Ստեֆանի Կոնստանտին Կոպելուսոս (անգլ.՝ Stephanie Constantin Kopelousos, հունվարի 13, 1970(1970-01-13), Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի հանրապետական քաղաքական գործիչ, 2007-2011 թվականներին Ֆլորիդայի տրանսպորտի դեպարտամենտի քարտուղար[1]։ Առաջին կին է այս պաշտոնում և ամենաերիտասարդ քարտուղարը վարչության պատմության մեջ։ Ի տարբերություն իր նախորդների մեծ մասի, նա չի ունեցել ինժեներական կրթություն[2]։

Ստեֆանի Կոպելուսոս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1970(1970-01-13) (54 տարեկան)
ԾննդավայրՋեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀունական ուղղափառ եկեղեցի
ԿրթությունԱլաբամայի համալսարան և St. Johns Country Day School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 Stephanie Kopelousos Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ, ընտանիք և կրթություն խմբագրել

Ստավրուլա Կոպելուսոսը ծնվել է 1970 թվականի հունվարի 13-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում՝ հույների ընտանիքում, որոնք նրան միշտ անվանել են Ստեֆանի։

1958 թվականին Ստեֆանիի պապը՝ Ջորջ Կոպելուսոսը, բացել է հանրահայտ «Garden» ռեստորանը Ֆլորիդայի Ստարկ քաղաքում, իսկ նրա հայրը՝ Գաս (Կոնստանտին) Կոպելուսոսը, ղեկավարել է այն մինչև 2008 թվականը, որից հետո վաճառել է։

Ստեֆանիի հորեղբայրը՝ Ջոն Կոպելուսոսը, Օրինջ այգում տեղակայված «Kopelousos, Bradley & Garrison, P.A.» իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկերն է[3]։

Մեծացել է Քլեյ շրջանում, որտեղ էլ հաճախել է մասնավոր դպրոց մինչև 1984 թվականը, երբ մահացել է նրա մայրը։ 1988 թվականին ավարտել է Բրադֆորդի միջնակարգ դպրոցը[4]։

1993 թվականին ավարտել է Ալաբամայի համալսարանը, որտեղ մասնագիտացել է քաղաքագիտության ոլորտում, որից հետո տեղափոխվել է Վաշինգտոնի Կոլումբիա շրջան։

Կառավարության աշխատավայրերում զուգահեռաբար աշխատել է ռեստորանում որպես հոսթես, որպեսզի վճարի իր հաշիվները։

Գործունեություն խմբագրել

1993 թվականին Կոպելուսոս ընտանիքի ընկերը, որը նույնպես այցելել էր Ջեքսոնվիլում գտնվող հունական ուղղափառ եկեղեցի, և ծանոթ լինելով ԱՄՆ Կոնգրեսում ամենաազդեցիկ կանանցից մեկին՝ Թիլլի Ֆաուլերին, որը այցելել է կոշիկի վերանորոգման նրա արհեստանոց, նրան խորհուրդ է տվել Ստեֆանին։ Ստանալով ստաժյորի տեղը՝ արդեն մեկ ամիս անց նա զբաղեցրել է կադրերի գծով օգնականի պաշտոնը։

1998 թվականին Կոպելուսոսը ստացել է օրենսդրության հարցերով Թիլլի Ֆաուլերի ավագ օգնականի պաշտոնը՝ Կապիտոլիումի բլուրում հայտնի դառնալով տրանսպորտային շրջանակներում։

2001 թվականին՝ Ֆաուլերի Կոնգրեսից հեռանալուց հետո, Կոպելուլոսը դարձել է Վաշինգտոնի տրանսպորտի դեպարտամենտի և Ֆլորիդայի համայնքների գործերի դեպարտամենտի լոբբիստը[5]։

2005 թվականին Ֆլորիդայի տրանսպորտի դեպարտամենտի քարտուղար Դենվեր Ստատլերը Կոպելուսոսին նշանակել է իր վարչակազմի ղեկավար Թալահասիում։

2007 թվականին Ֆլորիդայի նորընտիր նահանգապետ Չարլի Քրիստը Կոպելուսոսին նշանակել Է Ֆլորիդայի տրանսպորտի դեպարտամենտի քարտուղարի պաշտոնում, որը նա զբաղեցրել է մինչև 2011 թվականը

Որոշ ժամանակ աշխատել է որպես կոնգրեսական Ջոն Միկիի խորհրդականը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տրանսպորտի կոմիտեի նախագահ[6], որից հետո 2011 թվականի մարտին զբաղեցրել է Քլեյ շրջանի կառավարչի պաշտոնը՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «FDOT Former Secretaries». Департамент транспорта Флориды.
  2. Barnett, Cynthia (6/1/2008). «Hard Road Ahead for State Roads». Florida Trend.
  3. «John Kopelousos». Kopelousos, Bradley & Garrison, PA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  4. Reese Cravey, Beth (2011 թ․ հունվարի 11). «Clay native chosen as county manager». Florida Times-Union.
  5. «Secretary Stephanie C. Kopelousos» (PDF). Miami Intermodal Center. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 13-ին.
  6. Hannan, Larry (2011 թ․ փետրվարի 10). «New Clay County manager will work for U.S. Rep. John Mica before starting in Clay County». jacksonville.com.
  7. «Stephanie Kopelousos Named New County Manager By BCC». February 2011.

Արտաքին հղումներ խմբագրել