Ստելա Մաքսվել (մայիսի 15, 1990(1990-05-15)[1], Բրյուսել, Բելգիա), նորզելանդացի[2] մոդել։

Ստելա Մաքսվել
անգլ.՝ Stella Maxwell
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1990(1990-05-15)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունEuropean School of Brussels II?, Queen Margaret College? և Օտագոյի համալսարան
Մասնագիտությունմոդել
ԱշխատավայրՄաքս Ֆակտոր
 Stella Maxwell Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Ստելան նորզելանդացի մոդել է՝ ծնված և մեծացած Բելգիայում[3], իռլանդական արմատներով։ Բելգիայում նա ապրել է 13 տարի[4] և սովորել է Բրյուսելի Եվրոպական դպրոցում, իսկ հետո ծնողների հետ միասին տեղափոխվել Կանբերա (Կանադա)[4]։ Այստեղ նրանք բնակվեցին 1 տարի և տեղափոխվեցին Նոր Զելանդիա[5] ։ Երբ նա 14 տարեկան էր, ընդունվեց Թագուհի Մարգարետ քոլեջը և այն ավարտելուց հետո՝ Օտագոյի համալսարան, որի ընթացքում էլ սկսեց իր մոդելային գործունեությունը։

Գործունեություն խմբագրել

2014 թվականին Victoria's Secret նորաձևության շոուին մասնակցելուց[6][7] մեկ տարի անց՝ 2015 թվականին, նա դարձավ Victoria's Secret-ի Հրեշտակ[8][9]։

Նա գովազդել է Asos, H&M, Puma, River Island, Urban Outfitters, Vianel և Victoria's Secret ապրանքանիշերը։ Նա աշխատել է մոդել Fashion Rocks-ի, Giles-ի, Ջերեմի Սկոտ-ի, Մարկ Ջակոբս-ի, Moschino-ի, Victoria's Secret-ի, Ալեքսանդր ՄկՔուին-ի և այլ կազմակերպությունների և դիզայներների համար։

Ինչպես նաև համագործակցել է 7000, Bulle, Dossier, Dress to Kill, Elle, Elle Italia, Elle UK, Glamour, i-D, Interview, Madame Figaro, Mixte, Numéro, Purple, The Last Magazine, ''Vogue España, Vogue Italia, Vogue Japan և Vogue UK նորաձևության ամսագրերի հետ։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականին նա սիրային կապերի մեջ հայտնվեց ամերիկացի փոփ երգչուհի Մայլի Սայրուսի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Կաղապար:FMD
  3. Britt McCamey (2015 թ․ սեպտեմբերի 26). «Meet:Stella Maxwell». oystermag.com. Oyster. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  4. 4,0 4,1 Lucy Buckland (2015 թ․ հունիսի 20). «Who is Stella Maxwell?». mirror.co.uk. Daily Mirror. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  5. «All about the 10 new Victoria's Secret Angels of 2015». vogue.com.au. Vogue Australia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  6. Julia Frank (2014 թ․ նոյեմբերի 6). «These are the models confirmed for the 2014 Victoria's Secret show». vogue.com.au. Vogue Australia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  7. Liana Satenstein (2014 թ․ դեկտեմբերի 1). «Meet 7 New Faces of the Victoria's Secret Fashion Show». vogue.com. Vogue. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  8. Jonathan Borge (2015 թ․ ապրիլի 28). «Victoria's Secret Adds 10 New Angels to Its All-Star Roster». instyle.com. InStyle. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  9. Scarlett Kilcooley-O'Halloran (2015 թ․ ապրիլի 28). «Victoria's Secret Announces 10 New Angels». vogue.co.uk. Vogue UK. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելա Մաքսվել» հոդվածին։