Շմիդի աստղադիտակ, հայելա-ոսպնյակային աստղադիտակ, որը նախատեսված է երկնքի մեծ տիրույթների նկարահանման համար։

Հայտնաբերումը խմբագրել

Ստեղծել է գերմանացի օպտիկ Բ․ Շմիդը, 1929 թվականին։ Շմիդի աստղադիտակի գլխավոր դետալներն են գնդաձև հայելին և Շմիդի ուղղորդ թիթեղը, որը տեղադրված է հայելու կորության կենտրոնում։ Այդ դիրքի շնորհիվ ուղղորդ թիթեղի միջով անցնող, երկնքի տարբեր տեղամասերից եկող ճառագայթների բոլոր փնջերը հավասարազոր են դաոնում հայելու նկատմամբ, որի հետևանքով շմիդի աստղադիտակը զերծ է օպտիկական համակարգի այնպիսի աբեռացիաներից, ինչպիսիք են կոման, աստիգմատիզմը և դիստորսիան։ Հայելու գնդային աբեռացիան ուղղվում է ուղղորդ թիթեղով, որի կենտրոնական մասը գործում է որպես դրական թույլ ոսպնյակ, իսկ արտաքին մասը՝ որպես բացասական թույլ ոսպնյակ։

Կիզակետային մակերևույթ խմբագրել

Կիզակետային մակերևույթը, որի վրա շմիդի աստղադիտակում առաջանում է երկնքի տեղամասի պատկերը, գնդաձև է։ Դրա կորության շաոավիղը հավասար է շմիդի աստղադիտակի կիզակետային հեռավորությանը։ Պիացի-Սմիթի ոսպնյակի օգնությամբ կիզակետային մակերևույթը գնդաձևից կարող է ձևավոխվել հարթի։ Շմիդի աստղադիտակի թերություններից է բավական երկար խողովակը, որը երկու անգամ գերազանցում է աստղադիտակի կիզակետային հեռավորությանը։ Այդ թերությունը վերացնելու նպատակով առաջարկված են մի շարք ձևափոխումներ, այդ թվում՝ երկրորդ (լրացուցիչ) ուռուցիկ հայելու կիրառումը, ուղղորդ թիթեդի մոտեցումը գլխավոր հայելուն և այլն։ Խոշորագույն շմիդի աստղադիտակերը տեղադրված են ԳԴՀ Տաուտենբուրգի աստղադիտարանում (հարաբերական բացվածքը 4D = - 1,37 մ, ուղղորդ թիթեղի տրամագիծը՝ A-1։3), Մաունթ Պաչոմարի աստղադիտարանում (D = 1,22 մ, A = l։2,5) և Բյուրականի աստղադիտարանում (D = 1,00 մ, A = l։2,13)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 526