Սամվել Սրապյան

հայ բժիշկ
(Վերահղված է Սրապյան Սամվելից)

Սամվել Սրապյան (?, Հյուսեյնիկ, Խարբերդի գավառ, Խարբերդի նահանգ- ?), հայ բժիշկ։

Սամվել Սրապյան
ԾննդավայրՀյուսեյնիկ, Խարբերդի գավառ, Խարբերդի նահանգ
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1918)
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի, իր ծննդավայր Հյուսեյնիկ գյուղում ուսուցիչ է աշխատել։ 1918 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1918 թվականին զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1918 թվականին՝ զինադադարից քիչ առաջ Պաղեստինում գերի է ընկել անգլիացիներին։ Ծառայությունը շարունակել է անգլիական բանակի առողջապահական բաժնում։ Հետագայում վերադարձել է Բեյրութ։

Գրականություն խմբագրել

  • Հիւսէյնիկ, խմբագիր՝ Կ. Ահարոնեան, Պոսթըն, 1965։

Աղբյուր խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։