Ջո Մոնտանա (անգլ.՝ Joe Montana, հունիսի 11, 1956(1956-06-11)[1], New Eagle, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող, «Սան Ֆրանցիսկո Ֆորթինայներսի» և «Կանզաս Սիթի Չիֆս» թիմերի նախկին քվոտերբեկը, ընդգրկվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների Փառքի սրահում[3]։ 1977 թվականին ամերիկյան ֆուտբոլի ուսանողական մրցաշրջանում հաղթելուց հետո Մոնտանան 1979 թվականին կարիերան սկսել է NFL-ում «Սան Ֆրանցիսկո Ֆորթինայներս» ակումբում, որտեղ խաղացել է 14 մրցաշրջան[4]։ Վերջին 2 տարիներին լիգայում անցկացրել է «Կանզաս Սիթի Չիֆս»-ի կազմում։ Կարիերայի ընթացքում մասնակցել է չորս Սուպերբոուլների և հաղթել յուրաքանչյուրում։ Փառքի սրահում ընդգրկվել է 2000 թվականին, անմիջապես, երբ կանոնները թույլ են տվել[5]։ Իր կարիերայի ընթացքում 3 անգամ ճանաչվել է Սուպերբոուլի ամենաարժեքավոր խաղացող։

Ջո Մոնտանա
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Joe Montana
Մասնագիտացում՝Ամերիկյան ֆուտբոլիստ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 11, 1956(1956-06-11)[1] (67 տարեկան)
Ծննդավայր՝New Eagle, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]

1989 և 1990 թվականներին «Ասսոշեյթեդ պրես» հանդեսը Մոնտանային անվանել է NFL-ի ամենաարժեքավոր խաղացողը, իսկ 1990 թվականին նա Sports Illustrated-ի վարկածով ճանաչվել է տարվա մարզիկ[6]։ Չորս տարի վաղ նա ստացել է «Ասսոշեյթեդ պրեսի» վարկածով NFL տարվա վերադարձը[7]։ Մոնտանան ութ անգամ մասնակցել է փորձաշրջանների, ինչպես նաև AP վարկածով երեք անգամ ընդգրկվել է բոլոր աստղերի առաջին հավաքականում՝ 1987, 1989 և 1990 թվականներին։ Նա հինգ մրցաշրջան եղել է պասային վարկանիշի ազգային ֆուտբոլային կոնֆերանսի առաջատարը (1981, 1984, 1985, 1987 և 1989), իսկ 1987 և 1989 թվականներին նա այդ ցուցանիշով առաջատարն էր ամբողջ լիգայում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Class of 2000 - Joe Montana». Pro Football Hall of Fame. Pro Football Hall of Fame. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.
  4. Schwartz, Larry. «Montana was comeback king». ESPN.com. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.
  5. «Joe Montana - Pro Football Hall of Fame». Pro Football Hall of Fame. Pro Football Hall of Fame. Վերցված է 2008 թ․ ապրիլի 16-ին.
  6. «Super Bowl XXIV MVP: Joe Montana». SuperBowl.com wire reports. NFL Enterprises LLC. 1990 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.
  7. Schwartz, Larry. «Awards». San Francisco Forty Niners, Ltd. San Francisco Forty Niners, Ltd. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.
  8. Litsky, Frank (1989 թ․ դեկտեմբերի 21). «PRO FOOTBALL; Taylor Is in Pro Bowl and Into History». The New York Times. Վերցված է 2008 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել