Սքոթ Սքովել Հեմիլթոն (օգոստոսի 28, 1958(1958-08-28)[1][2], Բոուլինգ Գրին, Օհայո, ԱՄՆ[3]), ամերիկացի նախկին գեղասահորդ է և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։ Նա հաղթել է ԱՄՆ-ի 4 հաջորդական առաջնություն (1981-1984 թվականներին), 4 հաջորդական Աշխարհի Առաջնություններ (1981-1984 թվականներին) և ոսկե մեդալ 1984 թվականի Օլիմպիական խաղերին։ Նրա հատուկ շարժումը՝ հետ թռիչքը, որը միայն մի քանի գեղասահորդներ կարող են անել,դեմ է ԱՄՆ գեղասահքի և Օլիմպիական խաղերի կանոններին։ Այնուամենայնիվ նա այդ շարժումը ներառում է իր սիրողական և ցուցադրական սահքերի մեջ՝ մարդկանց գոհացնելու համար։ Ավելի ուշ նա օգտագործել է այդ շարժումը իր պրոֆեսիոնալ մրցակցային ծրագրերում[4][5]։ Նա լայն ճանաչում ունի իր՝ ոտքերի շարժման նորարական մեթոդի համար[6]։ Գեղասահքից դուրս գալուց հետո, նա ներգրավված է եղել բարեգործական աշխատանքներում և գրել է 3 գիրք։

Սքոթ Հեմիլթոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 28, 1958(1958-08-28)[1][2] (65 տարեկան)
Ծննդավայր՝Բոուլինգ Գրին, Օհայո, ԱՄՆ[3]

Կյանքի վաղ շրջան և կրթություն խմբագրել

Հեմիլթոնը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 28-ին, Օհայո[7] նահանգի Թոլիդո քաղաքում։ 6 ամսական տարիքում նրան որդեգրում են պրոֆեսոր Դորոթին և կենսաբանության պրոֆեսոր[8] Էրնեստ Ս․ Հեմիլթոնը։ Ընտանիքը բնակվում էր Օհայոյի Բոուլինգ Գրին քաղաքում։ Նա ուներ ավագ քույր՝ Սյուզանը (իր ծնողների կենսաբանական դուստրը) և կրտսեր եղբայր՝ Սթիվենը (ում նույնպես որդեգրել էին)[9]։ Նա հաճախել է Քենվուդի տարրական դպրոցը։ Երբ Հեմիլթոնը 2 տարեկան էր,վարակվեց ինչ-որ անհայտ հիվանդությունով և դադարեց աճել։ Անթիվ անալիզներից և սխալ ախտորոշումներից հետո (ներառյալ Ցիստիկ ֆիբրոզը, որը նրան ապրելու համար 6 ամիս էր տալիս) հիվանդությունը սկսեց ինքն իրեն հետ քաշվել։ Նրանց ընտանեկան բժիշկը Հեմիլթոնին ուղարկեց Բոստոնի մանկական հիվանդանոց տեսնելու բժիշկ Շվաչմանին։ Նրան ասել են,որ բժիշկը չի հասկացել թե ինչն այն չէ և առաջարկել է գնալ տուն,դադարել դիետա պահելը և շարունակել կյանքը իր սովորական հունով։ Տարիներ անց պարզվել է, որ նրա մանկության տարիների հիվանդության պատճառը ուղեղի բնածին ուռուցքն էր[10]։ Սիրողական կարիերայի գագաթնակետին Հեմիլթոնի քաշը 49 կիլոգրամ էր, իսկ հասակը՝ 1․59 մետր[7][11], բայց ի վերջո նրա հասակը հասավ 1․63 մետրի[12]։

13 տարեկան հասակում Հեմիլթոնը սկսեց մարզվել նախկին օլիմպիական չեմպիոն Պիեռ Բրունեի մոտ։ Այնուամենայնիվ 1976 թվականին,նա ստիպված էր թողնել գեղասահքը,որովհետև մարզումների վարձը թանկ էր և նա ընդունվեց քոլեջ։ Բայց Հելեն և Ֆրենկ Մըքլորենները որոշեցին Հեմիլթոնին տրամադրել ֆինանսական օգնություն մարզումները շարունակելու համար։ Ավելի ուշ Հեմիլթոնը կաշխատի Մըքլորենների հետ գեղասահքի բարեգործական աջակցությունը շարունակելու համար։ Հեմիլթոնը ընդունվեց Օհայոյի Բոուլինգ Գրինի պետական համալսարանը։ Բոուլինգ Գրինի նախկին Առաջին փողոցը վերանվանվեց Սքոթ Հեմիլթոնի պրոսպեկտ՝ նրա պատվին[13]։

