Սրբապատկերների թանգարան (Վարշավա)
Վարշավայի սրբապատկերների թանգարան (լեհ.՝ Muzeum Ikon w Warszawie), գեղարվեստական թանգարան Լեհաստանի Վարշավա քաղաքում, որի հավաքածուներում պահպանվում են սրբապատկերային արվեստի ստեղծագործություններ։ Հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 29-ին։ Վարշավայի ուղղափառ թեմի թանգարանի մասնաճյուղն է[1], գտնվում է սուրբ նահատակ Գրիգորի Պերաձե վանահոր անվան ուղղափառ մատուռի տարածքում՝ Լելեխովի փողոցում։
Սրբապատկերների թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Վարշավա |
Վայր | Օխոտա |
Հիմնադրվել է | նոյեմբերի 29, 2011 |
Կայք | muzeum-ikon.weebly.com |
Պատմություն
խմբագրելԹանգարանի հիմնադրման նախաձեռնողները եղել են Վարշավայի և ողջ Լեհաստանի արքեպիսկոպոս Սավա Գրիցունյակը և ուղղափառ մշակույթի բնագավառի փորձագետ Միխայիլ Բոգուցկին[2]։ Թանգարանը դարձել է Վարշավայի առաջին և Լեհաստանի երրորդ նմանատպ հիմնարկությունն է՝ Սանոկի պատմական և Սուպրասլի սրբապատկերների թանգարաններից հետո[3]։
Պաշտոնական բացումը կայացել է 2011 թվականի նոյեմբերի 29-ին։ Արարողություններին նախորդել է մաղթանքը, որն անցկացրել է տեղի ուղղափառ համայնքի վանահայր և քահանա Հենրիկ Պապրոցկին[3]։
Հավաքածու
խմբագրելԹանգարանը կազմված է երկու մասից։ Առաջին մասը իրենից ներկայացնում է ուղղափառ մատուռ, որում, բացի եկեղեցական զարդարանքի մշտական տարրերից, պատերի և պատկերակալի վրա կան Գժեգոժ Զինկևիչի վրձնին պատկանող, Բելսկ Պոդլյասկիի սրբանկարչային ուսումնարանի սրբապատկերները, Եժի Նովոսելսկիյի ֆրեսկոյի վերարտադրանկարները, ինչպես նաև Ադամ Ստալոնի-Դոբժանսկու վիտրաժային նկարները։ Թանգարանի երկրորդ մասը ցուցադրում է Էժի Ուսինովիչի եկեղեցու ծրագրերը և Ստալոնի-Դոբժանսկու բնօրինակ ապակենկարը։ 2012-2015 թվականներին թանգարանին կից գործել է Սրբանկարչության ակադեմիան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Gsad Kaien. «W stolicy otwarto Muzeum Ikon». www.tvp.info (լեհերեն). TVP INFO. Վերցված է 17.7.2020-ին.
- ↑ Dorota Folga-Januszewska. Muzea Warszawy. Przewodnik : [польск.]. — Olszanica : Wydawnictwo BOSZ, 2012. — P. 38. — ISBN 978-83-7576-159-7.
- ↑ 3,0 3,1 «W Warszawie otwarto Muzeum Ikony». www.ekai.pl (լեհերեն). Katolicka Agencja Informacyjna. Վերցված է 17.7.2020-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբապատկերների թանգարան (Վարշավա)» հոդվածին։ |