Սրբապատկերների ազգային թանգարան՝ Օնուֆրի
Սրբապատկերների ազգային թանգարան՝ Օնուֆրի (ալբ․՝ Muzeu Ikonografik Onufri), ազգային թանգարան Ալբանիայում։ Տեղակայված է Բերատ քաղաքի Աստվածածնի Վերափոխման տաճարում։
Սրբապատկերների ազգային թանգարան՝ Օնուֆրի | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ալբանիա |
Տեղագրություն | Բերատի գավառ և Berat Municipality? |
Վայր | Բերատ |
Հիմնադրվել է | 1986 |
Կայք | muzeumet-berat.al(ալբ.), muzeumet-berat.al/en(անգլ.) և muzeumet-berat.al/it(իտալ.) |
Պատմություն
խմբագրելԹանգարանը բացվել է 1986 թվականի փետրվարի 27-ին[1]։ Անվանակոչվել է ի պատիվ XVI դարի ալբանացի նշանավոր գեղանկարիչ, սրբապատկերագիր Օնուֆրիոսի, որը ստեղծագործել է Ալբանիայի կենտրոնական և հարավային շրջաններում և հարավ-արևմտյան Մակեդոնիայում։ Տաճարը կրկին կառուցվել է 1797 թվականին և համարվում է հետբյուզանդական ճարտարապետության ամենատիպիկ օրինակը Բերատ քաղաքում։
Թանգարանի հավաքածուն կազմված է 173 ցուցադրանմուշներից՝ 106 սրբապատկեր, 67 եկեղեցական իրեր՝ ընտրված թանգարանային ֆոնդի մոտ 1500 իրերից։ Սրբապատկերները ստեղծվել են 14-20-րդ դարերի ալբանացի սրբանկարիչներ Օնուֆրիոսի, նրա որդու՝ Նիկոլայի, Օնուֆրիոս Չիպրիոտիի, Կոնստանդին Շպատարակի և անանուն այլ վարպետների կողմից։ Եկեղեցու խորանի պատկերակալը հեղինակել են Նաում Նգելը և Ստեֆան Բարկան 19-րդ դարի կեսին։
Պատկերասրահ
խմբագրել-
Թանգարանի մուտքը
-
«Մարիամ Աստվածածինը մանկան հետ», Օնուֆրիոս, 16-րդ դար
-
«Պետրոս առաքյալ» Օնուֆրիոսի որդի Նիկոլայի աշխատանքը, 16-րդ դարի երկրորդ կես
-
Կոստանդիանոս Մեծ կայսրը մոր՝ Հեղինեի հետ, Օնուֆրիոսի որդի Նիկոլայի աշխատանքը, 16-րդ դարի երկրորդ կես
-
«Սուրբ Գևորգ», Կոնստանդին Շպատարակ, 18-րդ դար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Албанский национальный иконографический музей «Онуфрий»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Թանգարանի կայք(ալբ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբապատկերների ազգային թանգարան՝ Օնուֆրի» հոդվածին։ |