Ստեփան Շահբազյան

հայ հեղափոխական

Ստեփան Կարապետի Շահբազյան, (մայիսի 1 (13), 1883[1], Պլովդիվ, Բուլղարիա[1] - հունվարի 27, 1923(1923-01-27)[1], Պլովդիվ, Բուլղարիա[1]), պրոֆեսիոնալ հեղափոխական, Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ, բուլղարահայ կոմունիստների մարտական ղեկավար։

Ստեփան Շահբազյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1 (13), 1883[1]
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա[1]
Մահացել էհունվարի 27, 1923(1923-01-27)[1] (39 տարեկան)
Մահվան վայրՊլովդիվ, Բուլղարիա[1]
Քաղաքացիություն Բուլղարիայի թագավորություն
Մասնագիտությունպրոֆեսիոնալ հեղափոխական
ԿուսակցությունԲուլղարական բանվորական սոցիալ֊դեմոկրատական կուսակցություն[1]

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Պլովդիվի հայկական դպրոցում և բուլղարական գիմնազիայում։ Իր ուսուցչի՝ Դմիտրի Բլագոևի ազդեցությամբ ծանոթացել է մարքսիզմին։ 1901 թվականին մտել է Բուլղարական բանվորական սոցիալ֊դեմոկրատական (ԲԲՍԴԿ), իսկ 1903 թվականին՝ տասնյակ սոցիալիստների (տ․ ս․) կուսակցության շարքերը։ 1904 թվականին ծանոթացել է Վ․ Կոչարովի հետ և դարձել նրա զինակիցը։ Կուսակցական ընդհանուր աշխատանքի հետ Շահբազյանը գլխավորել է բուլղարահայ աշխատավորության մեջ տարվող հեղափոխական աշխատանքը, մասնավորապես Պլովդիվում կազմակերպել «Հայ բանվորական» և «Նոր հոսանք» լուսավորական խմբերը։ ԲԲՍԴ (տ․ ս․) Կ XXI համագումարում (1915) Շահբազյանի նախաձեռնությամբ ընդունվել է բողոքի հատուկ բանաձև՝ «Հայ ժողովրդին թուրքական բարբարոսական օլիգարխիայի կողմից ոչնչացնելու դեմ»։ Բալկանյան (1912-1913 թվականներին) և առաջին համաշխարհային (1914—1918 թվականներ) պատերազմների տարիներին Շահբազյանը հեղափոխական ընդհատակյա աշխատանք է տարել բուլղարական բանակում, որի համար մի խումբ բուլղար հեղափոխականների հետ հանձնվել է ռազմ, ատյանի դատին։ 1919 թվականին ընտրվել է ԲԿ (տ․ ս․) կ. Պլովդիվի քաղաքային, իսկ ապա օկրուգային կոմիտեի քարտուղար, ԲԿ (տ․ ս․) կ Կենտկոմի անդամ։ Համաբուլղարական կուսակցական աշխատանքին զուգընթաց շարունակել է աշխատանքը բուլղարահայ աշխատավորության շրջանում։ 1919 թվականին գլխավորել է Պլովդիվում ստեղծված «Հայ բանվորական կոմունիսատական ինքնազարգացման միությունը», իսկ 1920 թվականին ընտրվել հայ աշխատավորության մեջ տարվող աշխատանքի համար ստեղծված «Մամուլի կոմիտեի» նախագահ։ Սփյուռքահայության համար իր խմրագրությամբ հրատարակել է «Կարմիր լուրեր» (1920 թվական) և «Նոր աշխարհ» (1922 թվական) սփյուռքահայ առաջին կոմունիստական թերթերը։ Դրանց էջերից Շահբազյանը անխնա պայքար է մղել հայ բուրժուանացիոնալիստական գաղափարախոսության դեմ և պրոպագանդել Սովետական Հայաստանին սատարելու գործը։ 1921 թվականին եղել է Սովետական Հայաստանում և Բուլղարիայի աշխատավորների անունից նվերներ և նյութական օգնություն տրամադրել Հայաստանի աշխատավորությանը։ Շահբազյանը ԲԿ (տ․ ս․) կ-ի մյուս ղեկավար գործիչների հետ գլխավորել է 1923 թվականի հունիսյան և սեպտեմբերյան ապստամբությունները՝ ընդդեմ երկրում ստեղծված ֆաշիստական վարչակարգի։ Ապստամբության պարտությունից հետո մյուս ղեկավարների հետ գնդակահարվել է։

Հիշատակ խմբագրել

Գնդակահարման վայրում կանգնեցված է Շահբազյանի հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 419—420.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 419