Սթոք Էլիոթ Ֆալման (անգլ.՝ Scott Elliot Fahlman, մարտի 21, 1948(1948-03-21), Medina, Օհայո, ԱՄՆ), համակարգչային գիտնական է Կարնեգի Մելոն համալսարանում։ Իր տիրույթում նա հայտնի է ավտոմատ պլանավորված աշխատանքի, սեմանտիկ ցանցի, նեյրոնային ցանցի և Common Lisp ծրագրավորման լեզվի վերաբերյալ իր առաջատար աշխատանքների շնորհիվ[2]։ Ֆալմանը աշխատում է «Սկոն» գիտահետազոտական բազայի ստեղծման վրա, որի հիմքում է իր NETL սեմանտիկ ցանցի նախագիծը[3]։

Սքոթ Ֆալման
SEF2007a.jpg
Ծնվել էմարտի 21, 1948(1948-03-21) (73 տարեկան)
Medina, Օհայո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, համալսարանի դասախոս և artificial intelligence researcher
Հաստատություն(ներ)Քարնեգի Մելոն համալսարան
Գործունեության ոլորտինֆորմատիկա
ԱնդամակցությունԱրհեստական ​​ինտելեկտի առաջխաղացման ասոցիացիա
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1977)
Գիտական ղեկավարՋերալդ Ջեյ Սուսման
Եղել է գիտական ղեկավարDavid S. Touretzky?, Michael Witbrock?[1], David Blair McDonald?[1], Donald Cohen?[1], Justin Andrew Boyan?[1] և Skef Wholey?[1]
ՊարգևներAAAI Fellow?
Կայքcs.cmu.edu/~sef/
Scott Fahlman Վիքիպահեստում

Կյանքն ու կարիերանԽմբագրել

Ֆալմանը ծնվել է Օհայո նահանգի Մեդինա քաղաքում։ Լորնա Մայի և Ջոն Էմիլ Ֆահլմանի որդին է[4]։ 1973 թվականին ավարտելով մագիստրատուրան ստացել է մագիստրոսի կոչում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Նա «Արհեստական բանականության Ամերիկյան ասոցիացիայի» անդամ է։

1996 թվականի մայիսից մինչև 2001 թվականի հուլիս Ֆալմանը ղեկավարել է «Justsystem Pittsburgh Research Center» հետազոտական կենտրոնը։

ԺպիտիկԽմբագրել

Ֆալմանը առաջին ժպիտիկների հեղինակն է[5][6][7], որն իր կարծիքով Կարնեգի Մելոնի ստեղծած հաղորդագրությունների հարթակում պետք է առանձնացներ լուրջ հաղորդագրությունները կատակից։ Նա առաջարկել էր օգտագործել :-) և :-( տարբերակները։ Մինչ նիշերի տեղադրումը 1982 թվականին սեպտեմբերի 19-ին, եղել է նախնական հաղորդագրություն, որից առաջացած այս նիշերը տեղադրվեցին 1982 թվականի սեպտեմբերի 19-ին։ Հաղորդագրությունը ստացվել է Ջեֆ Բիրդից 2002 թվականի սեպտեմբերի 10-ին[8] և այսպիսի տեսք ունի.

19-Sep-82 11:44    Scott E  Fahlman             :-)
From: Scott E  Fahlman <Fahlman at Cmu-20c>

I propose that the following character sequence for joke markers:

:-)

Read it sideways.  Actually, it is probably more economical to mark
things that are NOT jokes, given current trends.  For this, use

:-(

Թեև հենց նա է համարվում ժպիտիկների առաջին օգտագործողը, սակայն նմանատիպ ժպիտիկներ են հայտնվել Reader's Digest ամսագրում 1967 թվականի մայիսին[9]։ Նյու Յորք Թայմսին տված հարցազրույցում Վլադիմիր Նակոբովը ասել է. «Ես հաճախ կարծում եմ, որ պետք է գոյություն ունենա ժպիտի համար հատուկ տպագրական նշան` ինչ-որ գոգված նշան, որը կախված կլինի կլոր շրջանակից[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Mathematics Genealogy Project — 1997.
  2. Gabriel, Richard (1996), Patterns of Software, Oxford University Press, p. 183, http://dreamsongs.com/NewFiles/PatternsOfSoftware.pdf 
  3. «The Scone Knowledge-Base Project»։ Carnegie Mellon School of Computer Science։ Վերցված է հոկտեմբերի 27, 2013։ «Scone is a high-performance, open-source knowledge-base (KB) system intended for use as a component in many different software applications.» 
  4. http://birth-records.mooseroots.com/l/7936852/Scott-Elliott-Fahlman(չաշխատող հղում)
  5. Business Week Online, April 23, 2001
  6. Scott Fahlman's Smiley Lore page, containing his version of the history, accessed Sept. 19, 2007
  7. :-) turns 25, Associated Press, 2007-09-20, արխիվացված օրիգինալից 2007-10-12-ին, https://web.archive.org/web/20071012051803/http://www.cnn.com/2007/TECH/09/18/emoticon.anniversary.ap/index.html, վերցված է 2007-09-20 
  8. Fahlman's original message Retrieved February 19, 2009.
  9. Urban Legends Reference Pages: Emoticon (Smiley) Origin
  10. Nabokov, Vladimir (1973), Strong Opinions, New York, pp. 133–134, doi:10.2277/052153643X, ISBN 0-679-72609-8 

Արտաքին հղումներԽմբագրել