Չարլի Քրիստ

քաղաքական գործիչ

Չարլզ Ջոզեֆ «Չարլի» Քրիստ (անգլ.՝ Charles Joseph «Charlie» Crist, Jr.,հուլիսի 24, 1956(1956-07-24), Altoona, Բլեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքագետ-դեմոկրատ (սկսած 2012 թվականից), նախկինում ներկայացրել է հանրապետական կուսակցությունը (1974—2010): Ֆլորիդայի 43-րդ նահանգապետը (2007—2011), ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ՝ ընտրված Ֆլորիդա նահանգի 13-րդ ընտրատարածքից (սկսած 2017 թվականից)[1]։

Չարլի Քրիստ
Charlie Crist
Դրոշ
Դրոշ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆլորիդա նահանգի 13-րդ ընտրատարածքից
 2017 թվականի հունվարի 3
Նախորդող Դևիդ Ջոլլի
Դրոշ
Դրոշ
(44-րդ) Ֆլորիդայի նահանգապետ
2007 թվականի հունվարի 2 - 2011 թվականի հունվարի 4
Նախորդող Ջեբ Բուշ
Հաջորդող Ռիք Սքոթ
Դրոշ
Դրոշ
(35-րդ) Ֆլորիդայի գլխավոր դատախազ
2003 թվականի հունվարի 7 - 2007 թվականի հունվարի 2
Նախորդող Ռիչարդ Դորան
Հաջորդող Բիլլ Գալլահեր
Դրոշ
Դրոշ
(21-րդ) Ֆլորիդայի կրթության կոմիսար
2001 թվականի հունվար - 2003 թվականի հունվարի 5
Նախորդող Թոմ Գալլահեր
Հաջորդող Ջիմ Հորմ
 
Կուսակցություն՝ Հանրապետական կուսակցություն (1974—2010)
անկախ (2010 — 2012)
Դեմոկրատական կուսակցություն (с 2012)
Կրթություն՝ Ֆլորիդա նահանգի համալսարան
Սեմֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, Ամերիկյան ֆուտբոլիստ և գրող
Դավանանք մեթոդականություն
Ծննդյան օր 1956 թվականի հուլիսի 24
Ծննդավայր Փենսիլվանիա
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Charles Joseph Crist Jr.
Ամուսին Carole Crist?
 
Կայք՝ charliecrist.com
 
Ինքնագիր

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Չարլի Քրիստը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ալտունա քաղաքում, Չարլզ Ջոզեֆ Քրիստ ավագի՝ հունական ծագում ունեցող բժշկի և Նենսիի (մինչ ամուսնությունը՝ Լի)՝ իռլանդա-շոտլանդական ծագմամբ ընտանիքում[2]։ Վաղ տարիքում Քրիստը տեղափոխվել է Ֆլորիդա նահանգի Սենտ-Պիտերսբերգ քաղաք, որտեղ 1974 թվականին ավարտել է դպրոցը։ Նա երկրորդն է չորս երեխաներից և ունի երեք քույր՝ Մարգարետ Քրիստ Բուդ, Էլիզաբեթ Քրիստ Հայդեն և Եկատերինա Քրիստ Քեննեդի։ 1974-1976 թվականներին Քրիստը սովորել է Ուեյկ Ֆորեստ համալսարանում, որտեղ խաղացել է Demon Deacons ֆուտբոլային թիմի պաշտպանի դիրքում[3]։ 1978 թվականին նա Ֆլորիդա նահանգի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, որտեղ ընտրվել է ուսանողական փոխնախագահ և եղել է "Pi Kappa Alpha" եղբայրության անդամ[3]։ 1981 թվականին Քրիստը ստացել է իրավունքի դոկտորի աստիճան Սեմֆորդի համալսարանի իրավաբանական դպրոցում[4][5]։

Քրիստը երրորդ փորձից անցել է փաստաբանական պրակտիկայով զբաղվելու իրավունքի քննությունը[6], ինչից հետո աշխատել է որպես գլխավոր իրավախորհրդատու Սենտ-Պիտերսբերգի բեյսբոլի լիգայի գլխավոր գրասենյակում[3]։ 1986 թվականին նա առաջադրվել է Ֆլորիդայի Սենատում՝ Փինելաս շրջանի կողմից[7]։ Քվեարկության երկրորդ փուլում պարտվելուց հետո Քրիստը զբաղվել է իրավաբանական մասնավոր պրակտիկայով։

Քաղաքական կարիերա խմբագրել

1992 թվականին Քրիստը ընդգրկվել է Ֆլորիդա նահանգի Սենատի կազմում Սենտ-Պիտերսբերգի կողմից[3][8]՝ հաղթելով գործող դեմոկրատ սենատոր Հելլեն Դևիսին՝ Տամպայից[9]։ Որպես Սենատի էթիկայի և ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Քրիստը հետաքննություն է անցկացրել այն ժամանակվա նահանգապետ Լոութոն Չայլզի գործողությունների վերաբերյալ՝ 1994 թվականի ընտրություններից առաջ տարեց ընտրողների «համոզիչ հարցումների» մեղադրանքների կապակցությամբ։ Արդյունքում, Չայլզը ելույթ է ունեցել կոմիտեի առջև և խոստովանել, որ նման զանգեր եղել են[10]։ Քրիստը պաշտպանել է ուսուցիչների աշխատավարձի բարձրացման գաղափարը և կողմ է արտահայտվել օրենքի ընդունմանը, ըստ որի կալանավորները կարող էին պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք ստանալ՝ կրելով ժամկետի առնվազն 85 տոկոսը[8]։

1998 թվականին Քրիստն առաջադրվեց ԱՄՆ-ի Սենատում, սակայն ընտրություններում պարտվեց գործող դեմոկրատ սենատոր Բոբ Գրինին (համապատասխանաբար 37,53 տոկոս և 62,47 տոկոս)[11]։ 2001-2003 թվականներին նա Ֆլորիդայի նահանգի կրթության հանձնակատարն էր, 2003-2007 թվականներին՝ նահանգի գլխավոր դատախազը[3]։

2006 թվականին Քրիստն ընտրվեց Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնում[7], սակայն 2010 թվականին չվերընտրվեց հաջորդ ժամկետով՝ որոշելով իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի Սենատում[3][12]։ Նա նախընտրական արշավը սկսեց որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, սակայն 2010 թվականի մայիսի 13-ին պաշտոնապես հայտարարեց, որ դառնում է անկախ թեկնածու[13]։ Քրիստն ի վերջո պարտվեց ավելի պահպանողական հանրապետական թեկնածու Մարկո Ռուբիոյին։  Քրիստը հավաքել է 30%, Ռուբիոն՝ 49%, իսկ դեմոկրատ Քենդրիկ Միքը՝ 20% ձայն[14][15]։

Այդ պարտությունից հետո Քրիստն անցավ Դեմոկրատական կուսակցություն, 2012 թվականին աջակցեց Բարաք Օբամային նախագահական նախընտրական քարոզարշավում, իսկ 2015 թվականին նույնիսկ հայտարարեց Կոնգրեսում դեմոկրատներից առաջադրվելու մտադրության մասին[16]։

Նահանգապետի պաշտոնից հեռանալուց հետո Քրիստն աշխատում է Տամպայի Morgan and Morgan իրավաբանական ընկերությունում։  Բացի այդ, նա ժամանակ առ ժամանակ դասախոսություններ է կարդում Ստետսոնի համալսարանի իրավաբանական քոլեջում[17]։

Քաղաքական դիրքորոշումներ խմբագրել

Քրիստը մահապատիժի և զենք կրելու իրավունքի պաշտպան է[18]։ Աբորտների վերաբերյալ նրա դիրքորոշումը պարզ չէ[19]։ Քրիստն աջակցում է Ֆլորիդայում նույնասեռ ամուսնությունների և նույնասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման արգելքին՝ պնդելով, որ «ավանդական ընտանիքն ապահովում է երեխաների համար լավագույն պայմանները»[20][21][22]։ Ի տարբերություն այլ հանրապետականների, Քրիստը Ֆլորիդայի նահանգի համար կարևոր՝ շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվ կողմնակից է[3]։ Նա հայտարարել Է նահանգում օդի աղտոտման խիստ չափանիշներ սահմանելու իր պլանների մասին՝ մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականի մակարդակի համեմատ 80 տոկոսի չափով կրճատելու նպատակով[3][23]։ Նահանգապետական քարոզարշավի ժամանակ Քրիստը դեմ էր հանդես գալիս ծովում նավթային հորատանցքերի հորատմանը, սակայն 2008 թվականի հունիսին փոխեց իր դիրքորոշումը, երբ նավթի գինը հասավ իր գագաթնակետին[3][24][25]։

Անձնական կյանք խմբագրել

 
Չարլի Քրիստը կնոջ՝ Քերոլ Ռոումի հետ

1979 թվականի հուլիսին Քրիստն ամուսնացել է Ամանդե Մորրոյի հետ, բայց ավելի քիչ, քան մեկ տարի անց նրանք բաժանվել են[4]։ 2008 թվականի հուլիսի 3-ին, 9 ամիս տևած ծանոթությունից հետո, նա նշանվել է Քերոլ Ռոումի հետ, իսկ 2008 թվականի դեկտեմբերի 12-ին նրանք ամուսնացել են[26]։

