Ստրանջա (բուլղար․՝ Странджа, թուրքերեն՝ Yıldız Dağları, Istranca Dağları, հուն․՝ Στράντζα), լեռներ Թուրքիայում և Բուլղարիայում։ Տեղեկայաված են պատմական Թրակիա մարզի արևելքում[2][3]։

Ստրանջա
բուլղար․՝ Странджа, թուրքերեն՝ Yıldız Dağları, Istranca Dağları, հուն․՝ Στράντζα
Տեսակլեռնաշղթա
Երկիր Բուլղարիա և  Թուրքիա
Բարձրություն (ԲԾՄ)530 մետր[1]
Երկարություն125 կմ
Մակերես10 000 կմ²
Մեծագույն գագաթMahya Dağı?
Ստրանջայի բուլղարալական հատվածի լանդշաֆտ

Ընդհանուր առմամբ՝ լեռնազանգվածի մակերեսը կազմում է մոտավորապես 10 000 կմ2։ Ամենաբարձր գագաթն է Հոլիամա Մահիադան կամ Մահիադան (թուրքերեն՝ Mahya Dağ, Махья-даг)՝ 1030 մետր բարձրությամբ, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում։ Բուլղարիայում Ստրանջայի ամենաբարձր կետն է Գոլիամ գրադիշտե լեռը (710 մ)։

Ստրանջա լեռների տարածքում տեղակայված է Բուլղարիայի խոշորագույն ազգային պարկը (116 136 հեկտար)՝ համանուն անվանմամբ։ Պարկը ստեղծվել է 1995 թվականի հունվարի 25-ին էկոհամակարգի և կենսաբազմազանության, ինչպես նաև շրջանի ավանդական մշակութային, պատմական և ֆոլկլորային ժառանգության պաշտպանության համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. Kamburov, Ivan (2006). The Nature of 'Strandja' Park. Directorate of 'Strandja' Nature Park. էջեր 1–22. ISBN 978-954-92093-2-7.
  3. Притегателна сила през вековете Արխիվացված 2019-08-10 Wayback Machine – страница на официалния сайт на Малко Търново
  4. IUCN, 2005

Գրականություն խմբագրել

  • Best Practice for Conservation Planning in Rural Areas: Biological and Landscape Diversity in Central and Eastern Europe / International Union for Conservation of Nature (IUCN). — Gland, Cambridge, 2005. — ISBN 978-2-8317-0286-5

Արտաքին հղումներ խմբագրել