Սևամորթների պատմության ամիս

Սևամորթների պատմության ամիսը Միացյալ Նահանգներում նշվող ամենամյա տոնակատարություն է, որտեղ այն հայտնի է նաև աֆրոամերիկացիների պատմության ամիս անվամբ։ Միացյալ Նահանգների և Կանադայի կառավարությունների կողմից այն պաշտոնական ճանաչում է ստացել, իսկ վերջերս ոչ պաշտոնապես նշվում է նաև Իռլանդիայում, Նիդերլանդներում և Միացյալ Թագավորությունում։ Տոնի նպատակը աֆրիկյան սփյուռքի պատմության նշանավոր մարդկանց և իրադարձությունները հիշատակելն է։ Միացյալ Նահանգներում[1] և Կանադայում[2] այն նշվում է փետրվար ամսին, մինչդեռ Իռլանդիայում, Նիդերլանդներում և Միացյալ Թագավորությունում տոնը նշվում է հոկտեմբերին[3][4]։

Սևամորթների պատմության ամիս

Տեսակheritage month?
Ենթադասmonth-long observance?
Տոնվում է ԱՄՆ,  Կանադա և  Միացյալ Թագավորություն
Հաստատվածփետրվար 1969
Ի հիշատակAfrican American history? և Աֆրիկյան սփյուռք

Պատմություն խմբագրել

 
Քարթեր Վուդսոն (1875–1950)

Սևամորթների պատմության շաբաթ (1926) խմբագրել

Սևամորթների ամսվա նախապատմությունը սկսվել է 1926 թվականին ԱՄՆ-ում, երբ պատմաբան Քարթեր Վուդսոնը և «Սևամորթների կյանքի և պատմության ուսումնասիրության ասոցիացիան» հայտարարեցին փետրվարի երկրորդ շաբաթը սևամորթներ հիշատակման շաբաթ[5]։ Այդ շաբաթվա ընտրությունը կապված էր այն փաստի հետ, որ թե՛ Աբրահամ Լինկոլնի և թե՛ Ֆրեդերիկ Դուգլասի ծննդյան օրերը ընկնում էին փետրվարի երկրորդ շաբաթվա մեջ՝ համապատասխանաբար փետրվարի 12-ին և 14-ին։ Սևամորթների համայնքը այս երկու տարեդարձերը միասին նշում էր 19-րդ դարի վերջերից սկսած[5]։ Շաբաթվա ընտրության հետ կապված քննարկումների վերաբերյալ գրառումներ չեն պահպանվել, սակայն գիտնականները ընդունում են երկու պատճառ՝ ճանաչում և կարևորություն[6]։ Վուդսոնը խորապես համոզված էր, որ թեկուզ մեկ շաբաթը կարող է ընդհանուր շարժումը դարձնել ամենամյա հիշատակություն։ Նաև, հաջողությամբ ավարտելով տասը տարի տևած իր «Սևամորթների պատմություն» աշխատությունը, նա հասկանում էր, որ թեման արժանի է ավելի մեծ լսարանի արձագանքի։ Նախաձեռնության սկզբնական շեշտադրումը ամերիկյան հանրակրթական դպրոցներում սևամորթ ամերիկացիների պատմությունը ներառելն էր։ Սևամորթների պատմության շաբաթվա առաջին տոնակատարությունն արժանացավ գաղջ արձագանքի, ձեռք բերելով, սակայն, Հյուսիսային Կարոլինա, Դելավեր և Արևմտյան Վիրջինիա նահանգների կրթության վարչությունների, ինչպես նաև Բալթիմոր և Վաշինգտոն քաղաքների դպրոցական վարչակազմերի համագործակցությունը[7]։ Չնայած այդ սառը արձագանքին, Վուդսոնի կարծիքով շաբաթը կարելի էր համարել ասոցիացիայի մինչ դա կատարած ամենահաջողված քայլերից մեկը և տոնակատարությունը ամենամյա դարձնելուն ուղղված ծրագրերը շարունակեցին զարգանալ[7]։ Սևամորթների պատմության շաբաթվա մեկնարկային միջոցառման ժամանակ Վուդսոնը նշեց, որ սևամորթների պատմությունը ուսուցանելը կենսականորեն կարևոր է ավելի լայն հանրության շրջանակներում ռասայի ֆիզիկական և մտավոր գոյատևումը ապահովելու համար։

  Եթե ռասան չունի պատմություն, չունի արժեքավոր ավանդույթներ, այն աշխարհի մտածողության մեջ դառնում է մի աննշան գործոն և կանգնում բնաջնջման վտանգի առաջ։ Ամերիկյան հնդկացուց չմնաց ոչ մի նշանակալի հիշատակություն։ Նա չգնահատեց ավանդույթների արժեքը և որտե՞ղ է նա հիմա։ Հրեան խստորեն էր գնահատում ավանդույթների արժեքը, ինչպես հաստատում է Աստվածաշունչը։ Ի հեճուկս համաշխարհային հետապնդման, հետևաբար, նա շարունակում է մնալ մեր քաղաքակրթության կարևոր գործող անձը[8]։  

Մինչև 1929 թվականը Վուդսոնի նախաձեռնությունը կարողացավ հաստատել, որ միայն երկու բացառություններով, «սևամորթ բնակչության նշանակալի թվաքանակ ունեցող բոլոր նահանգների նահանգային կրթության բաժինների պաշտոնյաները նախաձեռնության մասին իրազեկել էին իրենց նահանգների ուսուցիչներին՝ տրամադրելով նրանց պաշտոնական գրականություն միջոցառման վերաբերյալ»[9]; Եկեղեցին նույնպես նշանակալից դերակատարում ունեցավ սևամորթների պատմության շաբաթվա իրազեկման և գրականության տրամադրման գործում[10]։ Միջոցառումը սևամորթների շրջանում մեծ ոգևորություն առաջացրեց, բացվեցին սևամորթների պատմության ակումբներ, մեծացավ ուսուցիչների և առաջադեմ սպիտակամորթների հետաքրքրությունը։ Հետագա տասնամյակների ընթացքում շաբաթվա ժողովրդականությունն աճեց, մեծացավ այն քաղաքապետերի թիվը, որոնք շաբաթը հաստատում էին որպես տոն[5]։ 2016 թվականի փետրվարի 21-ին սևամորթների պատմության ամսվա շրջանակներում Սպիտակ տուն այցելեց Վաշինգտոնի 106 ամյա բնակչուհի և կրթական կամավոր Վիրջինիա ՄքԼորինը։ Երբ նախագահ Օբաման հարցրեց, թե ինչու է նա այնտեղ, կինը պատասխանեց. «Սևամորթ նախագահ, սևամորթ կին, իսկ ես էլ եկել եմ, որ նշեմ սևամորթների պատմությունը։ Ահա թե ինչու եմ այստեղ»[11]։

ՄքԼորինը հանդիպում է նախագահ Բարաք Օբամային և առաջին տիկին Միշել Օբամային, Սպիտակ տան Կապույտ սենյակում (փետրվար 2016)

Միացյալ Նահանգներ (1970) խմբագրել

 
Սևամորթ ուսանողներ սևամորթների մշակույթի առաջին կենտրոնում, որտեղ տեղի են ունեցել Սևամորթների պատմության առաջին ամսվա մի շարք միջոցառումներ

1969 թվականի փետրվարին Միացյալ Նահանգների սևամորթ կրթական մասնագետները և Քենթի համալսարանի սևամորթ ուսանողները առաջին անգամ առաջարկեցին նշել սևամորթների պատմությունը ոչ թե մեկ շաբաթ, այլ ամբողջ փետրվար ամիսը։ Սևամորթների պատմության առաջին ամսվա տոնակատարությունները տեղի ունեցան հենց Քենթի համալսարանում մեկ տարի անց՝ 1970 թվականի հունվարի 2-ից մինչև փետրվարի 28-ը[1]։ Վեց տարի անց, այն բանից հետո, երբ նախագահ Ջերալդ Ֆորդը պաշտոնապես ճանաչեց սևամորթների պատմության ամիսը, այն սկսեցին նշել ամբողջ երկրով մեկ՝ կրթական հաստատություններում, սևամորթների մշակույթի կենտրոններում և համայնքային կենտրոններում։ Նախագահը կոչ արեց ամերիկացիներին «հնարավորությունն օգտագործել հարգանքի տուրք մատուցելու սևամորթ-ամերիկացիների այնքան հաճախ անտեսված նվաճումներին, որոնց նրանք հասել են մեր պատմության յուրաքանչյուր շրջանում»[12]։

Միացյալ Թագավորություն (1987) խմբագրել

Միացյալ Թագավորությունում սևամորների պատմության ամիսը առաջին անգամ նշվել է 1987 թվականին։ Այն կազմակերպվեց գանացի վերլուծաբան Ակյաբա Ադայի Սեբոյի ջանքերով, որը համակարգում էր Լոնդոնի ընդհանուր խորհրդի հատուկ նախագծերը։ Այն իրագործելու համար նա համագործակցություն ստեղծեց[13]։ Առաջին անգամ տոնը նշվեց Լոնդոնում[14]։

Կանադա (1995) խմբագրել

1995 թվականին, Օնտարիո շրջանի սևամորթ քաղաքական գործիչ Ժան Ավգուստինի առաջարկով Կանադայի համայնքների պալատը պաշտոնապես ընդունեց փետրվարը որպես սևամորթների պատմության ամիս հարգանքի տուրք մատուցելով սևամորթ կանադացիներին։ 2008 թվականին սենատոր Դոնալդ Օլիվերը առաջարկեց Սենատին պաշտոնապես ճանաչել սևամորթների պատմության ամիսը, ինչն էլ Սենատի կողմից միաձայն ընդունվեց[2]։

Իռլանդիայի Հանրապետություն (2010) խմբագրել

Իռլանդիայի Հանրապետությունում սևամորթների պատմության ամսվա նախաձեռնությունները սկսվել են Կորկ քաղաքում 2010 թվականին։ Քաղաքի ընտրությունը կապված էր այն փաստի հետ, որ 19-րդ դարում քաղաքը աբոլիցիոնիզմի կարևորագույն կենտրոն էր, որտեղ ստրկատիրությանը դեմ թե՛ արական և թե՛ իգական սեռի բնակիչները խանդավառությամբ էին ընդունում հակաստրկատիրական այնպիսի քարոզիչների, ինչպիսիք էին Չարլզ Լենոքս Ռեմոնդը և Ֆրեդերիկ Դուգլասը[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wilson, Milton. «Involvement/2 Years Later: A Report On Programming In The Area Of Black Student Concerns At Kent State University, 1968–1970». Special Collections and Archives: Milton E. Wilson, Jr. papers, 1965–1994. Kent State University. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 «About Black History Month». Citizenship and Immigration Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  3. Ryan, Órla. «Ireland becomes fourth country in world to celebrate Black History Month». TheJournal.ie.
  4. «BHM365». Black History Month 365. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 Daryl Michael Scott, "The Origins of Black History Month," Արխիվացված Փետրվար 14, 2013 Wayback Machine Association for the Study of African American Life and History, 2011, www.asalh.org/
  6. Reddick, L.D (January–June 2002). «25 Negro History Weeks». The Negro History Bulletin. 65.
  7. 7,0 7,1 C.G. Woodson, "Negro History Week," Journal of Negro History, vol. 11, no. 2 (April 1926), p. 238.
  8. Woodson, "Negro History Week", p. 239.
  9. "Negro History Week: The Fourth Year", Journal of Negro History, vol. 14, no. 2 (April 1929), p. 109.
  10. "Negro History Week: The Fourth Year", p. 110.
  11. «'I am so happy': 106-year-old woman dances with joy as she meets Obama». CTVNews (կանադական անգլերեն). 2016 թ․ փետրվարի 22. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. «President Gerald R. Ford's Message on the Observance of Black History Month». Gerald R. Ford Presidential Library and Museum. University of Texas. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  13. Kubara Zamani, "Akyaaba Addai-Sebo Interview" Արխիվացված 2015-04-02 Wayback Machine, Every Generation Media, reprinted from New African magazine.
  14. «Black History Month FAQ». Black History Month. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  15. «How Ireland is celebra]]ting its National Black History Month». IrishCentral.com. 2018 թ․ հոկտեմբերի 12.

Արտաքին հղումներ խմբագրել