Սրնգենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Հորտենազգիներ
Ցեղ Սրնգենի
Լատիներեն անվանում
Philadelphus
Cortinarius violaceus (L.) Gray, 1821


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Սրնգենի (լատին․՝ Philadelphus) , կիպրոս, կեղծ հասմիկ, հորտենազգիների (Hydrangeaceae) ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Անվանում խմբագրել

Լատիներեն անվանումը գալիս է հուն․՝ φιλέω (phileo) - սիրել և ἀδελφός (adelphos) - եղբայր, որը նշում է սերտ կապը այլ տեասկաների հետ[1]

Տարածում խմբագրել

Հանդիպում է հյուսիս–արևելյան մարզերի կաղնու, բոխու, հաճարենու անտառներում (1000-1800 մ)։ Տարածված է նաև Եվրոպայում, Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում[2]։.

Բուսաբանական նկարագիր խմբագրել

Թփերը բարձր են, մինչև 3 մ է։ Տերևները պարզ են, հակադիր, երկարավուն-էլիպսաձև։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ սպիտակադեղնավուն, բուրավետ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը տուփիկ է։ Բազմանում է սերմերով, կտրոններով և արմատային մացառներով։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, չորադիմացկուն է։ Բնափայտից ստանում են սև ներկ։ Մեղրատու է։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել

Սրնգենիի դասը մտնում է Hydrangeoideae ենթաընտանիքի, հորտենազգիների (Hydrangeaceae) ընտանիքի (Hydrangeaceae) կարգի մեջ։

  ավելի քան 6 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   Ավելի քան 20 տեսակ  
         
  կարգ Հոնածաղկավորներ     Hydrangeoideae ենթաընտանիք     f1
               
  բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
    Հորտենազգիների (Hydrangeaceae) ընտանիքի     դաս Սրնգենի    
             
  ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
  ևս 1 ենթաընտանիք Jamesioideae   f2
     
Տեսակներ խմբագրել
 
Philadelphus 'Innocente'
 
Philadelphus 'Beauclerk'
 
Philadelphus 'Manteau d’Hermine'
 
Philadelphus 'Schneesturm'

Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ սրնգենի կովկասյան (P. caucasicus)։ Ներառում է մոտ 60 տեսակ, նրանցից մի քանիսը.[3]

Հիբրիդներ

Տնտեսական արժեք և օգտագործում խմբագրել

Մեղուները ծաղիկներից վերցնում են նեկտարը և ծաղկափոշին։ Ռուսաստանում ընդունված էր սրնգենու փայտից տարբեր ծխափողեր պատրաստել, այստեղից էլ ռուսերեն «чубушник» անվանումը, իսկ Հայաստանում սրենգենու փայտից պատրաստել են սրինգներ։ Բույսը երբեմն սխալմամբ անվանում են ժասմին կամ հասմիկ։ Հայաստանի տարածքում հյուսիս–արևելյան անտառներում աճում է կովկասյան սրնգենին, որը գրանցված է հայկական «Կարմիր գրքում»։ Կիրառվում է դեկորատիվ նպատակներով։ Երևանում սրնգենու թփերն ամենուրեք են, ծաղկում են մայիս-հունիսին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
  2. Чаховский А.А., Бурова Э.А., Орлёнок Е.И., Гусарова Л.П. Красивоцветущие кустарники для садов и парков (Справочное пособие). — Мн.: Ураджай, 1988. — 144 с. — ISBN 5-7860-0036-2
  3. По данным сайтов GRIN, ITIS и NCBI (см. карточку растения).

Գրականություն խմբագրել

  • Есина Н. Ваш милый друг чубушник // Цветоводство : журнал. — 2002. — № 4.
  • Дьякова Т. Чубушники // В мире растений : журнал. — 2003. — № 8.
  • Пенезева Н. Льёт жасмин благоуханье (Чубушники в Главном ботаническом саду) // Цветоводство : журнал. — 2009. — № 3. — С. 16—19. — ISSN 0041-4905.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։