Սրխու Սուրբ Նշան վանք
Սրխու Սուրբ Նշան վանք (նաև` Սուրբ Մարինոսի վանք), հայկական առաքելական վանական համալիր պատմական Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի Կալպալասան գյուղի մոտ[1]։ Եղել է Վասպուրականի նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն։ Այստեղ 16-րդ դարի բազմաթիվ ձեռագրեր են գրվել։
Սրխու Սուրբ Նշան վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Վանական համալիր |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Գյուրփընար |
Դավանանք | Հայ առաքելական |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
Ներկա վիճակ | Ավերված |
Հիմնադրված | 10-րդ դար |
Պատմություն
խմբագրելՍրխու Սուրբ Նշան վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Համաձայն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունների` վանքը գոյություն է ունեցել առնվազն զարգացած միջնադարից։ Այն եղել է Ախթամարի իրավասության ներքո գտնվող վանական համալիրներից մեկն էր[1]։
Վանքի առավել ծաղկման ժամանակաշրջանը եղել է 16-րդ դարը, ինչի մասին են վկայում այնտեղ 1570, 1592, 1593, 1596 թվականներին ստեղծված ձեռագրերն ու տվյալ ժամանակաշրջանով թվագրվող մեծ թվով գերեղմանաքարերը։
Ըստ Առաքել Դավրիժեցու տեղեկության՝ վանքն ավերվել է 1648 թվականի մեծ երկրաշարժից[2]։ Հիմնովին նորոգվել է 18-րդ դարի սկզբին։ Վանքի սուրբ Մարինոս եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ (արևմտյան) որմնամույթերով։ Կառուցված է կոպիտ մշակված բազալտի քարերից։ Պարսպապատ համալիրի արևմտյան և հարավային կողմերում վանքի բնակելի և տնտեսական շինություններն են։
Գրականություն
խմբագրել- Thierry H․, Monasteres armeniens du Vaspurakan, «Revue des études arméniennes», t․ VIII, P․, 1971․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 114։
- ↑ Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1900, էջ 379։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |