Ստեփան Ֆեոդորի Քեչեկյան (մարտի 25 (ապրիլի 6), 1890, Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 24, 1967(1967-06-24)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1918), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960

Ստեփան Քեչեկյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 25 (ապրիլի 6), 1890
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 24, 1967(1967-06-24)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունփաստաբան և հետազոտող
ԱշխատավայրՄոսկվայի իրավաբանական ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, ՌԴ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ (19121912 թվականից դասավանդել է տարբեր համալսարաններում։ 1942 թվականից եդել է Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր և պետության ու իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչը, 1946-1954 թվականներին՝ միաժամանակ ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր։ Քեչեկյանը եղել է իրավաբանական մի շարք ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ։

Աշխատություններ խմբագրել

Քեչեկյանի գիտական աշխատությունները վերաբերում են պետության և իրավունքի տեսությանն ու պատմությանը, քաղաքական գիտությունների պատմությանը և այլն։ Նախաձեռնել է պետության և իրավունքի տեսության ու պատմության մի շարք դասագրքերի ստեղծումը, եղել դրանց հեղինակը և խմբագիրը։ Թարգմանել է Ֆիխտեի երկերը։ Նրա աշխատությունները թարգմանվել են ԽՍՀՄ և արտասահմանյան ժողովուրդների բազմաթիվ լեզուներով։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։