Սևիդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփի գավառակում։

Գյուղ
Սևիդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽուլփի գավառակ
Առաջին հիշատակում1145
Այլ անվանումներՍևիթ, Սևինթ, Սևիտ, Սևիք, Սիվիթ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն150 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունսևիդեցի
Ժամային գոտիUTC+3

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 70 տուն՝ մոտ 150 հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ հիշատակվել է 1445 թ.-ի Գևորգ Մակվեցու կոնդակում։ Գյուղը պատկանել է Եղրդուտի Ս. Հովհաննես վանքին։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սևիդն ուներ մի հին եկեղեցի` Ս. Աստվածածին անունով։ Երբեմն այն կոչել են վանք։ Մոտակայքում գտնվում էր Սևթա Ս. Մամաս վանքը։

Ուներ վարժարան[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 582

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։