Կարիերան գեղասահքում խմբագրել

1980 թվականին Հեմիլթոնը երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ԱՄՆ-ի գեղասահքի առաջնությունում,իր համար տեղ բացելով ԱՄՆ-ի գեղասահքի Օլիմպիական թիմում։ Այդ ժամանակ նրա մարզիչը Դոն Լոսն էր[14]։ 1980 թվականի Օլիմպիական խաղերում զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը,որտեղ նա նաև արժանացավ ԱՄՆ-ի դրոշը բացման արարարողությանը տանելու պատվին։ Նրա բեկումնային ելույթը 1981 թվականի ԱՄՆ առաջնության շրջանակներում էր[15]։ Նա անթերի ելույթ ունեցավ և ելույթի ավարտից մի քանի վայրկյան առաջ արժանացավ հոտնկայս ծափահարությունների։ Այնուհետև նա ոչ մի սիրողական մրցույթում չպարտվեց։ 1981 թվականին հաղթեց ոսկե մեդալ գեղասահքի աշխարհի առաջնությունում։ Երկար ծրագրի ընթացքում նա վաստակեց 5․8 և 5․9 միավորները տեխնիկական նվաճումների համար և 5․7, 5․9 գեղարվեստական տպավորության համար բարձրագույն 6․0-ից։ Նա երկար ծրագիրը սկսեց Լութզի եռակի թռիչքով, նրա ամենահստակ և դժվար թռիչքը[16]։ Նա ուժեղ ծրագիր ներկայացրեց, չնայած մի քանի փոքր թերություններին։ Նա նորից ոսկե մեդալ նվաճեց 1982 և 1983 թվականների ԱՄՆ-ի և Աշխարհի առաջնություններում։

1984 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ[17],նա հաղթեց պարտադիր գեղանշանների ծրագիրը և երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց կարճ ծրագրում։ Երկար ծրագրի համար նա նախատեսել էր 5 թռիչք՝ եռակի Լութզ, եռակի թռիչք, եռակի տուլուպ համդրված երկակի թռիչքով, եռակի Ուվալեյ թռիչք և եռակի Սալխով թռիչք[16]։ Տեխնիկական նվաճումների համար ժյուրիի 9 անդամները նրան տվեցին երեք 5․6 միավոր,երկու 5․7 միավոր, երեք 5․8 և 5․9 միավոր։ Գեղարվեստական տպավորության համար նա ստացավ չորս 5․8 և հինգ 5․9 միավոր։ Բրայան Օրսերը հաղթեց երկար ծրագիրը, Հեմիլթոնը երկրորդն էր,բայց Հեմիլթոնը հաղթեց ոսկե մեդալը,որովհետև Օրսերը վերջնական սանդղակում շատ ներքև էր Հեմիլթոնին հասնելու համար։ Նա յոթերորդն էր պարտադիր գեղանշանների ծրագրում,որն այն ժամանակ վերջնական արդյունքի 30%-ն էր կազմում։ Հեմիլթոնի հաղթանակը ավարտեց ԱՄՆ-ի տղամարդկանց գեղասաքի հավաքականի Օլիմպիական ոսկու 24-ամյա երաշտը[18]։ Նա չփորձեց եռակի Աքսել թռիչքը,ավելի դժվար թռիչքը, որը այլ գեղասահորդներին հաջողվեց[19]։ Նա հաղթեց այդ տարվա Գեղասահքի Աշխարհի առաջնությունը և 1984 թվականի ապրիլին դարձավ պրոֆեսիոնալ գեղասահորդ։

