Ստեֆանի Լուիզա Ռայս (անգլ.՝ Stephanie Louise Rice, հունիսի 17, 1988(1988-06-17)[1], Բրիսբեն, Ավստրալիա[2]), ավստրալիացի լողորդուհի, Պեկինի օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, Մելբուռնի աշխարհի առաջնության մեդալակիր, համալիր լողի 200 և 400 մետր հեռավորությունների աշխարհի ռեկորդակիր։

Ստեֆանի Ռայս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1988(1988-06-17)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԲրիսբեն, Ավստրալիա[2]
ՔաղաքացիությունFlag of Australia (converted).svg Ավստրալիա
ԿրթությունClayfield College? և Ascot State School?
Մասնագիտությունլողորդ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքstephanierice.com.au
Commons-logo.svg Stephanie Rice Վիքիպահեստում

ԿարիերաԽմբագրել

Իր առաջին միջազգային հաղթանակը Ստեֆանի Ռայսը տարել է Մելբուռնում կայացած Համագործակցության խաղերում։ Համալիր 200 մետր հեռավորությունում Ռայսը առաջ է անցել օլիմպիական մեդալակիր Բրուք Հենսոնից և Լառա Քարոլից՝ հաղթարելով հեռավորությունը 2.12,90 րոպեում՝ իր սեփական ռեկորդը գերազանցելով 1,19 վայրկյանով։ Մի քանի օր անց նա 400 մետրանոց համալիրում առաջինն է հասել եզրագծին։

Աշխարհի առաջնությունում նորամուտը Ստեֆանի Ռայսի համար եղել է հաջող։ Լողալով 200 մետրանոց համալիրը 2 րոպե 11.42 վայրկյանում՝ նվաճել է բրոնզե մեդալ։ Առաջինը եզրագծին է հասել ամերիկացի Քեթի Հոֆը[4], արծաթը բաժին է հասել Քրիստի Կովենթրին՝ Զիմբաբվեից։ Առաջնության երկրորդ բրոնզը բաժին է ընկել Ռայսին՝ 400 մետրանոց համալիր լողում։ Հերթական անգամ նա գերազանցել է սեփական ռեկորդը՝ վայրկյանաչափը կանգնեցնելով 4 րոպե 41,19 վայրկյանում[5]։

2008Խմբագրել

Օլիմպիական խաղերի ազգային ընտրության ժամանակ Ստեֆանի Ռայսը միանգամից երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 200 և 400 մետրանոց համալիր լողում ցուցաբերելով համապատասխանաբար 2.08,92 և 4.31,46, արդյունքները։

Պեկինի Օլիմպիական խաղերում Ռայսի նվաճած ոսկին դարձել է Պեկինի՝ ավստրալիացիների համար առաջինը և չորս հարյուրերորդը՝ ամառային Օլիմպիական խաղերում Ավստրալիայի ելույթի ամբողջ ընթացքում[6]։ 400 մետրանոց համալիրը հաղթելով 4.29,45, րոպեում՝ նա դարձել է առաջին կինը, որը կարողացել է հաղթահարել շեմը այդ հեռավորությունում 4 րոպե 30 վայրկյանում։ Օգոստոսի 13-ին 200 մետրանոց համալիր լողում Ստեֆանին եզրափակչում հաղթանակը խլել է Քիրսթի Քովենթրիից՝ նվաճելով երկրորդ ոսկե մեդալը։ Հաջորդ օրը 4×200 մետր ազատ ոճի փոխանցումավազքում Ռայսը նվաճել է իր կարիերայի երրորդ օլիմպիական ոսկին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. 2,0 2,1 2,2 Sports-Reference.com
  3. Australian Honours Search Facility
  4. AAP (22 March 2008)։ «Rice, Seebohm break world records»։ The Age։ Վերցված է 22 March 2008 
  5. «Rice receives international acclaim | Swimming Australia»։ www.swimming.org.au։ Վերցված է 2021-08-31 
  6. «Rice steams to gold and world record»։ The Sydney Morning Herald։ 10 August 2008։ Վերցված է 14 August 2008 

Արտաքին հղումներԽմբագրել