Արցախի ֆուտբոլի ազգային հավաքական

Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Արցախը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Արցախի հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ չէ և չի կարող մասնակցել Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, սակայն այն Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ConIFA) անդամ է[1]: Արցախի հավաքականը մասնակցել է 2014 թվականի չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և զբաղեցրել 9-րդ տեղը[2]:

Արցախի ֆուտբոլի ազգային հավաքական
Ֆուտբոլային միության պատկերանիշը
ՄիությունԱրցախի ֆուտբոլի ասոցիացիա
ԿոնֆեդերացիաConIFA
Գլխավոր մարզիչՍարգիս Աղաջանյան
Հիմնական մարզադաշտՀանրապետական մարզադաշտ
ՖԻՖԱ կոդNKR (ոչ պաշտոնական)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Աբխազիա Աբխազիա 1 – 1 Արցախ Արցախ
(Սուխում, Աբխազիա; սեպտեմբերի 25, 2012)
Ամենախոշոր հաղթանակ
Արցախ Արցախ 12 – 0 Դարֆուր {{{2}}}
(Էստերսունդ, Շվեդիա; հունիսի 5, 2014)
Ամենախոշոր պարտություն
Հայաստան Բանանց ՖԱ 5 – 0 Արցախ Արցախ
(Երևան, Հայաստան; հուլիսի 23, 2015)
ConIFA Աշխարհի առաջնություն
Մասնակցություն1 (Առաջինը՝ 2014)
Ամենալավ արդյունք9-րդ

Չճանաչված պետությունների ֆուտբոլի հավաքականների դասակարգման աղյուսակում Արցախը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը 1256 միավորով[3]:

ՊատմությունԽմբագրել

Արցախի հավաքականը ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 14-ին, N.F.-Board-ի պայմանական անդամ դարձել սեպտեմբերի 17-ին[4]: Սկզբում հավաքական էին հրավիրվել 22 ֆուտբոլիստներ: Սրանից 1 շաբաթ անց՝ սեպտեմբերի 25-ին Արցախի հավաքականն իր առաջին խաղն անցկացրեց Աբխազիայի դեմ մրցակցի դաշտում[5]: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 1-1 հաշվով, իսկ Արցախի գոլի հեղինակը դարձավ Անդրանիկ Բարիկյանը[6][7]: Հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Աբխազիայի դեմ պատասխան հանդիպումը, որն ավարտվեց Արցախի հաղթանակով 3-0 հաշվով: Գոլերը հեղինակեցին Անդրանիկ Բարիկյանը, Դավիթ Գրիգորյանը և Սեմյոն Մուրադյանը[8][9]: Այս հանդիպմանը ներկա են գտնվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և վարչապետ Արա Հարությունյանը[10]: Նախագահը նշել է, որ նման հանդիպումները կարևոր են և՛ սպորտի զարգացման, և՛ երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից[11]: Խաղից հետո անցկացվել են վիճակախաղեր, որոնց ժամանակ խաղարկվել է նաև ավտոմեքենա[12]:

Չճանաչված պետությունների աշխարհի առաջնություն 2014Խմբագրել

2014 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Արցախի հավաքականը մասնակցելու է այդ ամռանը կայանալիք Չճանաչված պետությունների աշխարհի առաջնությանը[13][14][15]: Մրցաշարի բոլոր խաղերն անցկացվեցին 6626 հանդիսատես տեղավորող Յամտկրաֆտ Արենա մարզադաշտում, որը գտնվում է Էստերսունդում, Շվեդիա[16]: Մասնակցում էին 12 հավաքականներ՝ 4 խմբերով: Արցախը D խմբից էր՝ Նիցայի կոմսության հավաքականի[17] և Մեն կղզու հավաքականի[18] հետ: Վերջիններս հասան առաջնության եզրափակիչ[19][20]: Արցախի հավաքականը խմբի 2 խաղերն էլ պարտվեց: Հունիսի 1-ին կայացած Մեն կղզու հավաքականի դեմ խաղում 31-րդ րոպեին Արցախի հավաքականը հաղթում էր 0-2 հաշվով Միհրան Մանասյանի 2 գոլերի շնորհիվ, սակայն Մեն կղզու հավաքականը կամային հաղթանակ տարավ 3-2 հաշվով՝ գոլ խփելով խաղի 88-րդ և 90-րդ րոպեներին[21]: 1-2 և 3-2 հաշիվների ժամանակ Արցախը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս արձանագրեցին և չհաշվեցին գոլերը[22]: Իսկ հունիսի 3-ին կայացած Նիցայի կոմսության հավաքականի դեմ խաղը ավարտվեց Նիցայի կոմսության 0-1 հաշվով հաղթանակով[23]:

Դրանից հետո կայացավ ոչ մրցանակային տեղերի համար պայքարի փուլը: Հունիսի 5-ին Դարֆուրի դեմ խաղում Արցախը հաղթեց 12-0 հաշվով: 4-ական գոլ են խփել Գևորգ Նռանյանը և Նորայր Գյոզալյանը, դուբլի հեղինակ է դարձել Դավիթ Գրիգորյանը, և մեկական անգամ աչքի են ընկել Մարատ Կարապետյանը և Արամ Բարեղամյանը[24]:

Հունիսի 7-ին տեղի ունեցավ 9-րդ տեղի համար խաղը: Այս խաղում Արցախի հավաքականը հաղթեց Լապլանդիայի հավաքականին 5-1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձան Գևորգ Պողոսյանը և Միհրան Մանասյանը, և 1 գոլ խփեց Արմեն Պետրոսյանը[25]:

Այսպիսով Արցախի հավաքականը առաջնությունում գրավեց 9-րդ հորիզոնականը՝ խփած 19 և բաց թողած 5 գոլերով[26]:

2015 թվականի հանդիպումներԽմբագրել

Արցախի հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2015 թվականի հուլիսի 23-ին: Արցախի հավաքականը ստուգողական հանդիպում անցկացրեց Բանանցի հետ Բանանցի մարզահամալիրում: Խաղն ավարտվեց Բանանցի 5-0 հաղթանակով[27]:

1 օր անց՝ հուլիսի 24-ին Արցախի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Ալաշկերտ-2 թիմի հետ և պարտվեց 3-0 հաշվով[28]:

ՄարզադաշտԽմբագրել

Արցախի հավաքականի տնային խաղերի պաշտոնական մարզադաշտն է համարվում Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտը: Այն վերանորոգվել է 2008 թվականին և ներկայումս տեղավորում է ավելի քանի 9000 հանդիսատես[29]:

Ներկա կազմԽմբագրել

Ներկայացված են 2014 թվականի Չճանաչված պետությունների աշխարհի առաջնության մասնակից ֆուտբոլիստները: Վիճակագրությունը ներառում է միայն այդ առաջնության խաղերը:

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
Ստեփան Ղազարյան հունվարի 11, 1985 (35 տարեկան) 4 (0)   Արարատ Երևան
Գևորգ Պրազյան հուլիսի 24, 1989 (31 տարեկան) 0 (0)   Գանձասար Կապան
Էրիկ Խաչատրյան 0 (0)   Խաչեն Շահումյան
Պաշտպաններ
Նորայր Գրիգորյան հունվարի 7, 1983 (37 տարեկան) 1 (0)   Արարատ Երևան
Գևորգ Պողոսյան հունվարի 26, 1986 (34 տարեկան) 4 (0)   Միկա Երևան
Նորայր Սահակյան հոկտեմբերի 7, 1987 (32 տարեկան) 4 (0)   Ուլիս Երևան
Գոռ Խաչատրյան հունիսի 16, 1988 (32 տարեկան) 0 (0)   Ուլիս Երևան
Արարատ Առաքելյան փետրվարի 1, 1984 (36 տարեկան) 4 (0)   Ալաշկերտ Մարտունի
Մարատ Կարապետյան 1 (1)   Լեռնային Արցախ Ստեփանակերտ
Արամ Գրիգորյան 1 (0)
Արամ Կոստանդյան 0 (0)
Կիսապաշտպաններ
Արամ Բարեղամյան հունվարի 6, 1988 (32 տարեկան) 4 (1)   Ուլիս Երևան
Դավիթ Գրիգորյան դեկտեմբերի 28, 1982 (37 տարեկան) 4 (2)   Արարատ Երևան
Արմեն Պետրոսյան սեպտեմբերի 6, 1985 (35 տարեկան) 4 (1)   Միկա Երևան
Տիգրան Դավթյան հուլիսի 7, 1978 (42 տարեկան) 4 (0)   Շիրակ Գյումրի
Նարեկ Դավթյան օգոստոսի 24, 1988 (32 տարեկան) 1 (0)   Ալաշկերտ Մարտունի
Նարեկ Դանիելյան 0 (0)
Հարձակվողներ
Գևորգ Նռանյան մարտի 9, 1986 (34 տարեկան) 3 (6)   Արարատ Երևան
Անդրանիկ Բարիկյան սեպտեմբերի 11, 1980 (40 տարեկան) 1 (0)   Շիրակ Գյումրի
Նորայր Գյոզալյան մարտի 15, 1990 (30 տարեկան) 1 (4)   Ալաշկերտ Մարտունի
Միհրան Մանասյան հունվարի 13, 1989 (31 տարեկան) 2 (4)   Ալաշկերտ Մարտունի

Արցախի հավաքականի կազմում ընկերական և ստուգողական հանդիպումներին մասնակցել են նաև Արմեն Ֆիշյանը, Արտակ Գրիգորյանը, Աշոտ Խաչատրյանը, Լևոն Պաչաջյանը, Արտակ Դաշյանը, Վիգեն Համբարձումյանը և Կարեն Ալեքսանյանը:

Անցկացրած խաղերըԽմբագրել

Տարեթիվ Մրցաշար Անցկացման վայր Մրցակից Արդյունք Արցախի կազմում գոլ խփած ֆուտբոլիստները
25.09.2012 Ընկերական խաղ Սուխում, Աբխազիա Աբխազիա 1-1 Անդրանիկ Բարիկյան  
21.10.2012 Ընկերական խաղ Ստեփանակերտ, Արցախ Աբխազիա 3-0 Անդրանիկ Բարիկյան  , Դավիթ Գրիգորյան  , Սեմյոն Մուրադյան  
01.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Մեն կղզի 2-3 Միհրան Մանասյան   
03.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Նիցայի
կոմսություն
0-1
05.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Դարֆուր 12-0 Նորայր Գյոզալյան     , Գևորգ Նռանյան     , Դավիթ Գրիգորյան   ,

Արամ Բարեղամյան  , Մարատ Կարապետյան  

07.06.2014 ԿոնԻՖԱ-ի աշխարհի
առաջնություն 2014
Էստերսունդ, Շվեդիա Լապլանդիա 5-1 Գևորգ Պողոսյան   , Միհրան Մանասյան   , Արմեն Պետրոսյան  
23.07.2015 Ընկերական խաղ Երևան, Հայաստան Բանանց 0-5
24.07.2015 Ընկերական խաղ Երևան, Հայաստան Ալաշկերտ-2 0-3

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Nagorno-Karabakh | Conifa World football»։ www.conifa.org։ Վերցված է 2017-06-21 
  2. «Nagorno Karabakh national football team - Alchetron, The Free Social Encyclopedia»։ Alchetron.com (en-US)։ Վերցված է 2017-06-21 
  3. «Rankings»։ CONIFA (en-CA)։ Վերցված է 2017-06-22 
  4. «Ֆուտբոլ. Ստեղծվել է Արցախի ազգային հավաքական»։ haynews.am։ Վերցված է 2017-06-21 
  5. «Աբխազիայի ու Արցախի հավաքականները բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2017-06-23 
  6. «Աբխազիա-Արցախ` 1:1 - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2017-06-21 
  7. «Աբխազիա 1-1 Արցախ (Վիդեո)» 
  8. «Արցախ-Աբխազիա 3-0»։ Lragir.am (հայերեն)։ Վերցված է 2017-06-23 
  9. «Արցախ – Աբխազիա՝ 3:0 (տեսանյութ)» 
  10. «Ֆուտբոլ. Արցախ-Աբխազիա 3:0»։ haynews.am։ Վերցված է 2017-06-23 
  11. «Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Ստեփանակերտի մարզադաշտ - Azat Artsakh»։ www.artsakhtert.com (hy-am)։ Վերցված է 2017-06-23 
  12. «Արցախ – Աբխազիա` 3:0» (հայերեն)։ Վերցված է 2017-06-23 
  13. «Ս. Աղաջանյան. Արցախի հավաքականը կմասնակցի չճանաչված հանրապետությունների աշխարհի առաջնությանը - Սպորտային լուրեր»։ www.armsport.am։ Վերցված է 2017-06-21 
  14. «Artsakh Will Participate in ConIFA World Cup 2014»։ Lragir.am (en-US)։ Վերցված է 2017-06-23 
  15. «Nagorno Karabakh to participate in CONIFA World Football Cup 2014»։ Public Radio of Armenia (en-US)։ 2014-02-06։ Վերցված է 2017-06-23 
  16. «Östersunds Fotbollsklubb » Jämtkraft Arena»։ www.ostersundsfk.se (sv-SE)։ Վերցված է 2017-06-23 
  17. «County of Nice»։ CONIFA (en-CA)։ Վերցված է 2017-06-23 
  18. «Ellan Vannin»։ CONIFA (en-CA)։ Վերցված է 2017-06-23 
  19. «That Which Has Been Born: Part 2 of 2»։ magicspongers.blogspot.com։ Վերցված է 2017-06-23 
  20. «Ellan Vannin lose Conifa World Cup final on penalties»։ BBC Sport (en-GB)։ 2014-06-09։ Վերցված է 2017-06-23 
  21. «Արցախի հավաքականը չդիմացավ մինչև խաղի վերջը | archive2.ankakh.com»։ archive2.ankakh.com (en-US)։ Վերցված է 2017-06-23 
  22. «Արցախի հավաքականը ցավալի պարտությամբ է մեկնարկում Աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) - Սպորտային լուրեր»։ www.armsport.am։ Վերցված է 2017-06-21 
  23. Torosyan Vardan։ «Արցախի հավաքականը պարտվեց նաև երկրորդ խաղում | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...»։ armfootball.com։ Վերցված է 2017-06-21 
  24. «Արցախի հավաքականը հաղթել է 12:0 հաշվով (Տեսանյութ) - Սպորտային լուրեր»։ www.armsport.am։ Վերցված է 2017-06-21 
  25. «Արցախը խոշոր հաշվով հաղթել է Լապլանդիային և գրավել 9-րդ տեղը (Տեսանյութ) - Սպորտային լուրեր»։ www.armsport.am։ Վերցված է 2017-06-21 
  26. «Չճանաչված երկրների Աշխարհի առաջնությունում Արցախի ֆուտբոլի հավաքականը 9–րդ տեղն է զբաղեցրել»։ newsarmenia.am։ Վերցված է 2017-06-23 
  27. «ԸՀ. ՖԱ Բանանց- Արցախի հավաքական 5:0»։ armfoot։ 2015-07-23։ Վերցված է 2017-06-21 
  28. «ԸՀ. Ալաշկերտ-2 – Արցախի հավաքական 3:0»։ armfoot։ 2015-07-24։ Վերցված է 2017-06-21 
  29. «Ստեփանակերտի մարզադաշտ - Wikimapia»։ wikimapia.org (հայերեն)։ Վերցված է 2017-06-21 


Արտաքին հղումներԽմբագրել