Ստեֆանո Մագնասկո

չիլիացի ֆուտբոլիստ

Ստեֆանո Մագնասկո Գալինդո (իսպ.՝ Stefano Magnasco Galindo, սեպտեմբերի 28, 1992(1992-09-28)[1], Սանտյագո, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, «Ունիվերսիդադ Կաթոլիկա» ակումբի պաշտպան։

Ստեֆանո Մագնասկո
Քաղաքացիությունը  Չիլի
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 28, 1992(1992-09-28)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Սանտյագո, Չիլի
Հասակ 178 սանտիմետր
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Մագնասկոն «Ունիվերսիդադ Կաթոլիկա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2011 թվականի մարտի 7-ին «Պաղեստինի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Չիլիի ֆուտբոլի առաջնությունում[2]։ Սեպտեմբերին Ստեֆանոն Անգլիայի «Բոլթոն Ուոնդերերս»-ում փորձաշրջան էր անցնում[3] և «Չելսի» ֆուտբոլային ակումբ[4], բայց պայմանագիրը նրան այդպես էլ չի առաջարկվել։ Նույն թվականին նա օգնել է թիմին հաղթել Չիլիի ֆուտբոլի գավաթը։

2012 թվականի ամռանը Ստեֆանոն Նիդեռլանդներ է տեղափոխվել հոլանդական «Գրոնինգեն» ֆուտբոլային ակումբ[5]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 480 հազար եվրո։ Օգոստոսի 12–ին «Տվենտե» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նա նորամուտն է նշել Հոլանդիայի ֆուտբոլի առաջնությունում[6]։ Մագնասկոն ռոտացիայի ֆուտբոլիստ էր և միշտ չէ, որ խաղադաշտ էր դուրս գալիս առաջին րոպեներից։ 2014 թվականի ամռանը նա երկու անգամ ավելի քիչ գումարով, քան վճարել էր «Գրոնիգենը» վերադարձել է «Ունիվերսիդադ Կաթոլիկա»։

Ձեռքբերումներ խմբագրել

«Ունիվերսիդադ Կաթոլիկա»

  • Չիլիի 2011թվականի գավաթակիր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Палестино VS. Универсидад Католика 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 7.
  3. «Stefano Magnasco se marcha al Bolton de la Premier League». Goal.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Bolton set to beat Chelsea in race for Chilean youngster». Mirrorfootball.co.uk. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Stefano Magnasco oficializó su arribo al FC Groningen de Holanda». Emol.com. 2012 թ․ հունիսի 14.
  6. «Твенте VS. Гронинген 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 12.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանո Մագնասկո» հոդվածին։