Ստեփան Շահինյան
Ստեփան Շահինյան (մարտի 7, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Ստեփան Շահինյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1953 (66 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
ԿենսագրությունԽմբագրել
1972-1976 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում։ 1975-1980 թվականներին աշխատել է Երևանի Մնջախաղի պետական, 2006-2011 թվականներին՝ «Մետրո» թատրոններում։
1980 թվականից աշխատում է Հենրիկ Մալյանի անվան, 2013 թվականից՝ Էդգար Էլբակյանի անվան Խամաճիկների պետական թատրոնում[1][2]։
Ստեղծագործական ուղիԽմբագրել
Ստեփան Շահինյանը խաղացել է Հովհաննես Թումանյանի հեքիաթներում, Բոկաչչոյի «Դեկամերոն», Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ, և երեքն էլ մի աղջիկ» և այլ ներկայացումներում։ Հյուրախաղերով եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում և այլուր, մասնակցել տարբեր փառատոների։ 2001-2011 թթ. աշխատել է ՀՀ Ոստիկանության մշակույթի տանը, կազմակերպել է համերգներ, միջոցառումներ, ներկայացումներ, ամանորյա հանդեսներ։
ՖիլմերԽմբագրել
- «Հին հռոմեական ճանապարհին», 2001
- «Տեսուչը», 2001 (L'arpenteur)
- «Արահետ» , 2005
- «Ընկեր Փանջունի», 1993
- «Տոսկա», 1990
- «Քանի դեռ ապրում ենք», 1986
- «Մի կաթիլ մեղր», 1984
ՀեռուստասերիալներԽմբագրել
- «Վերադարձ»
- «Կյանքի գինը»
- «Ընտրյալները»
- «Անծանոթը»
- «Դժվար ապրուստ»
- «Հարազատ թշնամի»