Ստեփան Գրիգորյան (նկարիչ)

նկարիչ

Ստեփան Վահանի Գրիգորյան (սեպտեմբերի 20, 1940(1940-09-20), Սարամեջ, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 2, 2010(2010-05-02), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, նկարիչ-ձևավորող։

Ստեփան Գրիգորյան
Ծնվել էսեպտեմբերի 20, 1940(1940-09-20)
ԾննդավայրՍարամեջ, Համամլուի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 2, 2010(2010-05-02) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Գրիգորյանը ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 20-ին Սարամեջ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում)։ 1960 թվականին ավարտել է ԵԳՈՒ-ն, 1967 թվականին՝ ԵԳԹԻ-ը։ 1967-1968 թվականներին եղել է «ՀՍՀ»-ի գեղարվեստական խմբագիր։ 1968-1970 թվականներին դասավանդել է ԵԳՈՒ-ում, 1970 թվականից՝ ՀՊՄԻ-ում (այժմ՝ ՀՊՄՀ, պրոֆեսոր՝ 2007 թվականից), 1970-2008 թվականներին, միաժամանակ՝ ԵԳԹԻ-ում (2004 թվականից՝ ԵԳԱ)։

Պատկերազարդել է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (1973, Բ.), Ս. Զորյանի «Սմբատ Բագրատունի» (1975, Բ.), Զ. Խալափյանի «Թույլը և ուժեղը» (1978), Պ. Թյությունճյանի «Թանիոս Շահինի գիւղացիական ապստամբութիւնը» (1987, Բ.), Ս. Թուրքմենբաշու «Ռուհնամա» (2005), Ա. Ղումաշյանի «Ապրելու իմ ժամանակը» (2008), «Նվիրյալները» (2008) գրքերը։

Գրիգորյանի գրաֆիկական գործերից տպագրվել են «Գրական թերթ», «Հայրենիքի ձայն», «Երեկոյան Երևան» թերթերում և «Նոր-Դար» ամսագրում, հոդվածներ՝ «Գեղարվեստական միտք» ամսագրում։ Հեղինակ է «Մի քանի տեղեկություններ գծանկարի ուսուցման և հայ միջնադարյան արվեստում այդ առարկայի դրվածքի մասին» (2003), «Մեր մանկավարժ արվեստագետները» (2005), «100 դիմանկար» (2008) գրքերի։

Ստեփան Գրիգորյանը մահացել է 2010 թվականի մայիսի 2-ին Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։