Ստեփանոս Սկևրացի

հայ գրիչ
(Վերահղված է Ստեփանոս Սկևռացիից)

Ստեփանոս Սկևռացի, 13-րդ դարի գրիչ։

Ստեփանոս Սկևրացի
Մասնագիտությունգրիչ

Կենսագրություն խմբագրել

1272 թվականին Սկևռայում ընդօրինակած Խազգրքի հիշատակարանում նշվում է. «Գրեցաւ երաժշտական տառս ձեռամբ Ստեփանոս քահանայի...» (Երուսաղեմի մատենադարան, ձեռ. № 1654):

Հայտնի են Սկևռայում Ստեփանոս Սկևռացու ընդօրինակած 10-ից ավելի ձեռագրեր, որոնցից 4-ը պահվում են Մատենադարանում (Մանրուսում, 1278, ձեռ. № 2629, Ավետարան, 1283, ձեռ. № 6764, Հովհան Ոսկեբերանի «Մեկնութիւն Յովհաննու», 1289, ձեռ. № 3816, Ավետարան, 1293, ձեռ. № 5784):

Ստեփանոս Սկևռացու պատվիրատուն Կիլիկիայի Կեռան թագուհին էր, ենթադրվում է՝ նաև Հեթում արքայորդին և ուրիշներ։

Ստեփանոս Սկևռացին մեծ մասամբ աշխատել է բոլորգիր գրատեսակով։

Գրականություն խմբագրել

  • Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ ԺԳ դարի (կազմ.՝ Ա. Մաթևոսյան), Ե., 1984:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։