Ստեփան Կարճիկյան
Ստեփան Հովհաննեսի Կարճիկյան (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1890[1][2], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 27, 1965[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային նյարդախտաբան, բժշկական ծառայության գեներալ-մայոր (1949), բժշկական գիտությունների[դոկտոր (1938), պրոֆեսոր (1939)։
Ծնվել է | սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1890[1][2] |
---|---|
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 27, 1965[1][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1915)[1] |
Մասնագիտություն | նյարդախտաբան |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1938) |
Աշխատավայր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1915 թվականին ավարտել է Պետրոգրադի ռազմաբժշկական ակադեմիան։ 1918 թվականից՝ Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնի դասախոս, 1948 թվականից 1962 թվականը՝ ամբիոնի վարիչ։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, Խորհրդա-ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։ 1941 թվականին նշանակվել է Լենինգրադի, 1948 թվականին՝ խորհրդային բանակի գլխավոր նյարդախտաբան։ Կարճիկյանի գիտական աշխատությունները նվիրված են ռազմական նյարդախտաբանության, հատկապես կենտրոնական ու ծայրամասային նյարդային համակարգերի վնասվածքների (դասակարգել է գլխուղեղի վնասվածքները), նևրոզների, գլխուղեղի արյունատար անոթների հիվանդությունների և էպիլեպսիայի բուժման հարցերին։
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի երկու շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 555.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 329)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Կարճիկյան» հոդվածին։ |