Գեղասահքի պատմագիր Էլլին Քեստնբաումը տղամարդ գեղասահորդների իր քննադատության մեջ,1984 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում Հեմիլթոնի կրած համազգեստները անվանեց Դիսկո ոճի ամբողջական համազգեստների (որոնք այդ ժամանակ շատ տարածված էին տղամարդ գեղասահորդների շրջանում) էրոտիկ ազդեցությունը մեղմացնելու փորձ[20]։ Նա Հեմիլթոնի համազգեստը նկարագրեց որպես «պարզ մոնոխրոմատիկ ձգվող համազգեստ, որը զարդարված է մեկ երկրաչափական պատկերով՝ հակադրող գույների»,նման փորձի դուրս գալու համար նախատեսված համազգեստի, որում ընդգծվում էր գեղասահքի «տղամարդկանց սպորտի համար ընդունելի» կողմը[20]։

Պրոֆեսիոնալ գեղասահորդ դառնալուց հետո Հեմիլթոնը շրջագայեց «Ice Capades»-ի հետ մոտ երկու տարի, հետո ստեղծեց «Սքոթ Հեմիլթոնի Ամերկյան շրջագայությունը», որը հետո վերանվանվեց «Աստղերը սառույցի վրա»։ Նա «Աստղերը սառույցի վրա» շոուի համահիմադիրն էր, համապրոդյուսերը և բացի այդ 15 տարի ելույթ էր ունեցել դրա շրջանակներում, մինչև 2001 թվականին շրջագայությունից հեռանալը (չնայած երբեմն մասնակցում էր որոշ ելույթների որպես հյուր)։

Որպես պրոֆեսիոնալ գեղասահորդ Հեմիլթոնը հաճախ ելույթ էր ունենում իր հայտնի հետ թռիչքով, շարժում, որը արգելված է Գեղասահքի Միջազգային Միության կողմից (կազմակերպություն, որը ղեկավարում է գեղասահքը)։ Քեստնբաումը նշում է, որ այդպես ԳՄՄ-ն ճանաչում էր այդ շարժման անօրինական լինելը[21]։

Նա ստացել է գեղասահքի բազմաթիվ պատվավոր կոչումներ, այդ թվում առաջին տղամարդ սոլո գեղասահորդը, որը հաղթել է Ժաք Ֆավարի մրցանակը 1988 թվականին։ 1990 թվականին ընդգրկվել է ԱՄՆ Օլիմպիական փառքի սրահում։

 
Հեմիլթոնը ելույթ է ունենում «Աստղերը սառույցի վրա» շոուի ընթացքում։

Կարիերան լրատվամիջոցներում խմբագրել

Հեռուստահաղորդավարի կարիերան խմբագրել

Հեմիլթոնը գեղասահքի մեկնաբան էր CBS ալիքում երկար տարիներ, սկսած 1985 թվականից։ Նա նաև աշխատել է NBC-ում։ 2006 թվականին FOX հեռուստալիքում հեռարձակվող «Գեղասահք աստղերի հետ» հեռուստահաղորդման հաղորդավարն էր։ Ներկայումս նա Միջազգային Հատուկ Օլիմպիադիայի տնօրենների խորհրդի անդամ է։

Հեռուստատեսային ելույթներ խմբագրել

Հեմիլթոնը հնչունավորել է «Բլրի արքա» մուլտսերիալի «Պարեր շան հետ» սերիայում մեկնաբանին[փա՞ստ]։ 2008 թվականին նա նաև հնչունավորել է «The Fairly OddParents» մուլտսերիալի «The Fairy Oddlympics» սերիայում Թիմի Թյորներ-ի հետ խաղերը մեկնաբանող կերպարին[փա՞ստ]։

2008 թվականի օգոստոսի 26-ին նա նաև մասնակցել է «Wanna Bet?» հեռուստախաղին,որտեղ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ պարտվելով Բիլ Էնգվալին։ 2009 թվականին մասնակցել է «Celebrity Apprentice» հեռուստախաղին[22]։

Նա նաև խաղացել է ինքն իր դերը Ռոզաննա հեռուստասերիալում՝ մասնակցելով լինոլեումապատ սահադաշտի վրա տեղի ունեցող գեղասահքի մրցույթին[փա՞ստ]։ Նա նաև նկարահանվել է «Blades of Glory» ֆիլմի մի քանի կադրում[փա՞ստ]։

2010 թվականի մարտի 8-ին տեղի ունեցավ «Scott Hamilton: Return to the Ice» ֆիլմի պրեմիերան Bio Channel ալիքում։ Երկժամյա հատուկ հեռուստատեսային հաղորդումը պատմում է Հեմիլթոնի՝ քաղցկեղի դեմ պայքարից հետո գեղասահք վերադառնալու մասին[23]։

Հեղինակած գրքեր խմբագրել

1999 թվականին Հեմիլթոնը գրել է «Landing It» գիրքը, որտեղ պատմում է իր կյանքի մասին սահադաշտից ներս և դուրս։ 2009 թվականին Հեմիլթոնը գրել է «The Great Eight» գիրքը, որտեց բացահայտում էր իր կյանքի մասին գաղտնիքներ և թե ինչպես է ամբողջ կյանքի ընթացքում հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ և հիասթափություններ[փա՞ստ]։ 2018 թվականին նա գրել է «Finish First: Winning Changes Everything» գիրքը (հրատարակիչ՝ Թոմաս Նելսոն), մրցակցության արժեքի մասին[փա՞ստ]։

Անձնական կյանք խմբագրել

Ընտանիք խմբագրել

2002 թվականի նոյեմբերի 14-ին նա ամուսնացել է սննդաբան Թրեյսի Ռոբինսոնի հետ։ Զույգը ունի 3 որդի և մեկ դուստր[24][25]։ Ընտանիքը բնակվում է Թենեսի նահանգի Ֆրանկլին քաղաքում[26]։

Հավատք խմբագրել

Հեմիլթոնը քրիստոնյա է և իր հավատքի մասին ասել է․«Ես հասկանում եմ, որ Հիսուսի հետ ուժեղ կապի շնորհիվ, դու կարող ես ամեն ինչ հաղթահարել։ Աստված միշտ քո կողքին է, որպեսզի ուղղորդի քեզ կյանքի դժվար ժամանակներում։ Աստված ինձ հետ էր ամեն անգամ,ամեն անգամ»[27]։

Հիվանդություն խմբագրել

1997 թվականին, Հեմիլթոնը պայքարել է ամորձիների քաղցկեղի դեմ[28]։ Նա վերադարձել է գեղասահք հիվանդությունը բուժելուց հետո։ Նրա պատմության մասին հետո գրել են բազմաթիվ ամսագրերում և այն անգամ հայտնվել է հեռուստատեսությունում[29][30]։ 2004 թվականի նոյեմբերի 12-ին հայտարարվել է, որ Հեմիլթոնը տառապում է ուղեղի բարորակ ուռուցքով, որը բուժել են Քլեվելանդի հիվանդանոցում[31]։

2010 թվականի հունիսի 23-ին Հեմիլթոնը ուղեղի վիրահատություն է ունեցել, որպեսզի կանխի 2004 թվականին հայտնաբերված բարորակ քաղցկեղի կրկնությունը։ Կրանիոֆարինգիոմա անունով ուռուցքը կարող է կուրություն առաջացնել,եթե չբուժվի։ Վիրահատությունը հաջող է ընթացել[32]։ 2010 թվականի նոյեմբերին Հեմիլթոնը նորից հիվանդանոցում էր։ Ուռուցքի հեռացման ընթացքում վնասվել էր ուղեղի զարկերակը։ Արյունահոսությունը դադարել էր, բայց օրեր անց անևրիզմա էր առաջացել։ Այս վիրահատությունը ևս բարեհաջող է ավարտվել[33]։

2016 թվականին Հեմլթոնը ստացել էր ուղեղի 3-րդ ուռուցքի ախտորոշումը[34]։ 2017 թվականի մարտին նա հայտարարեց,որ ուռուցքը փոքրացել է առանց քիմիոթորապիայի[35]։

Բարեգործական աշխատանք խմբագրել

1990 թվականին, երբ «Make-A-Wish» հիմնադրամը տոնում էր իր բացման 10-ամյակը, Հեմիլթոնը ճանաչվեց հիմնադրամի առաջին «տարվա աստղ բարեգործ»[36][37]։

Նա հիմնեց «Scott Hamilton Cares» հիմնադրամը, որպեսզի օգնի քաղցկեղով տառապող հիվանդներին[38]։ Նա երկար տարիներ եղել է կամավոր Հատուկ Օլիմպիական խաղերում և ներկայումս հանդիսանում է Հատուկ Օլիմպիական խաղերի պաշտոնական ներկայացուցիչը[39]։ Հեմիլթոնը օգնություն է տրամադրել նաև «Սուրբ Ջուդի անվան մանկական հիվանդանոց»-ին և «Multiple Myeloma Research» հիմնադրամին և հանդիսանում է դրա պատվավոր խորհրդի անդամը[40]։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