2011 թվականի ապրիլին, ի պատասխան ներկայացված հայցի, Քրիստը ներողություն է խնդրել Դևիդ Բիրնի «Ճանապարհ դեպի ոչ մի տեղ» (անգլ.՝ Road to Nowhere) երգը ԱՄՆ-ի Սենատի նախընտրական արշավի ժամանակ օգտագործելու համար[27][28]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2016 Florida House Election Results». Politico. 2016 թ․ դեկտեմբերի 13.
  2. Steve Bousquet. (2006 թ․ հոկտեմբերի 20). «Father is first for unmarried politico» (անգլերեն). St. Petersburg Times. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Florida Governor Charlie Crist» (անգլերեն). National Governors Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  4. 4,0 4,1 Steve Bousquet. (2006 թ․ օգոստոսի 27). «Charlie Crist: A fuzzy line divides personal and political lives» (անգլերեն). Sarasota Herald Tribute. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  5. Laura Fitzpatrick, Lauren E. Bohn. (2009 թ․ մայիսի 14). «2 Minute Bio» (անգլերեն). Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  6. Stephen Hegarty. (2001 թ․ սեպտեմբերի 1). «Candidate failed 2 bar exams;Florida's top educator, who hopes to be its top legal officer, says failing taught him "never give up» (անգլերեն). St. Petersburg Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  7. 7,0 7,1 «Biography, interest group ratings, public statements, vetoes and campaign finances» (անգլերեն). Project Vote Smart. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  8. 8,0 8,1 Allen Morris, Joan Perry Morris. The Florida Handbook 2007–2008. — 31st Biennial ed.. — Peninsula Publishing, 2008. — С. 31. — ISBN 978-0-9765846-1-2
  9. Alex Leary. (2011 թ․ մայիսի 15). «Florida Democrats divided on redistricting, black representation» (անգլերեն). St. Petersburg Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  10. Michael C Bender. (2011 թ․ օգոստոսի 23). «Dems say lawmakers should investigate missing e-mails from Rick Scott's transition» (անգլերեն). Tampa Bay Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  11. «1998 U.S. Senate results» (անգլերեն). Federal Elections Commission. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  12. Jim Stratton. (2010 թ․ ապրիլի 30). «Crist's independent run draws praise — and scorn» (անգլերեն). Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  13. Peter Wallsten, Valerie Bauerlein. (2010 թ․ ապրիլի 29). «Crist Looks to Go It Alone» (անգլերեն). The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  14. «Election Results - November 2, 2010» (անգլերեն). Florida Department of State. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  15. «United States Senate election in Florida, 2010 — Campaign contributions» (անգլերեն). Open Secrets. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  16. «Former Florida governor Charlie Crist to run for US Congress as Democrat» (անգլերեն). The Guardian. 2015 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  17. «Charlie Crist joins Morgan & Morgan law firm» (անգլերեն). TBO.com. 2011 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  18. Lesley Clark. (2005 թ․ նոյեմբերի 2). «Crist: Hands off death penalty law» (անգլերեն). Miami Herald. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  19. STEVE BOUSQUET. (2006 թ․ օգոստոսի 18). «Crist's stance on abortion still hazy» (անգլերեն). St Petersburg Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  20. «Florida Governor Charlie Crist on Lifting Gay Adoption Ban: 'I'd Have to Think About It'» (անգլերեն). towleroad.com. 07/22/2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  21. Dara Kam. (September 22nd, 2010). «Gay adoption ban unconstitutional, appeals court rules» (անգլերեն). Post on Politics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  22. Jeff Kunerth. (2010 թ․ սեպտեմբերի 22). «Florida's gay-adoption ban unconstitutional, court rules» (անգլերեն). Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  23. Jim Loney. (2007 թ․ հուլիսի 11). «Florida to introduce tough greenhouse gas targets» (անգլերեն). Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  24. «U.S. Rep. Kendrick Meek says Charlie Crist flipped twice on offshore drilling position» (անգլերեն). PolitiFact. April 29th, 2010. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  25. Greg Allen. (2008 թ․ հունիսի 19). «In Switch, Florida's Crist Eyes Offshore Drilling» (անգլերեն). NPR. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  26. «harlie Crist, Carole Rome wedding photos» (անգլերեն). St. Petersburg Times. 2008 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  27. Holly Bailey. (2011 թ․ ապրիլի 12). «David Byrne forces Charlie Crist to record embarrassing apology for stealing Talking Heads song» (անգլերեն). The Ticket. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  28. Daniel Kreps. (2011 թ․ ապրիլի 12). «David Byrne Forces Former Governor to Apologize for Song Theft» (անգլերեն). Amplifier. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլի Քրիստ» հոդվածին։