Ստարիցա (գյուղ, Չեռնոյարսկի շրջան)

գյուղ Ռուսաստանի Չեռնոյարսկի շրջանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստարիցա (այլ կիրառումներ)

Ստարիցա (ռուս.՝ Старица), գյուղ Ռուսաստանի Աստրախանի մարզի Չեռնոյարսկի շրջանի կազմում։

Գյուղ
Ստարիցա
ռուս.՝ Старица
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԱստրախանի մարզ
ՇրջանՉեռնոյարսկի շրջան
Հիմնադրված է1796 թ.
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն2133 մարդ (2010[1])
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ416241
ՍՎՏԲՀԴ12250824001
Պաշտոնական կայքmo.astrobl.ru/starickijselsovet/
Ստարիցա (գյուղ, Չեռնոյարսկի շրջան) (Ռուսաստան)##
Ստարիցա (գյուղ, Չեռնոյարսկի շրջան) (Ռուսաստան)

Գյուղը գտնվում է Վոլգա գետի աջ ափին, շրջկենտրոնից 27 կմ դեպի հյուսիս, ՄոսկվաԱստրախան ավտոճանապարհի 1108-րդ կմ-ի վրա։

Բնակչությունը 2010[1] թվականին գրանցված տվյալներով կազմում էր 2133 մարդ։

Պատմություն խմբագրել

Գյուղն առաջացել է կենտրոնական նահանգների գյուղացիների բնակավայրերից, որոնք տեղափոխվել են Վոլգա, ինչպես նաև գյուղացիներից, ովքեր անհրաժեշտ էին բեռների տեղափոխման համար։ Գյուղը հիմնվել է ազատ պետական հողերի վրա։ Գյուղացիներին հող էր տրամադրվում, գործում էր համայնքային ինքնակառավարում։ Ապրում էին ոչ մեծ գյուղակներով, գետի երկայնքով։

1884 թվականին որոշում է կայացվել տեղափոխել գյուղն ավելի հարմար տեղ, բարձունքի վրա, որտեղ գտնվում է մինչ օրս։ Ստարիցայում գործում էր իջևանատուն, փոստային ծառայություն, կային զինվորական ծառայության մարդիկ։ Բնակչությունը զբաղվում էր որսով, ձկնորսությամբ, անասնաբուծությամբ, աճեցնում էին հացահատիկ։

Հայտնի մարդիկ խմբագրել

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Բնակավայրը գտնվում է ցածրավայրում, որն, այնուհետև բարձրության վրա վերածվում է տափաստանի։ Ցածրավայրում հողը բարեբեր է և այնտեղ աճում են խոտաբույսեր և ծառեր, իսկ բարձրադիր շրջաններում հողը բարերբեր չէ և ավազակավային։

Գյուղի հաստատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի արդյունքներ Արխիվացված 2013-03-15 Wayback Machine (ռուս.)
  2. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  3. АУ АО "ГНПУ "Наследие" - Открытие храма в селе Старица Астраханской области

Արտաքին հղումներ խմբագրել