Ստաշիցի պալատ (լեհ.՝ Pałac Staszica), պալատ Վարշավայում։

Պալատ
Ստաշիցի պալատ
Pałac Staszica
Kopernik and palace.JPG
ԵրկիրԼեհաստան
ՔաղաքՎարշավա
Նախագծի հեղինակԱնտոնիո Կորացցի (1820),
Վլադիմիր Պոկրովսկի (1890),
Մարիան Լյալևիչ (1924),
Պյոտր Բեգանսկի (1946-51)
ՀիմնադիրՍտանիսլավ Ստաշիչ
Շինարարության սկիզբ1820
Շինարարության վերջ1823
Ստաշիցի պալատը Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Կառուցվել է 1820-23 թվականներին Ստանիսլավ Ստաշիցի պատվերով։ Շենքը կառուցվել է դասական ոճով, ճարտարապետ Անտոնիո Կորացցիի նախագծով։ Շենքը հանձնվել է Վարշավայի գիտության ընկերներ միավորմանը, որը առաջին գիտական կազմակերպությունն էր Վարշավայում։

1830 թվականին շենքի դիմաց բացվել է Նիկոլայ Կոպեռնիկոսի հուշարձանը (քանդակագործ՝ Բերտել Տորվալդսեն

1830 թվականի լեհական ապստամբությունից հետո գիտությունների ընկերների միավորումը փակվում է, իսկ շենքում տեղավորվում է վիճակագրական պետական վարչությունը։

1857-62 թվականներին շենքը հանձնվում է Վարշավայի վիրաբուժական ակադեմիային։

 
Ստաշիցի պալատը. կառուցված ռուս-բյուզանդական ոճով. 1890-1924։

19-րդ դարի վերջին շենքում տեղավորվում է 1-ին արական գիմնազիան (ռուսական)։ 1890 թվականին սենատոր Ալեքսանդր Ապուխտինի առաջակում է շենքը վերակառուցել հին ռուսական ոճով, ինչն իրագործվում է ճարտարապետ Վլադիմիր Պոկրովսկու նախագծով։ Շենքում կառուցվել է Սուրբ Տատյանա տնային մատուռը։

1924-26 թվականներին շենքը Մարիան Լյալևիչի նախագծով վերակառուցվում է նոր դասական ոճով։ Ռազմական տարիներին շենքը զբաղեցրել են մի քանի գիտական կազմակերպություններ՝ Վարշավայի գիտական ընկերությունը, Մյանովսկու անվան դրամարկղը, Օդերևութաբանության պետական ինստիտուտը, Վարշավայի հնագիտության թանգարանը։

Պալատը վնասվել է 1939 թվականի Վարշավայի պաշարման ժամանակ և ավերվել է 1944 թվականին Վարշավայի ապստամբության ժամանակ։

1941-51 թվականներին պալատը վերականգնվել է Պյոտր Բեգանսկու նախագծով։ Պալատն այժմ պատկանում է Լեհաստանի գիտությունների ակադեմիային։

Արտաքին հղումներԽմբագրել