեպարտամենտի խոշոր ագլոմերացիոն համայնքներից մեկն է։ 1962 թվականին համայնքն ընդամենն ուներ 17 969 բնակիչ։ Բնակչության զգալի աճ է գրանցվել հատկապես 1970-1980-ական թվականներին։
Փարիզի ծայրամասում գտնվող Սևրանում բնակչության միջին խտությունը բավականին բարձր է՝ մոտ 7000 մարդ / կմ²։ Ընդ որում՝ բնակչության ընդհանուր թվաքանակում օտարերկրացիների տեսակարար կշիռը միջինից զգալիորեն բարձր է։
Պատկերասրահ
խմբագրել-
Ուրկի ջրանցքը Սևրանում
-
Սևրանը 1870 թ. քարտեզին
-
Սևրանը մերօրյա քարտեզին
-
Սևրանը 1780 թ. քարտեզին
-
Եկեղեցին 1900 թ.
-
Քաղաքի զինանշանը
-
Քաղաքապետարանը
-
Սևրան-Լիվրի երկաթուղային կայարանը
-
Բադիե զբոսայգին և հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը
-
Ուրկի ջրանցքը անտառայգու մերձակայքում
-
Վառոդի թանգարանը
-
Ֆոսե ագարակը
-
Կինոթատրոնը
-
Crétier դպրոցը
-
Սենտ Էլիզաբեթ եկեղեցին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Seine-Saint-Denis Tourisme: La poudrerie et le Parc Forestier de Sevran. Für weiterführende Informationen siehe: Département Seine-Saint-Denis: Poudrerie Nationale De Servan-Livry. De la manufacture au parc forestier
- ↑ Cassini-Ehess|36261|Sevran
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
Գրականություն
խմբագրել- Le Patrimoine des Communes de la Seine-Saint-Denis. Flehic Editions, 2. Հրատարակություն, Փարիզ 2002, ISBN 2-84234-133-3, էջ 361–367:
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևրան» հոդվածին։ |