Սրտի փականները, փականը կազմում է սրտի մի մասնիկը, որը ապահովում է միակողմանի արյան հոսքը՝ փակելով մկանային և անոթային ճանապարհները[1]։

Սրտի փականի կազմաբանություն, անատոմիա և գործունեություն խմբագրել

Մարդու սիրտը թռչունների և կաթնասունների սրտի նման քառախորշ է։ Տարբերվում ենք աջ և ձախ նախասրտեր, աջ և ձախ փորոքներ։ Նախասրտերի և փորոքների միջև գտնվում են փականներ` աջից եռափեղկ, ձախից երկփեղկ (միտրալ)։

Թելքամկանային միտրալ և տրկուսպիդալ (եռափեղկ) փականներով, նաև թելքամկանի աորտայի փականի կմախքը, համախմբվում են միջնախասրտային միջնապատով, ձախ և աջ թելքամկանային եռանկյուններով, ձևավորելով թլքամկանային սրտի կմախք[2]։ Հարթ թելքամկանային տրիկուսպիդրալ փականը խառնված է սրտի վերևի մասին մետրալ փականի հարթությամբ։ Բարդ, մեծ և փոքր կառուցվածքը ապահովվում է փականների ամրությունը և բարձր էլաստիկությունը, թույլ է տալիս տատանումների հանդարտիչին փակել փականը, սրտի ամբողջ ցիկլի ընթացքում ապահովվում է առանձին կառույցներին փոխել իրենց ձևն ու չափերը։ Փականի կառուցվածքը ենթարկվում է տարաբնույթ ճնշումների։ Նախասրտի կծկման ժամանակ միտրալ փականի զարկերը հասնում են ամենաքիչը 500-800 անգամ[3]։

 
1. Էնդոկարդ
2. Միոկարդ
3. Էպիկարդ
4. Պերիկարդ
5. Սրտի խորշեր:
6. Աջ նախասիրտ
7. Ձախ նախասիրտ
8. Աջ փորոք
9. Ձախ փորոք
10. Սրտի փականներ:
11. Միտրալ փական
12. Աորտալ փական
13. Թոքային փական
14. Եռափեղկ փական
15. Աորտա
16. Թոքային արտրիֆիկացիա
17. Թոքային երակ
18. Վերին սիներակ
19. Ստորին սիներակ

Եռափեղկ փական խմբագրել

Եռափեղկ փականը գտնվում է սրտի աջ նախասրտի և փորոքի միջև, որը կարգավորում է արյան հոսքը դեպի աջ փորոք և կանխում է հետհոսքը դեպի աջ նախասիրտ։

Միտրալ փական խմբագրել

Երկփեղկ փական է, որը գտնվում է սրտի ձախ նախասրտի և ձախ փորոքի միջև, կարգավորում է արյան հոսքը դեպի ձախ փորոք և կանխում է հետհոսքը դեպի ձախ նախասիրտ։

Աորտալ փական խմբագրել

Աորտալ փականը գտնվելով ձախ փորոքի և աորտայի սահմանին կանխում է արյան հետհոսքը աորտայից ձախ փորոք։ Մարդու աորտալ փականը ունի երեք կափույրներ, որոնք բացվում են դեպի աորտան. աջ պսակային, ձախ պսակային և ետին ոչ պսակային։

Թոքային փական խմբագրել

Թոքային (պուլմոնալ) փականը տեղակայված է աջ փորոքի և թոքային զարկերակի միջև։ Ունի երեք կափույր, որոնք ապահովվում են միակողմանի հոսք դեպի թոքային զարկերակ։

Արհեստական փականներ խմբագրել

Հիվանդությունների ժամանակ, երբ չորս փականներից որևիցե մեկը անբավարար է կատարում իր ֆունկցիան, կատարվում է փականի փոխպատվաստում` փականը փոխարինելով արհեստականով։ Վիրահատությունը կարող է կատարվել բաց եղանակով և ինվազիվ մեթոդներով։ Փականը համարվում է անփոխարինելի մաս նորմալ ֆունկցիոնալ գործող մարդու սրտի համար։ Բնականոն գործքղ փականը կարգավորում է արյան ճշգրիտ հոսքը։ Սրտի արհեստական փականների երկու տեսակ է հայտնի` մեխանիկական և կենսաբանական կոնստրուկտուրով փականներ։

Սրտի փականի անբավարարություն խմբագրել

Սրտի փականի թերություններն առաջանում են տարբեր հիվանդություններից , օրինակ ռևմատիզմից։

Բուժման մեթոդներ խմբագրել

Բնածին արատները բուժվում են միայն վիրաբուժական միջամտությամբ։ Ձեռքբերովի արատները բուժվում են երկու ճանապարհով՝ կախված ծանրության աստիճանից և անհատական պաթոլոգիկ գործընթացից։ Դեղորայքային բուժումը ուղղված է հիվանդության բուժմանը, որն առաջացել է արատների պատճառով։ Օրինակ՝ սրտի անբավարարության, առիթմիայի կանխարգելմանը և բուժմանը։

Գրականություն խմբագրել

  • Պրոֆեսոր Ա. Ի. Հարությունով, բժշկական գիտությունների թեկնածու Ն. Յա. Վասին և Վ. Լ. Անզիմիրով. Կլինիկական վիրաբուժության ուղեցույց / Պրոֆեսոր Վ. Ի. Ստրուչկով Մոսկվա . Բժշկագիտություն, 1967, էջ 234-520.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. С.И. Ожегов, Н.Ю. Шведова. Толковый словарь Ожегова. — 1949-1992.
  2. Чазов Е. И. (ред.) Руководство по кардиологии. — М.: Медицина, 1982. — Т. 1
  3. Dagum P., Green R., Nistal F. J. Deformationaldynamiks of the aortic root: modes and physiologic determinants / Circulation. — 1989. — Vol. 100. № 19 (Suppl). — P. 54-62.