Ստեփանոս Ձիք Ջուղայեցի

գրող, նկարիչ, տաղասաց

Ստեփանոս Ձիք Ջուղայեցի (1583, Ջուղա - 1647), գրող, նկարիչ, տաղասաց[1]։

Ստեփանոս Ձիք Ջուղայեցի
Ծնվել է1583
ԾննդավայրՋուղա
Մահացել է1647
Մասնագիտություննկարիչ և գրող
ԱմուսինԱննա
ԾնողներՀայրը՝ Ստեփանոս,
Մայրը՝ Շնորհավոր
ԵրեխաներԲարսեղ Ջուղայեցի վարդապետ,
Հակոբ Ջուղայեցի գրող

Կենսագրական համառոտ տեղեկություններ խմբագրել

Ստեփանոս Ձիք Ջուղայեցին ծնվել է 1583 թվականին Ջուղա քաղաքում ջուղայեցի Շնորհավորի և Ստեփանոսի ընտանիքում։ Ունեցել է Ձիք, Նաղաշ Երեց մականուններ[1]։

Ստեղծագործական գործունեությունը խմբագրել

Ստեփանոս Ձիք Ջուղայեցին 1605 թվականի բռնագաղթից հետո տեղափոխվում է Սպահան, որտեղ զբաղվել է ավետարաններ գրչագրելով։ Այնտեղ նա 1608 թվականին խոջա Վելիջանի պատվերով գրչագրել է Ավետարան։ 1609 թվականին խոջա Տերիջանի պատվերով նույնպես ստեղծել է Ավետարան[1]։

1619 թվականից գործել է Հալեպում, Երուսաղեմում, Վանում և այլ քաղաքներում։ Այդ ընթացքում գրչագրել և ծաղկել է մի շարք ձեռագրեր, որոնցից հայտնի են 1619 թվականին Հալեպում ծաղկած Ավետարանը, 1620 թվականին Երուսաղեմում գրչագրած Տոնացույցը, 1622 թվականին Գրիգոր Տաթևացու Հարցմանց Գիրքը, 1623 թվականին ստեղծած Ավետարանը, 1636 թվականին Վանում գրչագրած Ավետարանը և այլ մատյանները, որոնց մի մասը ունեն բարձրարվեստ մանրանկարներ ու լուսանցազարդեր։ Այդ ձեռագրերից երկուսը գտնվում են Երևան քաղաքում տեղակայված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում թիվ 5637 և 5645 համարների ներքո։

Ձիք Ջուղայեցու հիշատակարանների մեծ մասը գրված են չափածո՝ տաղերի տեսքով։ Այս տեսակետից ուշագրավ են 1623 թվականին գրած նրա «Յիշատկարան Աւետարանի եւ մեկնութիւն Ժխորանացն», 1641 թվականին գրված նրա «Յիշատակարան Աս տուածաշունչ գրոց արարեալ նոյն Ստե փաննոսի երեց որդի Ստեփանոսի ի խընդրոյ պարոն Մելիք Աղային որդւոյ խոջա Սաֆարի» և այլ տաղերը։

Ընտանիք խմբագրել

Ստեփանոս Ձիք Ջուղայեցին ամուսնացած է եղել Աննայի հետ։ Ունեցել է երկու որդի՝ Բարսեղը և Հակոբը։ Բարսեղը հայտնի է եղել Բարսեղ Ջուղայեցի անունով, եղել է վարդապետ։ Հակոբը եղել է գրող և հանդես է եկել Հակոբ Ջուղայեցի անունով։ Գործել է Նոր Ջուղայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 328-329։