Ստոկհոլմի աստղադիտարան

Ստոկհոլմի աստղադիտարան (շվեդերեն՝ Stockholms observatorium), աստղագիտարան և հետազոտական ինստիտուտ Ստոկհոլմում։ Հիմնադրվել է 1753 թվականին՝ Շվեդական թագավորական ԳԱ նախաձեռնությամբ։ 1931 թվականին տեղափոխվել է Սալտշյոբադեն (Ստոկհոլմից 15 կմ արևելք)։ 1973 թվականից Ստոկհոլմի համալսարանի հիմնարկ է։ Գործիքներն են 1 մ տրամագծով պարաբոլական ռեֆլեկտորը, օբյեկտիվ պրիզմաներով Շմիդի աստղադիտակը (հայելու տրամագիծը՝ 1 մ)։

Ստոկհոլմի աստղադիտարան

Գիտական հետազոտությունները վերաբերում են ակտիվ գալակտիկաների և աստղերի առաջացման խնդիրներին, որոնք սերտորեն կապված են Բյուրականի աստղադիտարանում ուսումնասիրվող հարցերի հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 145 CC-BY-SA-icon-80x15.png