Խուլփ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում, Հայկական Տավրոսի հարավային լանջերին, Կողբաձոր (այժմ՝ Խուլփ կամ Փասուրսու) գետի ավազանում։ Կենտրոնը Խուլփ ավանն է։

Գավառակ
Խուլփ
Kulp.jpg
Վարչական տարածքԹուրքիա
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
ԳավառԳենջի գավառ
Այլ անվանումներԿալաբ, Կողպ, Կուլաբ, Կուլբ, Կուլպ, Կուլփ, Ղուլփ, Քուլփ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն17 465[1] մարդ (1891)
Ազգային կազմմուսուլմաններ, Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), մուսուլման[1]
Տեղաբնականունխուլփեցի
Ժամային գոտիUTC+3

Ըստ Ն. Ադոնցի, Խուլփը համապատասխանում է ուրարտական Ուլլուբա կամ Խաբխի երկրին։

ԱշխարհագրությունԽմբագրել

Խուլփն ունի լեռնային տարածք։ Այն սկիզբ է առնում Անդոկ և Կերպին լեռներից և Արածանիի ձախ ափով տարածվում է մինչև Գենջի լեռները։ Արևելյան սահմանագլխին է գտնվում Անդոկ (2830 մ) լեռնագագաթը, արևմուտքում՝ Քասանը (2080 մ), հյուսիսում ձգվում են Կողբա (այժմ՝ Միր-Իսմայիլ) լեռները։ Խուլփի տարածքը եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Սանասունք (Սասուն) գավառի կազմում և եղել է նրա 8 գավառներից մեկը։ Այնտեղից է անցել Տիգրանակերտ-Արտաշատ առևտրական ճանապարհը։ Ուշ միջնադարում գործածվել է նաև Խուլփի «Նահիա» անվանաձևը։

ԿլիմաԽմբագրել

Գավառակն ուներ տաք կլիմա, արգավանդ հող և հարուստ բուսականությունը։ Աճում էին խաղողի և մրգերի ընտիր տեսակներ։

ՊատմությունԽմբագրել

XIV դարում թուրքական տիրապետության տակ ընկնելուց հետո մտցվել է Դիրաբեքիրի նահանգի մեջ, մինչև 1864 թ. եղել է կիսանակախ իշխանություն։ 1880-ական թթ. Բիթլիսի վիլայեթի կազմում։ Զուտ հայաբնակ Խուլփի տարածքը թափանցած (XV-XVI դդ.) քրդական քոչվոր ցեղերը հետագայում հաստատվել են հայերի լքյալ բնակավայրերում։

ԲնակչությունԽմբագրել

XX դարի սկզբին գավառակի ավելի քան 5 000 հայերը բնակվել են գերազանցապես Կողբաձորի առափնյա գյուղերում։ Խոշոր հայաբնակ գյուղեր էին Ընձաքարը (մոտ 140 տուն բնակիչ, Սբ. Գևորգ վանք-ուխտատեղիով), Գազկեն (միջին դարերում՝ գյուղաքաղաք, 2000 տուն, իսկ XX դարի սկզբին՝ 100 հայ բնակիչ), Ահարոնքը (1870-ական թթ. գավառակի կենտրոն), Էհուբը (Էյուբը), Գեղերվանքը (Գեղերվան), Շուղեքը, Փասուրը։

1895-1896 թթ. Խուլփի հայաբնակ գյուղերը թալանվել, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ավերվել են։ Թուրքական կոտորածից փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

ՏնտեսությունԽմբագրել

Բնակիչներն զբաղվել են այգեգործությամբ, շերամապահությամբ, ջուլհակությամբ և այլն։

Վարչական բաժանումԽմբագրել

1909 թվականին Խուլփն ուներ 113 բնակավայր[1]։

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 819
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։