Ստալյովա Վոլյա (լեհ.՝ Stalowa Wola), քաղաք Լեհաստանում, մտնում է Կարպատյան վոյեվոդության կազմի մեջ, Ստալևովոլսկի գոտի։ Ունի քաղաքի կարգավիճակ։ Հրապարակը զբաղեցնում է 82,52 կմ² տարածք։ Բնակչությունը՝ 65 182 մարդ (2011 թվականի տվյալով)։

Բնակավայր
Ստալյովա Վոլյա
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Հիմնադրված է1938 թ.
Մակերես83 կմ²
Բնակչություն57 620 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքstalowawola.pl
Ստալյովա Վոլյա (Լեհաստան)##
Ստալյովա Վոլյա (Լեհաստան)
Ստալյովա Վոլյա

Պատմություն խմբագրել

Ստալյովա Վոլյան քաղաքի կարգավիճակ է ստացել 1945 թվականի ապրիլի 1–ին[2]։

Մշակույթ խմբագրել

Ստալյովա Վոլյա քաղաքում գործում է 2 կինոթատրոն՝ «Բալլադ» և «Վերեսկ» անվանումներով։ Քաղաքում կա 3 գրադարան՝ քաղաքային հանրային, մանկավարժական և համալսարանական։ Քաղաքը ունի Մշակույթի տուն և Արվեստի ստեղծագործությունների պատկերասրահ[2]։

 
Փայտե կոստյոլ, 1802 թվական Սուրբ Ֆլորիանա։

Սպորտ և ակտիվ հանգիստ խմբագրել

Ստալյովա Վոլյան ունի սպորտային մարզումների և ակտիվ հանգստի տարբեր հաստատություններ, որոնց թվում են Քաղաքային սպորտի և հանգստի կենտրոնը, «Սպարտա» քաղաքային սպորտային ակումբը, աերակումբը, ավտոմոբիլային ակումբը, թենիսի ակումբը, դայվինգ ակումբը, ձկնորսական ակումբը։ Քաղաքի բնակչության տնօրինման տակ են գտնվում մարզադաշտերը, մարզադահլիճը, ծածկած լողավազանը, հրաձգարանը, թենիսի դահլիճը և հարթակը, ջրային նավահանգիստը և զբոսանավը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/061813618011-0981133?var-id=1639616&format=jsonapi
  2. 2,0 2,1 2,2 «Сталёва-Воля. Официальный сайт».

Արտաքին հղումներ խմբագրել