Ստալինի հուշարձան (Մուզեոն)

Իոսիֆ Ստալինի հուշարձան (ռուս.՝ Памятник Иосифу Сталину), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային կուսակցական, քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինին։ Հեղինակն է քանդակագործ Սերգեյ Մերկուրովը։ Գտնվում է Մոսկվայի «Մուզեոն» արվեստների այգում[1]։

Իոսիֆ Ստալինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործՍերգեյ Մերկուրով
Ստեղծում1938
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակՏեղափոխվել է «Մուզեոն» արվեստների այգի

Պատմություն խմբագրել

Քանդակագործ Մերկուրովը Ստալինի հուշարձանը սկսել է ստեղծել 1930-ական թվականների սկզբին։ Նախ նա պատրաստել է գրանիտե կիսանդրին[2]։

1937 թվականին Դուբնայում, Մոսկվայի անվան ջրանցքում, տեղադրվել են Լենինի և Ստալինի հուշարձանները[3]։ Սերգեյ Մերկուրովն այսպես էր նկարագրում իր քանդակը[4]

  ...Ի. Վ. Ստալինը պատկերվել է ամուր, վստահ քայլերով սրընթաց առաջ ընթացող։ Աջ ձեռքն իրեն բնորոշ ժեստով տուժուրկայի լանջեզրի հետևում է, ձախը սեղմում է Սահմանադրության թղթափաթեթը։ Դեմքի հանգիստ արտահայտությունը փոխանցում է աշխատավորների առաջնորդի մեծությունն ու պողպատե կամքը։  

Այդ հուշարձանների փոքրացված պատճենները ցուցադրվել են Նյու Յորքի 1939 թվականի համաշխարհային ցուցահանդեսում[5]։ Արվեստների այգում ներկայացված Ստալինի հուշարձանի չափսերը, նյութն ու հորինվածքը համընկնում են նյույորքյան ցուցահանդեսում ներկայացվածին[2]։ Իսկ այնտեղ ցուցադրված Լենինի հուշարձանը 1946 թվականին տեղադրվել է Կիևի Բեսարաբյան հրապարակում[5]։

Միջազգային ցուցահանդեսի ավարտից հետո Ստալինի քանդակը վերադարձվել է Մոսկվա և տեղադրվել Ի. Վ. Ստալինի անվան մշակույթի և հանգստի զբոսայգում (այժմ` Իզմայլովյան զբոսայգի)[6]։

Մոսկվայի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Ստալինի հուշարձանը տեղափոխվել է Արվեստների այգի[2]։ Քանդակը լրջորեն վնասված էր, ուստի կատարվեց նրա վերականգնում[7]։

1998 թվականին Ստալինի հուշարձանի կողքին քանդակագործ Եվգենի Չուբարովը ստեղծեց հորինվածք, որը նվիրված է ստալինյան բռնաճնշումների զոհերին[8]։

Հուշարձանի նկարագրություն խմբագրել

Պատրաստված է վարդագույն գրանիտից[9]։ Կոտրված են Ստալինի քիթն ու ոտնաթաթերը։

Հուշարձանն ունի պատմական և գեղարվեստական արժեք։ Քանդակը հիշատակվում է մոնումենտալ արվեստի բազմաթիվ դասագրքերում[7]։ Հուշարձանը ստալինյան դարաշրջանի հուշակոթողների նմուշներից մեկն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Музей скульптуры». muzeon.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 26 сентября 2010-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ստալինի հուշարձանի մոտի տախտակի տեքստ։
  3. «К 70-летию канала им. Москвы. Хроника строительства канала Москва-Волга». dubna.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 7 октября 2010-ին.
  4. «Канал им. Москвы и Дмитлаг». nasledie.dubna.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 7 октября 2010-ին.
  5. 5,0 5,1 Дмитрий Малаков. «Вспоминая Никиту Хрущева». pseudology.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 26 сентября 2010-ին.
  6. «Памятник Сталину в парке искусств Музеон». Վերցված է 2019 Փետրվար 6-ին.
  7. 7,0 7,1 «Ненужный памятник». Вести-Москва. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 26 сентября 2010-ին.
  8. Сергей Митрохин: Ахмад Кадыров и Карл Маркс попали «под раздачу»
  9. «Журнал «Родина»: Пустота постаментов». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.