Ստեփան Դուդիշկին
Ստեփան Դուդիշկին (ռուս.՝ Степан Семёнович Дудышкин, դեկտեմբերի 25 1820 (հունվարի 6 1821)[1], Վիտեբսկ, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 16 (28), 1866[1], Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս լրագրող, գրական քննադատ։
Ստեփան Դուդիշկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 25 1820 (հունվարի 6 1821)[1] |
Ծննդավայր | Վիտեբսկ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 16 (28), 1866[1] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Բոլշեոխտինսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, լրագրող և գրական քննադատ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Q63419670? |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է ոչ հարուստ վաճառականի ընտանիքում։ Ավարտել է Վիտեբսկի վարժարանը (1837) և Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը (1841)։ Վաստակում էր մասնավոր դասերով։ 1842 թվականից ծառայել է Արտաքին առևտրի դեպարտամենտում, ապա Կոմիսարական վարչությունում։ 1848 թվականին թողել է ծառայությունը՝ կոչումով տիտուլյար խորհրդական։
Եղել է Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1859)։ Գրական հիմնադրամի կոմիտեի անդամ։
Մահացել է հանկարծակի՝ սրտի կաթվածից։ Թաղված է Գեորգիևյան գերեզմանատանը։
Ստեղծագործական գործունեություն խմբագրել
Առաջին տպագրությունը եղել է 1845 թվականին։ «Հայրենական գրառումներ» և «Սովրեմեննիկ» ամսագրերում հանդես է եկել թարգմանական հոդվածներով և գրախոսություններով։ 1852 թվականից դարձավ Հայրենական գրառումներ ամսագրի գլխավոր քննադատ։ Գրել է ակնարկներ Ի. Ա. Գոնչարովի, Ա. Ֆետա, Ա. Ն. Օստրովսկու, Հ. Ֆ. Պիսեմսկու, Ի. Ս. Տուրգենևի, Եվգենի Տուրի (Ե. Վ. Սալիաս դե Տուրնեմիր) ստեղծագործություններում։ Առաջինն արձագանքել է Լ. Ն. Տոլստոյի գրական նորամուտին (1852) ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Зонов Д. Дудышкин // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 2.
- ↑ 2,0 2,1 2,2 Дудышкин, Степан Семенович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. XI. — С. 225.
Գրականություն խմբագրել
- Быков, Пётр Васильевич С. С. Дудышкин // Всемирная иллюстрация : журнал. — 1891. — Т. 46. — № 1183. — С. 208, 210.
- Русские писатели. 1800-1917. Биографический словарь. - Т. 2: Г-К. - М.: Большая Российская энциклопедия, 1992. - С. 193-195.
- Старчевский А. В. Один из забытых журналистов. (Из воспоминаний старого литератора) Archived 2019-01-16 at the Wayback Machine. // Исторический вестник. - 1886. - Т. 23, № 2. - С. 360-386.