Ծրագրեր խմբագրել

Մրցաշրջան Կարճ ծրագիր Ազատ գեղասահք Ցուցադրում
1983–1984
  • Նախերգանք Ջորջ Դյուքի կողմից
  • Ռեն Հիրոշիմայի կողմից
  • Կարապի լիճ

Չայկովսկու կողմից[45]

  • You Always Hurt the One You Love Սփայք Ջոնսի կողմից
  • Amazing Grace

Մրցույթների արդյունքներ խմբագրել

Միջազգային
Մրցույթ 76–77 77–78 78–79 79–80 80–81 81–82 82–83 83–84
Ձմեռային օլիմպիական խաղեր 5-րդ 1-ին
Գեղասահքի Աշխարհի Առաջնություն 11-րդ 5-րդ 1-ին 1-ին 1-ին 1-ին
Skate America 1-ին 1-ին 1-ին
Skate Canada 1-ին
NHK Trophy 4-րդ 1-ին
Nebelhorn Trophy 2-րդ
Ազգային
ԱՄՆ Գեղասահքի Առաջնություն 3-րդ 4-րդ 3-րդ 1-ին 1-ին 1-ին 1-ին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Farris, Jo Ann Schneider (2007 թ․ նոյեմբերի 23). «Figure Skating 101: All about back flips on ice skates». icenetwork.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  5. Meyers, Dvora (2018 թ․ փետրվարի 12). «No, The Backflip Was Not Banned In Figure Skating Because Of Surya Bonaly». Deadspin. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  6. Shulman, Carole (2002). «Master the Move: Scott Hamilton's Footwork». The Complete Book of Figure Skating. Human Kinetics. էջ 93. ISBN 9780736035484. «His footwork is legendary. His combination of turns and freestyle moves are original and, oftentimes, humorous.»
  7. 7,0 7,1 Editors of Encyclopædia Britannica (2017 թ․ մայիսի 26). «Scott Hamilton: American Figure Skater». Encyclopædia Britannica.
  8. «Scott Hamilton Biography (1958-)». filmreference.com.
  9. «Scott Hamilton Interview». Academy of Achievement. 1996 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին.
  10. «Words From a Champion: Scott Hamilton».
  11. John Brannon (2010 թ․ մարտի 4). «John Brannon: Step aside world … here comes Sarah». The Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  12. iTunes Otter Creek Church podcast July 22, 2012 Can I Get a Witness?: The Things That Ruin - Joshua Graves and Scott Hamilton and Tracie Hamilton. Scott, "Wikipedia doesn't always get it right. I'm 5'4"." https://itunes.apple.com/podcast/otter-creek-church/id175107775
  13. Franklin, Name Scott HamiltonResidence; August 28, TennesseeRole Figure skaterSpouse Tracie HamiltonRetired 1984Born; Green, 1958Bowling; Laws, OhioFormer coach Don; Fassi, Carlo; Hamilton, Pierre BrunetChildren Maxx; Hamilton, Aidan McIntosh HamiltonParents Ernest S.; Hamilton, Dorothy HamiltonSiblings Susan; HamiltonMovies, Steven (2017 թ․ օգոստոսի 18). «Scott Hamilton (figure skater) - Alchetron, the free social encyclopedia». Alchetron.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. Stivers Leach, Melinda (1982 թ․ դեկտեմբերի 14). «Working up whimsical, new routine a 'big test' for skater Scott Hamilton». The Christian Science Monitor. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  15. Walter, Claire (1981 թ․ մարտի 12). «Hamilton-Santee figure skating rivalry over, or is it?». The Christian Science Monitor. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  16. 16,0 16,1 Hamilton, Scott (2002 թ․ օգոստոսի 23). «Scott Hamilton: Training for Olympic Gold». Encyclopaedia Britannica. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  17. «Hamilton Wins Gold Medal in Figure Skating». The New York Times. 1984 թ․ փետրվարի 17. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  18. McMahon, James (2014 թ․ փետրվարի 5). «US Olympic Figure Skating: Ranking the Top 20 Moments of All Time». Bleacher Report. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  19. Meyers, Dvora (2014 թ․ փետրվարի 14). «Has Figure Skating Maxed Out In Difficulty?». Dead Spin. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  20. 20,0 20,1 Kestnbaum, Ellyn (2003). Culture on Ice: Figure Skating and Cultural Meaning. Middleton, Connecticut: Wesleyan Publishing Press. էջ 186. ISBN 0-8195-6641-1.
