Սևուկ կարմրատուտ (լատին․՝ Phoenicurus ochruros), Ճանճորսների ընտանիքի, կարմրատուտների ցեղի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Սևուկ կարմրատուտ
Գիտական դասակարգում
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ճանճորսներ
Ցեղ Կարմրատուտներ
Լատիներեն անվանում
Phoenicurus ochruros
Հատուկ պահպանություն
Արեալ

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Phoenicurus ochruros

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 14,5 սմէ, թևերի բացվածքը՝ 23-26 սմ, կենդանի զանգվածը՝ 13-15 գ։ Փետրածածկը մուգ է, մարմնի հետին մասը և պոչի եզրային փետուրները՝ կարմիր-նարնջագույն։ Արուի կուրծքը, դիմային մասը, կոկորդը՝ սև են, թևին կա սպիտակ բիծ։ Էգը միատարր մոխրագույն-դարչնագույն է, մեջքի և կրծքի միջև ցայտերանգությունը բացակայում է։ Նստած ժամանակ պոչը դողդոջուն է։

Կենսակերպը խմբագրել

Բնակվում է քարքարոտ լանջերին, քաղաքամերձ տարածքներում։ Սնվում է անողնաշարավորներով, պտուղներով։ Բնադրատեղերում առաջինը հայտնվում են արուները (մարտի 2-րդ տասնօրյակից), էգերը՝ 2-3 օր անց, և այդ պահից կազմվում են հարսանեկան զույգերը, սկսվում են բավական աշխույժ խաղերը։ Բույնը կառուցում է էգը՝ 7 օրվա ընթացքում։ Բույնը գավաթաձև է՝ բույսերից։

Բազմացումը և զարգացումը խմբագրել

Բնադրում է պատերի կամ ժայռերի ճեղքերում, գետնին։ Առաջին ձվերը հայտնվում են ապրիլի 1-ին տասնօրյակից հունիսի կեսը։ Դնում է 19 մմ տրամագծով, սպիտակ կամ հազվադեպ բաց կապույտ 4-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 14-15 օր։ Ձագերը բնից հեռանում են կյանքի 16-19-րդ օրը։ Բներում ձվերի առկայության ընթացքում երբեմն նկատվում են զուգավորման դեպքեր։ Թռիչքին լավ տիրապետում են հուլիսից օգոստոսի վերջը։

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևուկ կարմրատուտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևուկ կարմրատուտ» հոդվածին։