Ստադիո դելլա Ռոմա (իտալ.՝ Stadio della Roma), (հայերեն՝ Ռոմայի մարզադաշտ), իտալական Սերիա A-ն ներկայացնող Ռոմա ֆուտբոլային ակումբի մարզադաշտի ժամանակավոր անվանումն է։ Մարզադաշտի շինարարությունը կսկսվի 2018-ին և նախատեսված է այն ավարտել 2020-ին։ Մարզադաշտը կկառուցվի Հռոմի հարևանությամբ գտնվող Տոր դի Վալլե ձիարշավարանի տեղում[1][2]։ Մարզադաշտը կտեղավորի 52,500 հանդիսական, ինչպես նաև հնարավորություն կլինի շատացնելու նստատեղերի քանակը մինչև 55,000-ի։ Մարզադաշտի դիզայնով զբաղվել է ամերիկացի ճարտարապետ Դեն Մեյսը, նրա խոսքերով Մեյսը ոգեշնչվել է Հռոմի Կոլիզեումից։ Մարզադաշտը ներառելու է VIP տարածքը, 14000 նստատեղ նախատեսված է Ռոմայի ֆան ակումբների համար[3]։

Ստադիո դելլա Ռոմա
իտալ.՝ Stadio della Roma
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունՀռոմ
Երկիր Իտալիա
Հիմնադրված2018 (պլանավորված)
Կառուցված2020 (նախատեսված)
Կառուցման գին€300 միլիոն (2014-ի գնահատական)
ՃարտարապետԴեն Մեյս
ՍեփականատերNEEP Roma Holding (A.S. Roma S.p.A.-ի դուստր ձեռնարկություն)
Տարողություն52,500
Տնային թիմՌոմա
Կայքstadiodellaroma.com(իտալ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Scarsi, Selene (2014 թ․ մարտի 26). «Roma reveals new stadium plan». ESPN FC. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.
  2. «Stadio della Roma still faces hurdles». Football Italia. 2017 թ․ փետրվարի 25. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  3. Dampf, Andrew (2014 թ․ մարտի 26). «A modern Colosseum: Roma reveals new stadium plan». Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 30-ին.