  21. Kestnbaum, p. 194
  22. Trump Rounds Up Celebs for New Season of the Apprentice NY Times, January 8, 2009
  23. Seidman, Robert (2010 թ․ փետրվարի 20). «BIO Chanel Presents "Scott Hamilton: Return to the Ice" On Monday March 8». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին.
  24. Benet, Lorenzo (2008 թ․ հունվարի 21). «Ice Skater Scott Hamilton & His Wife Have a Boy». People.
  25. «Scott Hamilton on adoption: 'We're blessed'». today.com. 2014 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  26. Lind, J.R. (2016 թ․ մարտի 17). «Scott Hamilton: The Gold Medalist». Nashville Scene. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  27. Kumar, Anugrah (2012 թ․ հունվարի 28). «How Olympic Gold Medalist Scott Hamilton Found Jesus». Christian Post.
  28. «Scott Hamilton». WebMD Biography. WebMD. 2012. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  29. Longman, Jere (1997 թ․ սեպտեմբերի 16). «Figure Skating; His Cancer in Remission, Hamilton Is Back on Ice». New York Times. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  30. Slat, Libby (1998 թ․ հունվարի 15). «Scott Hamilton Leads With His Heart: The Skater and His 'Stars on Ice' Get a Feeling for Expressing Emotions». Los Angeles Times. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  31. «How To Skate on Thin Ice». Ability Magazine. 2008. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  32. Oh, Eunice (2010 թ․ հունիսի 24). «Scott Hamilton Resting Comfortably after Brain Surgery». People.
  33. Benet, Lorenzo (2010 թ․ նոյեմբերի 26). «Scott Hamilton Bouncing Back After Brain Surgery, Aneurysm». People.
  34. Nelson, Jeff. «Olympic Skater Scott Hamilton Facing Third Brain Tumor Diagnosis: 'I Choose to Celebrate Life'». PEOPLE. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  35. «After Months Of Rumors, Olympian Skater Scott Hamilton Finally Breaks His Silence». Qpolitical. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին.
  36. «Scott Hamilton headlines Taylors Free Medical Clinic». Greer Today. 2012 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
  37. «The Make-A-Wish Foundation». Democrat and Chronicle. Rochester, New York. 2002 թ․ փետրվարի 20. էջ 94. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին. «Make-A-Wish Foundation.... 1990: First Celebrity Wish Grantor of the Year Award is given to Olympic gold medalist skater Scott Hamilton»
  38. «Hamilton helping others beat cancer». ESPN. Associated Press. 2000 թ․ փետրվարի 14. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  39. «Special Olympics Ambassadors» (PDF). Special Olympics Annual Report 2012. էջ 42.
  40. «Honorary Board». Multiple Myeloma Research Foundation. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  41. «'Most Courageous Athlete Award' - Memorable Moments». Philadelphia Sports Writers Association. 2009 թ․ հունվարի 14. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին. Note: The winners of the Most Courageous Award for 1977, 1979, 1984, 1986, and 1991 are listed in the cited article with the incorrect year, i.e., the year that follows the award year. (The awards dinner and presentation occur in January or February of the year following the award year.)
  42. Wilstein, Steve (June 17, 1994), The Associated Press
  43. «Coach Yow Receives Courage Award From U.S. Sports Academy». WRAL Sports Fan. 2008 թ․ ապրիլի 14. «Past recipients have included Rocky Bleier, Jim Abbott, Lance Armstrong, Roy Campanella and Scott Hamilton.»
  44. «Golden Plate Awardees: Sports». achievement.org. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  45. Amdur, Neil (1984 թ․ հունվարի 22). «Perfect Scores May Have Begun the Hamilton Era». New York Times.

Հետագա ընթերցման համար խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքոթ Հեմիլթոն» հոդվածին։