Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտ
Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտ, բազմանպատակ մարզահամերգային մարզադաշտ Արցախի Հանրապետությունում։ «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի և Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականի տնային մարզադաշտն է։ Մարզադաշտը կառուցվել է 1955-1956 թվականներին։ Վերանորոգումից հետո մարզադաշտը տեղավորում է 1500 մարդ[2]։
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Ստեփանակերտ |
Երկիր | Արցախ |
Հիմնադրված | 1956 |
Բացված | 1956 |
Սեփականատեր | Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի ասոցացիա |
Տարողություն | 12 000 |
Տնային թիմ | Ղարաբաղ ՖԱ և FC Qarabagh Khankendi?[1] |
Stepanakert Republican Stadium Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1956 թվականին կառուցված մարզադաշտն սկզբում կրել է Իոսիֆ Ստալինի անունը։ Այնուհետև անձի պաշտամունքի վերացումից հետո մարզադաշտը կոչվել Ստեփան Շահումյանի անունով։ Մարզադաշտն ամբողջությամբ վերանորոգվել է 2004-2005 թվականներին և վերանվանվել Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտ։ 2015 թվականին կատարված վերջին վերանորոգումից հետո մարզադաշտի բնական խոտածածկը փոխարինվել է արհեստական տորֆով[3]։
Անցկացվող հանդիպումներ
խմբագրել1990-ական թվականների կեսերից Արցախի ֆուտբոլային ակումբներն սկսել են մասնակցել ներհայաստանյան ֆուտբոլային մրցույթներին։ Արցախի ֆուտբոլի լիգան հիմնվել է 2009 թվականին։ Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը ձևավորվել է 2012 թվականին և առաջին հանդիպումն անց է կացրել Աբխազիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ, Սուխումում. խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով[4][5]։ Պատասխան խաղն անց է կացվել Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում, 2012 թվականի հոկտեմբերի 21-ին. խաղն ավարտվել է 3-0 հաշվով՝ Արցախի հավաքականի հաղթանակով։ Իր գոյության առաջին իսկ օրերից մարզադաշտը դարձել է տեղի «Լեռային Արցախ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։
2015 թվականին մարզադաշտում անցկացվել են 6-րդ Համահայկական խաղերի ֆուտբոլային խաղերը[6]։
Պատկերասրահ
խմբագրել-
Մարզադաշտի մուտքը
-
Ընդհանուր պատկեր
-
Մարզադաշտը 2017 թվականին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.sportinfo.az/idman_xeberleri/qarabag/183005.html
- ↑ А. Е. Тер-Саркисянц / Современная политическая и этнокультурная ситуация в Нагорном Карабахе // Исследования по прикладной и неот- ложной этнологии. — М., ИЭА РАН, 2008. — Вып. 203. — 32 с
- ↑ The Republican stadium after renovation
- ↑ «Artsakh vs Abkhazia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Նոր ձևավորված Հայաստանի երկրորդ հավաքականը կխաղա Աբխազիայի թիմի հետ
- ↑ Аrtsakhpress The 6th an-Armenian football match to be held in Artsakh Արխիվացված 2017-11-13 Wayback Machine