Սևան Դավթյան

հայ քիմիկոս
(Վերահղված է Սևան Պարույրի Դավթյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սևան Պարույրի Դավթյան (հունիսի 22, 1942(1942-06-22)[1] - հունիսի 9, 2020(2020-06-09)[2]), հայ քիմիկոս, գիտնական։ Քիմիական գիտությունների դոկտոր (1976 թ.), ԽՍՀՄ-ի ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր (1988 թ.), թղթակից անդամ (2006 թ.)։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեսական քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2008 թ.)։

Սևան Դավթյան
Ծնվել էհունիսի 22, 1942(1942-06-22)[1]
Մահացել էհունիսի 9, 2020(2020-06-09)[2] (77 տարեկան)
Մասնագիտությունքիմիկոս
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ

Գործունեություն

խմբագրել

1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը[3]։ 1966-1968 թթ. եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ, 1969-1970 թթ.՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1970-1977 թթ.՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ազատ պոլիմերների կինետիկ հետազոտությունների գիտական խմբի ղեկավար, 1977-1991 թթ.՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի պոլիմերային լաբորատորիայի վարիչ, 1992-2002 թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պոլիմերային հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 2002-2006 թթ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 2006 թվականից՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեսական քիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պոլիմերային կենտրոնի տնօրեն։

Պոլիմերներին և նանոտեխնոլոգիաներին վերաբերող մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • 2008 թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում[4]։
  • 2016 թվականին Անահիտ Տոնոյանի հետ միասին արժանացել է Հայաստանի նախագահի 2015 թվականի մրցանակի՝ «Ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը և պրակտիկան» (ռուսերեն) մենագրության համար[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել