Ստաքես Արգիրուպոլիսցի (հուն․՝ Στάχυς, անհայտ - 54, Բյուզանդիոն, Հին Հռոմ), Քրիստոսի 70 աշակերտներից մեկը, Բյուզանդիայի եպիսկոպոս (38-54)։

Ստաքես
Stachys, Amplias, Urban (Menologion of Basil II).jpg
հուն․՝ Στάχυς
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Ստաքես առաքյալ
Եկեղեցի Բյուզանդիական եկեղեցի
Տիտղոս Բյուզանդիայի եպիսկոպոս
Կառավարման սկիզբ 38
Կառավարման ավարտ 54
Նախորդող Անդրեաս առաքյալ
Հաջորդող Օնիսիմ

ՀիշատակությունԽմբագրել

Ուղղափառ եկեղեցում նրա հիշատակությունը կատարվում է հունվարի 4-ին (17) (70 առաքյալների տաճարի հիշատակին) և հոկտեմբերի 31-ի (նոյեմբերի 13-ին)։

ՁեռնադրությունԽմբագրել

Սուրբ Անդրեաս առաքյալը ձեռնադրել է Ստաքեսին Բյուզանդիայի եպիսկոպոս, որտեղ էլ նա 16 տարի եպիսկոպոսություն է արել՝ սկսած 38 թվականից մինչև 54 թվականը և եռանդորեն քարոզել է Քրիստոսի Ավետարանը ու հեթանոսներին դարձի բերել դեպի քրիստոնեության։

ՀիշատակումԽմբագրել

Ենթադրաբար նրա մասին է հիշատակում Պողոս առաքյալը՝ Հռոմեացիներին ուղղված նամակում (Հռոմ․ 16։9)։

«Ողջունեցէ՛ք Ուրբանոսին՝ իմ գործակցին ի Տէր եւ՝ Ստաքէսին՝ իմ սիրելիին։»

ՄասունքներԽմբագրել

Ըստ Բարսեղ Կեսարացու տոմարի, Ստաքեսի մասունքները Ամփլիատոսի և Ուրբանոսի մասունքների հետ բերվել են Կոստանդնուպոլիս և տեղադրվել Պիգաիսում (հուն․՝ Πηγαϊς):

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել