Սևամորթ կինը երեխայի հետ
Սևամորթ կինը երեխայի հետ (անգլ.՝ Black Woman with Child), մոտավորապես 1650 թվականին հոլանդացի նկարիչ Ալբերտ Էքհաութի ստեղծած ամբողջ հասակով դիմանկար։ Ընդգրկված է Դանիայի ազգային պատկերասրահի հավաքածուում։
Սևամորթ կինը երեխայի հետ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ալբերտ Էքհաութ[1] |
տարի | 1650[1] |
բարձրություն | 267 սանտիմետր |
լայնություն | 178 սանտիմետր |
ժանր | խմբակային դիմանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Դանիայի ազգային թանգարան |
հավաքածու | Դանիայի ազգային թանգարան[1] |
մասն է | Բրազիլիայի և Աֆրիկայի 24 ազգագրական նկար-նվերներ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Նկարագրություն
խմբագրելՆկարի բնորդն անանուն է, քանի որ ստեղծագործության նպատակը ոչ թե երեխայի հետ կնոջ բնույթը նկարագրելն է, այլ էթնիկ Նոր Աշխարհի տեսակը[2]։ 2006 թվականին նկարը ներկայացվել է «Ալբերտ Էքհաութ. Գաղութային հոլանդական Բրազիլիայի պալատական նկարիչ» գրքի շապիկին, այնուհետև Ամստերդամում ներկայացվել է «Սևը գեղեցիկ է. Rubens tot Dumas» ցուցահանդեսի ժամանակ[3]։ Էքհաութը այն վեց արվեստագետներից մեկն էր, որոնց Յոհան Մորից Նասաու Զիգենցին հրավիրել էր Բրազիլիա՝ վավերագրելու այնտեղի կյանքը։ Վեց նկարիչներից այսօր հայտնի են միայն Ֆրանս Պոստը և Գեորգ Մակգրաֆը։ Արշավախմբի կազմում որպես բնագետ ընդգրկված բժիշկ Վիլեմ Պիսոն Գեորգ Մակգրաֆի հետ գրել և 1648 թվականին հրատարակել է «Historia Naturalis Brasiliae» գիրքը։
Կնոջ ձեռքի աֆրիկյան բակոնգո ոճով հյուսված զամբյուղում արևադարձային բրազիլական պտուղներ են[4], գլխին՝ աֆրիկյան բակոնգո գլխարկ, սակայն կրում է եվրոպական զարդեր և լանջագոտում ունի եվրոպական ծխամորճ[4]։ Ձեռքը դրել է որդու գլխին, որի մաշկն ավելի բաց գույն ունի, ինչը խոսում է այն մասին, որ մաշկի գույնը կարող է փոխվել և դառնալ ավելի մուգ[4]։ Նրա հետևի լանդշաֆտային տեսարանում, հավանաբար, Մորիստադ նավահանգիստն է (այժմ՝ Ռեսիֆի)[5]։
Կտավն այն 24 նկարներից մեկն է, որ Յոհան Մորից Նասաու Զիգենցին 1678 թվականին տվել է Դանիայի թագավոր Ֆրեդերիկ III-ին։ Իր հարաբերակից նկարի հետ միասին մի քանի անգամ կրկնօրինակվել է։
Պատկերասրահ
խմբագրել-
Էջ Զախարիաս Վագենաերի «Thier Buch»-ից, 1641
-
Նիզակներով, թրով, ասեգայով աֆրիկացու հարաբերակից նկարը
-
Էջ «Historia Naturalis Brasiliae»-ից, 1648
-
Քեյփ Լոպեսի բնակիչները, Պիտեր դե Մարեեսի համար պատկերազարդել է Յոհան Թեոդոր դե Բրայը, 1602
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 RKDimages (նիդերլ.)
- ↑ Visions of Savage Paradise: Albert Eckhout, Court Painter in Colonial Dutch Brazil, by Rebecca Parker Brienen, 2006 9789053569474
- ↑ 2018 blogpost by exhibition curator Esther Schreuder about this painting and the work done by Albert Eckhout for John Maurice, Prince of Nassau-Siegen.
- ↑ 4,0 4,1 4,2 Black is beautiful: Rubens tot Dumas, catalog nr. 47, exhibition & catalog in Nieuwe Kerk Amsterdam, 2008
- ↑ Albert Eckhout, Series of eight figures, by Dr. Rachel Zimmerman, Khan Academy
Արտաքին հղումներ
խմբագրել- Black is beautiful: Rubens tot Dumas, cat. nr. 47, exhibition & catalog in Nieuwe Kerk Amsterdam, 2008