Ստրկությունը միջազգային իրավունքում

Ստրկությունը միջազգային իրավունքում, մարդկանց անօրինական շահագործումը կանխարգելելու և ստրկության երևույթը արմատախիլ անելու ձեռնարկումներն ու իրավական կարգավորումները միջազգային իրավունքում։ Ստրկության անթույլատրելիության մասին ձևակերպումները հանդիպում են միջազգային իրավունքի մի շարք պայմանագրերում, կոնվենցիաներում և հռչակագրերում։ Այդ իրավանորմերը՝ որպես իրավունքի աղբյուր, նորմատիվ-իրավական բնույթ են ձեռք բերում ներպետական օրենսդրությունների մակարդակում։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղահանված երեխաները զինված խմբերի կամ տեղական բանակի կողմից ստրկացման և որպես զինվորական ֆիգուր օգտագործման վտանգի ներքո են։

Ըստ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (ընդունված՝ 1948 թվական) 4-րդ հոդվածի[1]

Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում. ստրկությունը և ստրկավաճառությունը` իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են։
- Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, հոդված 4

Ստրկության վերացման պատմություն խմբագրել

1807 թվականին Մեծ Բրիտանիայում ընդունվում է ստրկատիրության արգելման մասին ակտ, մինչդեռ ստրկության վերացման գործընթացը չէր վայելում համասոցիալական շրջանակների օժանդակությունը։ 1833 թվականին ձևավորվում է Ստրկության դեմ պայքարի ամերիկյան ընկերությունը, որի ստեղծմամբ էլ ավելի է աշխուժանում աբոլիցիոնիզմի (սևամորթների ստրկության վերացմանն ուղղված շարժում Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում)։ Քննարկվող ժամանակաշրջանում Բրիտանական կայսրությունը՝ իր գաղութային տարածքներով, համարվում էր աշխարհի ամենամեծ պետությունը, ուստի այս քայլով մեծաքանակ ստրուկներ ազատվում էին, այսպես ասած «անազատության կապանքներից»։ 19-րդ դարի կեսերին և վերջնամասում ի հայտ է գալիս ստրկության մասին նոր ըմբռնումների, որի բովանդակային արտահայտությունը «ազատություն՝ ճնշումներից և բռնակալությունից» արտահայտությունն է։ Վերջինիս իմաստը պետաիրավական վարչակարգի հակաժողովրդավարական, ավտոկրատիկ բնույթն էր, որն էլ արհեստածին սահմանափակումներ էր ստեղծում հասարակության համար։

Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը, Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական դեկլարացիան, Մարդու իրավունքների աֆրիկյան խարտիան, Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրությունը միանշանակ կերպով պաշտպանում են այն գաղափարը, որ յուրաքանչյուր մարդ պետք է զեր մնա բռնությունից և ճնշումներից։ Չնայած նմանօրինական օրենսդրական արգելքներին՝ ստրկությունը շարունակում էր պահպանվել մի շարք երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում միջազգային հանրությունը որդեգրել է յուրաքանչյուր անձի ստրկությունից զերծ պահելու իրավունքի լիարժեք պաշտպանության սկզբունքը՝ փոխադարձ համագործակցության պայմաններով։

Միջազգային իրավական կարգավորում խմբագրել

Ստրկության մասին կոնվենցիա խմբագրել

Միջազգային հանրության կողմից իրավական հարթությունում ստրկության վերացմանն ուղղված առաջին գործնական քայլն իրականացնում է 1926 թվականին, որն արտահայտվում Ստրկության մասին Ազգերի լիգայի կոնվենցիայի ընդունմամբ։ Նույնօրինակ ուղղվածությամբ մեկ այլ միջազգային պայմանագիր ընդունվում է նաև 1957 թվականին՝ ի հավելումն ՄԱԿ-ի կողմից ընդունված Ստրկության վերացման մասին լրացուցիչ կոնվենցիայի (1956 թվական)։

1926 թվականի Ստրկության մասին կոնվենցիան միջազգային իրավական առաջին ակտն է, որը սահմանում է «ստրկություն» հասկացությունը։

  Այն կարգավիճակը կամ վիճակը, որի պարագայում անձի նկատմամբ իրականացվում է կամայական ազատազրկում (ներառյալ՝ բոլոր այն գործողությունները, որոնք հանգեցնում են անձի ձեռքբերմանը, տիրապետմանը կամ օտարմանը) համարվում է ստրկացում։
- Հատված 1926 թվականին ընդունված Ստրկության մասին միջազգային կոնվենցիայից
 

Թեև վերոնշյալ փաստաթուղթը հստակորեն սահմանում է ստրկության հասկացությունը, այնուամենայնիվ, այն բազմակողմանիորեն չի ներկայացնում դրա տարաբնույթ դրսևորումները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր» Արխիվացված 2020-12-01 Wayback Machine, ՄԱԿ-ի գլխավոր ասեամբլեա, ընդունված՝ 1948